Քիլի Հոջքինսոն
Քիլի Հոջքինսոն | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | թեթևատլետ և middle-distance runner |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 3, 2002 (22 տարեկան) |
Ծննդավայր | Atherton, Wigan, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Քիլի Նիկոլ Հոջքինսոն (անգլ.՝ Keely Nicole Hodgkinson; մարտի 3, 2002, Atherton, Wigan, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][2][3]), անգլիացի վազորդուհի, որը մասնագիտանում է միջին հեռավորության վրա, մասնավորապես՝ 800 մետր: 19 տարեկանում նա նվաճեց արծաթե մեդալ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում՝ գերազանցելով Բրիտանական ազգային ռեկորդը, որը սահմանել էր Քելլի Հոլմսը 1995 թվականին և եվրոպական ռեկորդը մինչև 20 տարեկան աղջիկների համար՝ դառնալով բոլոր ժամանակների չորրորդ ամենաարագ կինը մինչև 20 տարեկան[4][5]։ Հոջքինսոնը դարձավ 800 մ փակ վազքի ամենաերիտասարդ չեմպիոնը՝ հաղթելով 2021 թվականի Եվրոպայի փակ առաջնությունում[6]։
Հոջքինսոնը 2018 թվականին Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն էր, իսկ 2019 թվականին՝ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիլի Նիկոլ Հոջքինսոնը ծնվել է 2002 թվականի մարտի 3-ին Ուիգանում[7]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]10 տարեկանում Հոջքինսոնը զբաղվել է լողով և առաջին տարիներին հանդես է եկել մրցաշարերում իր դպրոցի համար։ Սակայն հոր խորհրդով նա սկսեց զբաղվել վազքով[8]։ Վազքի անցնելու նրա որոշման վրա ազդել է նաև Լոնդոնի տնային օլիմպիադայում Ջեսիկա Էնիսի հաղթանակը[7]։
2020 թվականին նա դարձավ երկրի չեմպիոն՝ Մեծ Բրիտանիայի առաջնությունում 800 մետր վազքում 2.03,24 հաշվով հաղթելուց հետո[9]։
2021
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվարի 30-ին Հոջկինսոնը դարձավ առաջին բրիտանուհին, որը 36 տարվա ընթացքում համաշխարհային ռեկորդ սահմանեց մինչև 20 տարեկան մարզիկների շրջանում՝ Վիեննայի մրցաշարում փակ տարածություններում հաղթահարելով 800 մետր տարածությունը 1.59, 03-ում[10]։ Այնուամենայնիվ, նրա ռեկորդը տևեց մեկ ամսից պակաս,և այն բարելավվեց Աթինգ Մուի կողմից՝ 800 մ վազելով 1.58, 40-ում, բայց Հոջքինսոնը մնաց եվրոպական ռեկորդ:
Մարտի 7-ին Քիլին դարձավ Եվրոպայի ամենաերիտասարդ չեմպիոնը 800 մ փակ տարածությունում Թորունի մրցաշարում: Բրիտանուհին տարածությունը վազել է 2.03,88 րոպեում։ Հաղթանակի պահին նա ավելի երիտասարդ էր, քան իր հայրենակից Ջեյն Քոուլբրուկը, ով 1977 թվականին Իսպանիայում կայացած Եվրոպայի փակ առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ[6][11]։
Մայիսի 19-ին Հոջկինսոնը գրեթե մեկ վայրկյան գերազանցեց Մեծ Բրիտանիայի ռեկորդը մինչև 20 տարեկան՝ Օստրավայի Golden Spike-ում հաղթելով 1.58, 89 արդյունքով[12]։ Հուլիսի 4-ին Հոջկինսոնը կրկին բարելավեց իր անձնական ռեկորդը՝ հասնելով 1.57, 51-ի՝ զբաղեցնելով չորրորդ տեղը Ստոկհոլմի ադամանդե լիգայում[13][14]։
Օգոստոսին Տոկիոյում կորոնավիրուսային համաճարակի պատճառով հետաձգված 2020 թվականի Օլիմպիական խաղերում նա բարելավեց իր անձնական ռեկորդը գրեթե երկու վայրկյանով՝ եզրափակչում վազելով 1.55, 88 վայրկյանում: Այս արդյունքը բրիտանուհուն թույլ տվեց նվաճել արծաթե մեդալ՝ զիջելով միայն Աթինգ Մուին: Մինչև 20 տարեկան մարզիկների նախորդ ռեկորդը պատկանում էր Քելլի Հոլմսին և սահմանվել էր 1995 թվականին: Քիլին պատմության մեջ չորրորդ արդյունքն է ցույց տվել մինչև 20 տարեկան մարզիկների շրջանում[15]։
