Քիան Լոուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիան Լոուլի
անգլ.՝ Kian Lawley
Ծնվել էսեպտեմբերի 2, 1995(1995-09-02)[1][2] (28 տարեկան)
ԾննդավայրՍու Սիթի, Այովա, ԱՄՆ[3] կամ Այովա, ԱՄՆ[4]
ԿրթությունSan Clemente High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, յություբեր և հեռուստատեսային պրոդյուսեր
ԸնտրանիPerfect Commando?, Monster Party?, The Chosen? և Shovel Buddies?

Քիան Ռոբերտ Լոուլի (անգլ.՝ Kian Robert Lawley, սեպտեմբերի 2, 1995(1995-09-02)[1][2], Սու Սիթի, Այովա, ԱՄՆ[3] և Այովա, ԱՄՆ[4]), ամերիկացի վիդիոբլիգեր և դերասան[5]։ Իր ընկերոջ և դերասան Ջեյսի Կեյլենի հետ ունի ՅուԹյուբյան ալիք։ Նրանք միասին մարմնավորել են 2017 թվականի «H8TERS» հեռուստասերիալի գլխավոր դերերը[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոուլին ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 2-ին Այովա նահանգի Սու քաղաքում։ Վաղ տարիքում նրա ընտանիքը տեղափոխվել է Սան Կլեմենտե, որտեղ էլ նա մեծացել է։ Լոուլին ունի երկու եղբայր և երկու քույր[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

YouTube[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիանն իր առաջին «superkian13» ալիքը բացել է 2010 թվականին։ 2011 թվականին նա բացել է ընդհանուր ալիք իր ընկեր Սեմ Պոտտերֆի հետ, և այն անվանել «kiansam13»։

Նա յութուբերներ Ջեյսի Քեյլենի, Պիկի Դիլլոնի, Տրեվոր Մորանի, Կոննոր Ֆրանտի և Սեմ Պոտտորֆի հետ միասին «Our2ndLife» ալիքի անդամ է (ավելի լավ հայտնի է որպես O2L)։ Ալիքի անդամները բաժանվել են 2014 թվականի դեկտեմբերին, իսկ 2015 թվականի հունվարին նա Քեյլոնի հետ միասին ստեղծել է ալիք։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ամռանը Քիանը նկարահանվել է «Ընտրվածը» ֆիլմի գլխավոր դերում, որի պրեմիերան տեղի է ունեցել VidCon-ի համագումարում[8]։ Նույն տարում նա ստացել է Teen Choice Awards մրցանակը «Լավագույն յություբեր» անվանակարգում[9]։

2016 թվականին նա Բելա Թորնի հետ միասի նկարահանվել է «Ընկերներ մինչև մահ» ֆիլմում[10][11][12]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի մարտին South by Southwest-ում[13][14]։ Նույն թվականին նա հայտնվել է Թայլեր Փերրիի «Հելոուին Մեդեի» ֆիլմում, որտեղ նկարահանվել է Քեյլենի հետ միասին[15]։

2017 թվականի հունվարին նա հայտնել է նոր «H8TERS» շոուի թողարկման մասին, որում նկարահանվել է Ջեյսի հետ միասին։ Նույն թվականին խաղացել է Ռոբ Կոկրանի «Ժամանակի մատրիցան» ֆիլմում՝ Զոյի Դոյչի, Սեյջ Հելստոնի և Լոգան Միլլերի հետ միասին[16][17]»։ Այդ դերի համար նա ստացել է Teen Choice Awards մրցանակը «Choice Movie: Դրամատիկ դերասան» անվանակարգով[18]։ Նույն թվականին Քիանը «Զաք և Միյա» վեբ-սերիալում ընտրվել է Զաքի դերի համար, որը հիմնված է Ա․ Ջ․ Բետտսի համանուն վեպի վրա։

2017 թվականի սեպտեմբերին սկսել է նկարահանվել Քրիսի դերում «Ատելություն, որը սերում է ձեզանից» ֆիլմում, որը հիմնված է Էնջի Թոմասի համանուն վեպի վրա[19]։ 2018 թվականի փետրվարի 5-ին հայտարարվել է, որ Լոուլին հեռացել է նկարահանումից ֆիլմի մեջ ներթափանցած կադրի պատճառով, որտեղ նա օգտագործել է ռասսայական վիրավորական արտահայտություն, որի հետևանքով նրա դերը և տեսարանները վերանկարահանվելու են[20]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին նա սկսել է հանդիպել Էնդրիա Ռասետտի հետ, բայց 2014 թվականի կեսերից նրանք բաժանվել են[21]։ 2017 թվականին մի քանի ամիս հանդիպել է մոդել Մերեդիտ Միկելսոնի հետ[22]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր և հեռուստասերիալներ
Տարի Անվանում Պաշտոնական անվանում Դեր Ծանոթագրություն
2015 «Ընտրվածը» The Chosen Քեմերոն
2016 «Ընկերներ մինչև մահ» Shovel Buddies Դեն
2016 «Հելոուին Մեդեի» Boo! A Madea Halloween բին բոյ
2016 The YouTube Killer Քիան[23] կարճամետրաժ ֆիլմ
2017 Ժամանակի մատրիցան Before I Fall Ռոբ Կոկրան
2017 H8TERS Ֆրենկ 8-րդ դրվագ
2017 Guilty Party Ջեյք[24] 6-րդ դրվագ
2017 Զաք Միյա Zac and Mia Զաք հեռուստասերիալ
2018 Monster Party Էլլիոտ Դոուսոն[25]

