Քննարկում:Իսլամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իսլամ թե մահմեդականություն[խմբագրել կոդը]

Մահմեդականություն հոդվածում ուզում եմ վերահղում դնեմ դեպի Իսլամ հոդված։ Սխալ չի լինի չէ՞։--Գարդմանահայ (քննարկում) 10:03, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)

Մահմեդականությունը սխալ է: Այն լավագույն դեպքում դիտվում է որպես արխաիզմ: Տես՝ կա քրիստոնեություն ու հիսուսականներ՝ այսինքն՝ հիմնադրի անունը արդեն աղանդ է: Նույն տրամաբանությամբ կա իսլամ ու մահմեդականներ: Վերջինս աղանդ է իսլամում, Շիա ուղղության ճյուղերից: Ի դեպ, շիա ուղղության մեջ են մտնում նաև Սիրիայի ալավիները և Թուրքիայի ալևիները:--Հայկ (արաբագետ) 10:48, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)
Փաստորեն վերահղումը սխալ է։ Իսկ կա՞ գրականություն, որպեսզի ստեղծվի մահմեդականություն հոդվածը։ Թե չէ շատերը չիմանալով իսլամը շփոթում են մահմեդականության հետ և հղումներն էլ ուղղում հենց մահմեդականություն։ Թեկուզ մի քանի տողով։--Գարդմանահայ (քննարկում) 19:54, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)
Շատ ճիշտ է: Սա էլ մահմեդականների մասին:--Հայկ (արաբագետ) 21:41, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)

Տարբեր քննարկումներից այստեղ եմ տեղափոխում մի քանի հավելյալ առանցքային մտքեր, և հրավիրում եմ կարդալու Valen1988 և Armenmir մասնակիցներին կարդալու:

  • Իսլամը համաշխարհային 3 կրոններից է, իսկ մահմեդականությունը նրա աղադներից է, այնպես, ինչպես աղանդ է հիսուսականությունը քրիստոնեության մեջ։ Եթե ասում ենք մահմեդական, ապա դա մուսուլման չէ։ Դա իսլամում ճյուղ էլ չի, սովորական աղանդ է։ Այդ տարածված սխալը գալիս է ԽՍՀՄ ժամանակներից, ընդ որում, երբ ոչ մի ժողովուրդ բացի հայերից մուսուլմանին մահմեդական չէր անվանում։ Կրոնի հետևորդին ասում են մուսուլման:
  • Մահմեդականը վերագրվել է կոնկրետ կատեգորիայի։ Մուհամմադի հիմնած կրոնը կոչվում է իսլամ, բայց այն հայկական նոր գրականության մեջ կոչվում է նաև մուսուլմանություն։ Հայկական մատենագրության մեջ կոչվել են հագարացիներ՝ նկատի ունենալով արաբներին, այլակրոններ, տաճիկներ և այլն։ Որպես գիտական տերմին՝ մահմեդականություն բառը մտել է գործածության մեջ այն ժամանակ, երբ հայերը առհասարակ սկսել են զբաղվել արևելագիտությամբ։ Դա անցած դարի քսանական թվականներն էր, երբ ռուսներից փոխ է առնվում մոգամետյանստվո բառը։ Սակայն որոշ ժամանակ անց ռուսները ևս հրաժարվում են այդ բառից, իսկ հայերը շարունակում օգտագործել։
  • Այսօր գիտական գրականության մեջ՝ պատմության և իսլամագիտության գրքերում, այդ արխաիզմը ճշմարտացիորեն փոխարինվել է ավելի ստույգ բառով՝ կրոնը՝ իսլամ, մարդը՝ մուսուլման (կամ իսլամադավան), մշակույթը՝ մուսուլմանական կամ արաբական։

Եթե հետաքրքիր են քննարկումների մանրամասները, կարող եք նայել հետևյալ երեք էջերը ([1], [2], [3]): Հարգանքներով՝ Հայկ (արաբագետ) 16:05, 28 Նոյեմբերի 2016 (UTC)

Հարգելի Հայկ ինձ համար հիմք է Հայկական Հանրագիտարանը Մահմեդականություն:--Armen (քննարկում) 16:27, 28 Նոյեմբերի 2016 (UTC)

Armen, Հայկական հանրագիտարանը գրվել է շատ ավելի շուտ, քան արևելագետների ու պատմաբանների կողմից ընդունվել է այս որոշումը, և եթե մասնագետները, ովքեր խորացած գիտելիքներ ունեն իսլամում, ցույց են տալիս ու ապացուցում, որ իսլամն ու մահմեդականությունը տարբեր բաներ են, ապա դա արդեն քննարկման ենթակա չէ: Իսկ քո բոլոր հակասական մտքերը կարող ես հանդիպել իմ ուղարկած հղումներում --Հայկ (արաբագետ) 16:45, 28 Նոյեմբերի 2016 (UTC)

Հարգելի Հայկ, ի գիտություն, Դպրոցական մեծ հանրագիտարանը տպագրվել է 2008-2010 թվականներին: Ինձ թվում է խմբագրական խորհրդի մեջ նույնպես մասնագետներ ներառված են եղել, որ կիրառել են «մահմեդականություն» տերմինը:--Armen (քննարկում) 17:06, 28 Նոյեմբերի 2016 (UTC)