2023 թվականի Աշխարհի առաջնությունում, որը կայացել է Բուդապեշտում, 800 մետր վազքում, Քիլին դարձել է արծաթե մեդալակիր՝ 1:56,34 արդյունքով:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.manchestereveningnews.co.uk/news/greater-manchester-news/wigan-athlete-keely-hodgkinson-breaks-21215013
- ↑ «Keely HODGKINSON – Athlete profile». World Athletics. Արխիվացված օրիգինալից 2021-06-06-ին. Վերցված է 2021-07-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Keely HODGKINSON – Athlete profile». European Athletics. Արխիվացված օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2021-07-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Crumley, Euan (2021-08-03). «Records fall as Mu and Hodgkinson star in extraordinary Olympic 800m». Athletics Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-08-06-ին. Վերցված է 2021-08-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Bull, Andy (2021-08-03). «Athing Mu races to gold in women's 800m as Keely Hodgkinson takes silver». TheGuardian.com. Արխիվացված օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021-08-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 6,0 6,1 Crumley, Euan (2021-03-07). «Keely Hodgkinson lands historic gold». Athletics Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-08-06-ին. Վերցված է 2021-08-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 7,0 7,1 «Athletics HODGKINSON Keely». Tokyo 2020 Olympics (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Ingle, Sean (2021-07-21). «Keely Hodgkinson: 'Is it ridiculous for me to win a medal? I don't think so'». TheGuardian.com. Արխիվացված օրիգինալից 2021-07-21-ին. Վերցված է 2021-07-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «2020 Müller British Athletics Championships – Women 's 800 Metres» (PDF). UK Athletics. 2020-09-05. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2020-09-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Field, Pippa (2021-08-04). «Team GB 2021: Who are the British athletes to watch at the Tokyo 2020 Olympic Games?». The Daily Telegraph. ISSN 0307-1235. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-04-ին.
- ↑ «European Indoors 2021: Keely Hodgkinson wins gold in 800m final». BBC Sport. 2021-03-07. Արխիվացված է օրիգինալից 2021-03-07-ին. Վերցված է 2021-03-07-ին.
- ↑ Henderson, Jason (2021-05-19). «Stunning wins for Keely Hodgkinson and Max Burgin in Ostrava». Athletics Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-08-06-ին. Վերցված է 2021-08-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Femke Bol goes No.4 all-time at 400m hurdles in Stockholm». Athletics Weekly. 2021-07-04. Արխիվացված օրիգինալից 2021-07-04-ին. Վերցված է 2021-07-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «All time Top lists – 800 m Women – U20 Europe Outdoor | until 2021-07-04». World Athletics. Արխիվացված օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2021-07-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «All time Top lists – 800 m Women – U20 Outdoor | until 2021-08-03». World Athletics. Արխիվացված օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
- Մարտի 3 ծնունդներ
- 2002 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանացի թեթևատլետներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 21-րդ դարի կանայք
- Բրիտանացիներ
- 21-րդ դարի բրիտանացի կանայք
- 21-րդ դարի բրիտանացիներ