Քերեմ Աքթյուրքօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերեմ Աքթյուրքօղլու
Քաղաքացիությունը  Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 21, 1998(1998-10-21)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Իզմիթ, Թուրքիա[2]
Հասակ 1,73 մետր
Դիրք winger

Քերեմ Աքթյուրքօղլու (թուրքերեն՝ Muhammed Kerem Aktürkoğlu, հոկտեմբերի 21, 1998(1998-10-21)[1], Իզմիթ, Թուրքիա[2]), թուրք ֆուտբոլիստ, «Գալաթասարայ» ակումբի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան, Եվրոպայի 2020 թվականի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է «Գելջուկսպոր», «Հիսարեյնսպոր» և «Իստանբուլ Բաշակշեհիր» ակումբների սան։ 2015 թվականին ընդգրկվել է վերջինիս հիմնական կազմում։ Խաղային պրակտիկա ձեռք բերելու համար թուրք ֆուտբոլիստը երրորդ լիգայից վարձավճարով տեղափոխվել է «Բոդրումսպոր»։ 2017 թվականին նա պայմանագիր է կնքել «Կարաչաբեյ Բելեդիեսպոր» ակումբի հետ։

2019 թվականի ամռանը Քերեմ Աքթյուրքօղլուն տեղափոխվել է «Էրզինջանսպոր»։ Սեպտեմբերի 1-ին «Սերիկ Բելեդիեսփորի» դեմ խաղում նա նշել է նորամուտը նոր թիմում[3][4]։ 15 օր անց «Սիլիվրիսպորի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը։ 2020 թվականի հուլիսի 21-ին «Արտվին Հոպասփորի» դեմ խաղում նա դարձել է հեթ-տրիկի հեղինակ[5]։ Մրցաշրջանի ավարտին Քերեմ Աքթյուրքօղլուն ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու։

2020 թվականին նա տեղափոխվել է «Գալաթասարայ»[6]։ Նոյեմբերի 23-ին «Կայսերիսպորի» դեմ խաղում նա նշել է իր նորամուտը Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում[7]։ Դեկտեմբերի 5-ին «Հաթայսպորի» դեմ խաղում Կերեմը խփել «Գալաթասարայի» կազմում իր առաջին գոլը[8]։ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խաղում նա գրավել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասը[9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Քերեմ Աքթյուրքօղլուն իր նորամուտն է նշել Թուրքիայի ազգային հավաքականի կազմում[10]։ Նույն թվականին նա մասնակցել է հետաձգված Եվրոպայի առաջնությանը։ 2021 թվականի հոկտեմբերի 8-ին 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում Նորվեգիայի դեմ խաղում Կերեմը խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 http://arsiv.mackolik.com/Player/Default.aspx?id=372610
  3. «Серик Беледиспор VS. Эрзинджанспор 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «Силивриспор VS. Эрзинджанспор 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  5. «Эрзинджанспор VS. Артвин Хопаспор 4:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «Hoş geldin Muhammed Kerem Aktürkoğlu». www.galatasaray.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  7. «Галатасарай VS. Кайсериспор 1:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  8. «Галатасарай VS. Хатайспор 3:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  9. «Локомотив Москва VS. Галатасарай 0:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին.
  10. «Турция VS. Азербайджан 2:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  11. «Турция VS. Норвегия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին.