Jump to content

Քյաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Քյաբի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Դիարբեքիրի գավառում[1]։ Գտնվում էր Դիարբեքիր քաղաքից 12 կմ հարավ։

Քյաբին ուներ մեծ աղավնանոց և ասում էին, որ երբ բոլոր աղավնիներին բաց էին թողնում, նրանք օդ բարձրանալիս ծածկում էին արևի ճառագայթները և գյուղը մնում էր մթության մեջ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի կեսին ուներ 450 տուն ասորի և 150 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն հայտնի էր իր մածունով և դեղին ու հոտավետ վարդով[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դիարբեքիրի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 384