Թալեհ Քյազիմով
Թալեհ Քյազիմով ադրբ.՝ Taleh Kazımov | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Կրթություն | Ադրբեջանի տեխնիկական համալսարան (2004), Արդբեջանի պետական նավթային ակադեմիա (2006), Ջորջիայի պետական համալսարան, Լոնդոնի բիզնես դպրոց և Հարվարդի բիզնես դպրոց |
Գիտական աստիճան | մագիստրոս |
Մասնագիտություն | բանկիր |
Զբաղեցրած պաշտոններ | Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ |
Taleh Kazimov Վիքիպահեստում |
Թալեհ Թայիր օղլը Քյազիմով (ադրբ.՝ Taleh Tahir oğlu Kazımov, սեպտեմբերի 11, 1983, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի տնտեսագետ, ֆինանսիստ, գործարար, Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 11-ին Բաքվում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականին «ավտոմատացում և համակարգչային ինժեներիա» մասնագիտացմամբ ավարտել է Ադրբեջանի տեխնիկական համալսարանը։ 2006 թվականին էլ ավարտել է Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանի ու Ջորջիայի համալսարանի համատեղ ծրագիրը՝ ստանալով ֆինանսների ուղղվածությամբ գործարար վարչարարության մագիստրոսական աստիճան։ 2012 թվականին Լոնդոնի բիզնես դպրոցում անցել կառավարման հատուկ կուրսեր։ 2014 թվականին էլ ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցի կառավարման ծրագիրը։
Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին աշխատանքի է անցել «Bank Standart» ՓԲԸ-ում։ 2006-2007 թվականներին «Ernst & Young» ընկերությունում եղել է աուդիտոր, իսկ 2007 թվականին նշանակվել «Fineko» տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր տնօրեն։ 2007-2009 թվականներին աշխատել է «Paşa Bank»-ի ռիսկերի կառավարման դեպարտամենտում՝ զբաղեցնելով մենեջերի պաշտոնը, իսկ 2009 թվականին նույն բանկում նշանակվել գանձապետարանի ու փողի շուկայի դեպարտամենտի տնօրեն։
2011 թվականի դեկտեմբերին ընտրվել է «Paşa Bank» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի անդամ։ 2015-2022 թվականներին էլ եղել է «Paşa Bank»-ի կառավարման խորհրդի նախագահ։ 2015-2018 թվականներին դարձել է «Paşa Bank Georgia» ԲԲԸ դիտորդական խորհրդի անդամ։ Բացի այդ, 2015-2019 թվականներին եղել է Ադրբեջանա-ամերիկյան առևտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ ու փոխնախագահ։
2022 թվականի ապրիլից դարձել է Ադրբեջանի կենտրոնական բանկի կառավարման անդամ, իսկ 2022 թվականի ապրիլի 13-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով, նշանակվել Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ՝ փոխարինելով Էլման Ռուստամովին[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Smith, Alexander (2022 թ․ ապրիլի 13). «Azerbaijan appoints banker Kazimov as new central bank governor». Reuters. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Распоряжение Президента Азербайджанской Республики О назначении Т.Т.Кязымова председателем Центрального банка Азербайджанской Республики » Официальный сайт президента Азербайджанской Республики». president.az (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.