Հարգելի Armen, կարդացեք հղումները, որոնք ես դրել եմ: Այնտեղ կտեսնեք ձեր հարցերի պատասխանները: --Հայկ (արաբագետ) 17:20, 28 Նոյեմբերի 2016 (UTC)
Հարգելի Հայկ խնդրում եմ ինձ ներկայացնես քո ասած արևելագետների ու պատմաբանների կողմից ընդունված այդ որոշումը... --Valen1988 (քննարկում) 17:09, 28 Նոյեմբերի 2016 (UTC)
Հարգելի Վալեն, որոշումը գրավոր չէ, այլ բանավոր, և տեղի է ունեցել հայ արևելագիտության ամենամյա կոնֆերանսում, ու հաստատվել գիտխորհրդում 2010 թվականին՝ վեց տարի առաջ: Սա խորհրդարան չէ, որտեղ պետք է օրենքները գրվեն ու սահմանադրությամբ ամրագրվեն --Հայկ (արաբագետ) 17:18, 28 Նոյեմբերի 2016 (UTC)
Հարգելի Հայկ, Վիքիպեդիան այն հարթակն է, որտեղ ամեն պնդմանը ուղեկցվում է հստակ աղբյուրը:--Armen (քննարկում) 17:21, 28 Նոյեմբերի 2016 (UTC)
Հայկ բանավոր ու վեց տարի առա՞ջ... իսկ ո՞վ կհաստատի դա գիտականորեն՝ խնդրեմ աղբյուրներ... --Valen1988 (քննարկում) 17:23, 28 Նոյեմբերի 2016 (UTC)

Որոշման հղումը մինչև գտնեմ, կարող եք ներբեռնել ու կարդալ հենց իսլամ հոդվածում դրված արտաքին աղբյուրը, որը հայերեն թարգմանություն է՝ ԵՊՀ հրատարակություն, 2007 թվականի: Միայն վերնագրից արդեն պարզ է դառնում, որ խոսքը գնում է ոչ թե մահմեդականություն աղանդի, այլ իսլամի մասին: --Հայկ (արաբագետ) 17:48, 28 Նոյեմբերի 2016 (UTC)

Խնդիրը այստեղ իսլամ տերմինը չէ, այլ անձը, ով հանդիսանում է Մուհամմեդի հետևորդ, ինքը մահմեդական է: --Armen (քննարկում) 17:53, 28 Նոյեմբերի 2016 (UTC)

Մուհամմադ, ոչ թե Մուհամմեդ, սա մեկ: Հետևորդը՝ մուսուլման, ոչ թե մահմեդական, ու դրա փաստերը, որ տարբեր հասկացություններ են, հայերենով տպագրված չկա, փոխարենը կա անգլերենով՝
  • The term has been largely superseded by "Muslim", "Moslem" or "Islamic", but was commonly used only in Western literature until at least the mid-1960s, բառացի՝ A Dictionary of Modern English Usage by HW Fowler, revised by Ernest Gowers (Oxford, 1965) գրքից, որի էլեկտրոնային տարբերակը չկա:
  • Some modern Muslims have objected to the term, Mohammedanism a Misnomer, by R. Bosworth Smith, Paul Tice; Definition of Mohammedanism. Farlex Encyclopedia; What does Islam mean?, Islamic Bulletin
  • Muslim is more commonly used today, and the term Mohammedan is widely considered archaic or in some cases even offensive. The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition (2000) annotates the term as offensive. The OED has "its use is now widely seen as depreciatory or offensive", referring to English Today no. 39 (1992): "The term Mohammedan [...] is considered offensive or pejorative to most Muslims since it makes human beings central in their religion, a position which only Allah may occupy". Other dictionaries, such as Merriam-Webster, do not label the term as offensive.
  • Tariqa Muhammadiyya (the Way of Mohammad) is a school of reform Sufism that arose in the 18th century and seeks to redirect and harmonize Sufi philosophy and practices with the authority and example of the prophet and hadith Green, Nile, Sufism: A Global History, Jon Wiley & Sons, 2012 pg 167-168

Մի քանի գրքեր էլ տեսա, այդ թվում՝ ռուսերեն, բայց օնլայն գտա հետևյալ աղբյուրները՝ [4], [5],[6], [7], սա էլ՝ հայերեն գրքերի օրինակ [8]: Եվ, հայերեն եղածներից էլ, եթե կարդալու ու խորանալու մեծ ցանկություն չկա, քանի որ ի վերջո, կարող է անհետաքրքիր լինել՝ մասնագիտական չէ, կարող եք նայել հետևյալ վիդեո-հղումները՝ ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնից [9], [10], [11], [12], [13], [14] և այլն: --Հայկ (արաբագետ) 18:20, 28 Նոյեմբերի 2016 (UTC)

Ռուսերեն իսլամագիտական հանրագիտարան՝

ИСЛАМ (араб. , букв. — покорность) , монотеистическая религия, одна из мировых религий (наряду с христианством и буддизмом) , ее последователи — мусульмане. Возник в Аравии в 7 в. Основатель — Мухаммед. Ислам складывался под значительным влиянием христианства и иудаизма. В результате арабских завоеваний распространился на Ближнем и Ср. Востоке, позднее в некоторых странах Дальнего Востока, Юго-Вост. Азии, Африки. Главные принципы ислама изложены в Коране. Основные догматы — поклонение единому богу — всемогущему Богу-Аллаху и почитание Мухаммеда пророком — посланником Аллаха. Мусульмане верят в бессмертие души и загробную жизнь. Пять основных обязанностей (колонны ислама) , предписанных приверженцам ислама:

  1. вера в то, что нет Бога, кроме Аллаха, а Мухаммед есть посланник Аллаха (шахада) ;
  2. пятикратное ежедневное совершение молитвы (салат) ;
  3. милостыня в пользу бедных (закат) ;
  4. пост в месяце рамадан (саум) ;
  5. паломничество в Мекку (хадж) --Հայկ (արաբագետ) 18:40, 28 Նոյեմբերի 2016 (UTC)