Քերոլին Բեթ Սուֆրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերոլին Բեթ Սուֆրին
ԿրթությունԱմհերստի քոլեջ, Հարվարդի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Կալիֆորնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո և Ջոհ Հոփքինզի բժշկական դպրոց
Մասնագիտությունգիտնական

Քերոլին Բեթ Սուֆրին (), ամերիկացի բժշկական մարդաբան (անթրոպոլոգ) և մանկաբարձ-գինեկոլոգ։ Նա Ջոն Հոփկինսի համալսարանի գինեկոլոգիայի և մանկաբարձության ամբիոնի ասիստենտ է։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուֆրինը ծնվել է կենսաքիմիկ և հետազոտող Ջենիս Ռ. Սուֆրինի և ուրոլոգ Ջերալդ Սուֆրինի ընտանիքում[1]։ Նրա մորական տատիկն ու պապիկը, մի քանի մորաքույրներն ու հորեղբայրները նույնպես բժիշկներ են[2]։ Քերոլինը ստացել է «նախաբուժական գործ» մասնագիտութունն Ամրեստթ քոլեջում։ Իր վրա ազդեցություն է թողել Դեբոր Գևերցի «սեռի անթրոպոլոգիա» կուրսը, ինչի շնորհիվ որոշել է ուսումնասիրել մարդաբանությունը և բժշկությունը։ Քերոլին Սուֆրինը գերազանցությամբ է ավարտել Ամրեստթ քոլեջի անթրոպոլոգիայի և քիմիայի բաժնի բակալավրիատը 1997 թվականին[1][2]։ Նա արժանացել է Թոմաս Ջ․ Ուոթսոնի անվան վերապատրաստմանը «ավստրալիացի աբորիգենների շրջանում քաղաքական ակտիվություն և առողջապահություն» թեմայով։ Սուֆրինը գրել է իր Ուոթսոնյան ծրագիրը Հարվարդի համալսարանի մշակութային մարդաբանության մագիստրոսի կրթություն ստանալու երկու վերջին տարվա ընթացքում[2]։ 2003 թվականին արժանացել է նաև Ջոնս Հոփկինսի համալսարանի դոկտորի գիտական աստիճան։ Սուֆրինը 2007 թվականին եղել է նաև Պիտսբուրգի համալսարանի բժշկական կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ռեզիդենտ։ Իսկ 2010 թվականին վերապատրաստվել է UCSF բժշկական դպրոցում։ 2014 թվականին Քերոլինը ստացել է բժշկական մարդաբանության դոկտորի գիտական աստիճաններ Կալիֆորնիայի, Սան Ֆրանցիսկոյի և Բերկլիի համալսարաններում[3][4]։ Վինսան Ադամսն է եղել իրգիտական ղեկավարը[3][4]։

Աշխատանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուֆրինը եղել է մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական գիտությունների ամբիոնի դոցենտ UCSF-ում (Սան Ֆրանցիսկոյի կալիֆորնյան համալսարան) և աշխատել է որպես մանկաբարձ-գինեկոլոգ Սան Ֆրանցիսկոյի կալանավայրի պոլիկլինիկայում[5]։ 2014 թվականին միացել է Ջոն Հոփկինսի համալսարանի ֆակուլտետին որպես գինեկոլոգիայի և մանկաբարձության ամբիոնի դոցենտ։ Քերոլին Սուֆրինը զբաղեցնում է համատեղ պաշտոններ Բլումբերգի հանրային առողջապահության և Բժշկական դպրոցներում, ինչպես նաև առողջության, վարքի և հասարակության բաժնում[2][3]։ Նա նաև ընտանիքի պլանավորման կազմակերպության տնօրենի տեղակալն է[4]։ 2017 թվականին հրապարակել է «Կալանավայրի հսկողություն․ ճաղերի հետևում կանանց պաշտպանության համակարգի որոնում» գիրքը։ Այդ գրքում նկարագրված են ռեպրոդուկտիվ առողջությունը, առողջապահությունը և ազատության զանգվածային զրկումը[6]։

Հետազոտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուֆրինը ձեռք է բերել փորձ բանտարկված կանանց հետ աշխատանքներում և ուղղիչ բժշկության ոլորտում։ Զբաղվում է ռեպրոդուկտիվ առողջության, բանտային բուժօգնության հարցերով, քաղաքականությամբ և իրավունքների պաշտպանությամբ[6]։ Սուֆրինը գլխավորում է Ջոն Հոփկինսի նախաձեռնած՝ «Բանտարկյալների ռեպրոդուկտիվ առողջության հետազոտում և պահպանում» ծրագիրը։ 2019 թվականի մարտին հրապարակվել է բանտերում հղիության վիճակագրության հետազոտությունը (PIPS): Հետազոտության ուսումնասիրության մեջ էր իգական սեռի բանտարկյալների վերաբերյալ դաշնային բյուրոյի 2016-2018 թվականների հաշվետվությունը։ Սա առաջին համակարգային հետազոտությունն էր բանտերում հղիությունների հաճախականության և դրանց ելքերի վերաբերյալ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել էին հանրային առողջապահության Ամերիկյան ամսագրում[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուֆրինը և Ջեյքոբ Հարոլդն ամուսնացել են 2012 թվականի ապրիլին Կալիֆորնիայի Սանտա Ռոզա քաղաքում գտնվող Annadel Estate Winery-ում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Carolyn Sufrin, Jacob Harold — Weddings». The New York Times (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ ապրիլի 15. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Newman, Catherine (2017 թ․ հուլիսի 28). «When Med School is Not Enough». Amherst Magazine. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  3. 3,0 3,1 3,2 Health, JH Bloomberg School of Public. «Carolyn Sufrin - Faculty Directory». Johns Hopkins Bloomberg School of Public Health (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Carolyn Beth Sufrin, A.M., M.D., Ph.D.». www.hopkinsmedicine.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  5. 5,0 5,1 Pearce, Katie (2019 թ․ ապրիլի 11). «Landmark study compiles data on pregnant women in prisons». Johns Hopkins University (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  6. 6,0 6,1 «Women's Health: Reproductive Health Care for Incarcerated Women: Opportunities and Challenges for an Often Underserved Population - with Carolyn B. Sufrin, MD, PhD | The School of Medicine & Health Sciences». smhs.gwu.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.