2014 թվականի հունիսի 26-ին Քլարկսոնը ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Վաշինգտոն Վիզարդս» ակումբի կողմից 46-րդ համարի ներքո։ Այդ նույն օրը նա վաճառվել է «Լոս Անջելես Լեյքերսին»[1][2]։ 2014 թվականի հուլիսին Քլարկսոնը «Լեյքերսի» կազմում մասնակցել է 2014թ. ԲԱԱ Ամառային լիգային[3]։ Օգոստոսի 25-ին Ջորդանը ակումբի հետ պայմանագիր է կնքել[4]։ Մրցաշրջանի առաջին մասի ընթացքում նա քիչ էր խաղում «Լեյքերսի» կազմում, և հիմնականում խաղում էր ԲԱԱ զարգացման լիգայի«Լոս Անջելես Դի-ֆենդերս» ակումբում[5]։ Սակայն Ջորդանը առաջին մրցաշրջանի ընթացքում մեկնարկային հնգյակի կազմում անցկացրել է 38 խաղ։ Այդ խաղերի ընթացքում նա միջինը հավաքում էր 15,8 միավոր, 5 փոխանցում և 4,2 անդրադարձ[6]։ 2015 թվականի մարտի 24-ին մրցաշրջանում նա ցուցաբերել է իր լավագույն արդյունքը՝ «Օկլահոմա Սիթի Թանդեր» ակումբի դեմ պարտված խաղում հավաքելով 30 միավոր և կատարելով 7 արդյունավետ փոխանցում[7]։ Ըստ 2014-2015 մրցաշրջանի տվյալների նրան ներառվել են ԲԱԱ ծագող աստղերի առաջին հավաքականի մեջ։ Վերջին 30 տարիների ընթացքում ընդամենը 4 բասկետբոլիստներ են կարողացել մուտք գործել այդ հավաքական, որոնք ընտրվել են դրաֆթի 2-րդ ռաունդում[8]։
2015 թվականի նոյեմբերի 30-ին Քլարկսոնը կրկնեց իր ռեկորդը՝ «Դենվեր Նագեթս»-ի դեմ խաղում հավաքելով 30 միավոր[9]։