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և առաջադրումներ
Մրցանակ Տարի Անվանակարգ Արդյունք Ծանոթագրություն
Teen Choice Awards 2014 Վեբ-աստղի ընտրություն։ Կատակերգություն Հաղթանակ [26]
Teen Choice Awards 2015 ՅուԹյուբերի ընտրություն Հաղթանակ [9]
Teen Choice Awards 2016 ՅուԹյուբերի ընտրություն Առաջադրված [27]
Streamy Awards Տարվա արտիստ Առաջադրված [28]
Teen Choice Awards 2017 Choice Movie:Դրամատիկ դերասան Հաղթանակ [18]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Famous Birthdays — 2012.
  3. 3,0 3,1 3,2 https://www.themoviedb.org/person/1480597-kian-lawley
  4. 4,0 4,1 4,2 https://www.moviefone.com/celebrity/kian-lawley/20460179/main/
  5. Lydia Price (հուլիսի 29, 2015)։ «Bella Thorne's Shovel Buddies Costar Kian Lawley Reveals Her Secret Talent – and It's Pretty Impressive!»։ People (անգլերեն)։ Վերցված է 2017-12-17 
  6. Evans Greg (2017-01-17)։ «YouTubers Kian Lawley & JC Caylen’s ‘H8TERS’ Gets Greenlight From Fullscreen & Astronauts Wanted»։ Deadline.com (en-US)։ Վերցված է 2017-12-17 
  7. superkian13 (2015-01-24)։ «Family Games,»։ Վերցված է 2017-12-17 
  8. Natalie Jarvey (6/9/2015)։ «Kian Lawley Thriller 'The Chosen' to Premiere During VidCon»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-12-17 
  9. 9,0 9,1 George Costantino (2015-08-17)։ «Teen Choice Awards: Get a Full Recap and Winners' List»։ ABC News։ Վերցված է 2017-12-17 
  10. Natalie Jarvey (6/1/2015)։ «Bella Thorne, Kian Lawley to Star in AwesomenessTV's 'Shovel Buddies'»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-12-17 
  11. «Kian Lawley, Bella Thorne to Star in AwesomenessTV Film ‘Shovel Buddies’»։ VideoInk (en-US)։ 2015-06-01։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-24-ին։ Վերցված է 2017-12-17 
  12. Sam Gutelle (2015-06-01)։ «Social Media Stars Kian Lawley, Bella Thorne To Star In AwesomenessTV’s ‘Shovel Buddies’»։ Tubefilter (en-US)։ Վերցված է 2017-12-17 
  13. Natalie Jarvey (3/14/2016)։ «SXSW: Awesomeness Films Exec Talks Aging Up Teen Brand With Drama 'Shovel Buddies'»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-12-17 
  14. Beatrice Verhoeven (2016-03-15)։ «Bella Thorne, Kian Lawley Talk 'Shovel Buddies' at SXSW»։ TheWrap (en-US)։ Վերցված է 2017-12-17 
  15. Jeff Sneider (2016-01-19)։ «Tyler Perry Will Wear Dress Again in 'Boo! A Madea Halloween'»։ TheWrap (en-US)։ Վերցված է 2017-12-17 
  16. Devan Coggan (հոկտեմբերի 27, 2015)։ «Halston Sage, Logan Miller, Kian Lawley to star in 'Before I Fall'»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Վերցված է 2017-12-17 
  17. Jeff Sneider (2015-10-27)։ «Halston Sage, Logan Miller, Kian Lawley Join Zoey Deutch in 'Before I Fall'»։ TheWrap (en-US)։ Վերցված է 2017-12-17 
  18. 18,0 18,1 Breanne L. Heldman (օգոստոսի 13, 2017)։ «Teen Choice Awards 2017: 'Riverdale,' 'Wonder Woman' Among Big Winners»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Վերցված է 2017-12-17 
  19. N'Duka Amanda (2017-09-12)։ «Anthony Mackie & Kian Lawley Round Out ‘The Hate U Give’ Cast»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-12-17 
  20. Pedersen Erik (2018-02-06)։ «Fox Axes YouTube Star Kian Lawley From ‘The Hate U Give’ Over Racially Offensive Video»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-02-06 
  21. PacificRimVideoPress (2014-06-30)։ «Kian Lawley Discusses Andrea Russett Break-up & Reveals Sam Pottorff Secrets! #AskKian Pt. 2!»։ Վերցված է 2017-12-17 
  22. Eva Roche (2016-09-29)։ «Is Kian Lawley Dating Meredith Mickelson - Ethan Dolan's Ex-Girlfriend?!»։ Superfame (en-US)։ Վերցված է 2017-12-17 
  23. Ricky Dillon (2016-10-23)։ «THE YOUTUBER KILLER (ft. Andrea, Kian & Jc)»։ Վերցված է 2017-12-17 
  24. Geoff Weiss (2017-08-16)։ «Tiffany Alvord, Teala Dunn, Kian Lawley To Star In Interactive Drama Series ‘Guilty Party’»։ Tubefilter (en-US)։ Վերցված է 2017-12-17 
  25. Borys Kit (մայիսի 24, 2017)։ «Sam Strike, Kian Lawley, Julian McMahon Starring in Horror Thriller 'Monster Party' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-12-17 
  26. «Teen Choice Awards 2014 highlights and winners»։ CBS News (անգլերեն)։ օգոստոսի 10, 2014։ Վերցված է 2017-12-17 
  27. Jessica Goodman (հուլիսի 31, 2016)։ «Teen Choice Awards 2016: See the full list of winners»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Վերցված է 2017-12-17 
  28. «6th Annual Nominees»։ The Streamy Awards (en-US)։ Վերցված է 2017-12-17