Jump to content

Հայեղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հայեղիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Դիարբեքիրի գավառում[1]։ Գտնվում էր Տիգրիս գետի աջ կողմում, Դիարբեքիր քաղաքից 10-12 կմ հեռու, այգեվետ հարթավայրում։

Գյուղում կար 2 սառնորակ աղբյուր, որի ջրերն օգտագործում էին խմելու և ոռոգման համար։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի երկրորդ կեսին ուներ 38 տուն հայ և քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործություն, բամբակագործություն և մանր առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայեղիկն ուներ եկեղեցի։

Գյուղում գործում էր դպրոց[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դիարբեքիրի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 333