Քեյփի բուսական շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Քեյփի բուսական շրջան
Floraregio van de Kaap.jpg
ՏեսակԲուսաբաշխաբանություն
Կազմված էՍեղանաձև լեռան ազգային պարկ, Դե Հոոպ արգելավայր, Boosmansbos Wilderness Area?, Baviaanskloof Mega Reserve?, Բուլանդ լեռնային համակարգ, Swartberg?, Winterhoek? և Սեդերբերգ
ԵրկիրFlag of South Africa.svg ՀԱՀ
Մակերես78 555 կմ², 1 094 742 հեկտար և 798 514 հեկտար
Կոորդինատներ: 34°10′0.0012000999884438″ հվ. լ. 18°22′30.0000001″ ավ. ե. / 34.166667000027771905479° հս․. լ. 18.375000000028° ավ. ե. / 34.166667000027771905479; 18.375000000028
Քեյփի բուսական շրջանը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում
Քեյփի բուսական շրջան
Քեյփի բուսական շրջանը գտնվում է Երկիրում
Քեյփի բուսական շրջան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1007bis
ռուս..անգլ..ֆր.

Քեյփի բուսական շրջան (անգլ.՝ Cape Floristic Region), բուսական շրջան Հարավային Աֆրիկայի հարավային գագաթի տարածքում: Սա Քեյփի բուսական թագավորության (Հարավային Աֆրիկա) միակ բուսական շրջանն է և ներառում է միայն մեկ բուսական նահանգ՝ Քեյփի բուսական նահանգը:

Քեյփի բուսական շրջանն աշխարհի վեց ճանաչված ծաղկային թագավորություններից ամենափոքրն է և հանդիսանում է աներևակայելի մեծ բազմազանության և էնդեմիզմի տարածք, որտեղ գտնվում են ավելի քան 9000 անոթային բույսերի տեսակներ, որոնցից 69 տոկոսը էնդեմիկ են[1]: Այս բազմազանության մեծ մասը կապված է ֆինբոշ բիոմի հետ[1]: Ֆինբոշ կենսաբազմազանության տնտեսական արժեքը, որը հիմնված է ֆինբոշ արտադրանքի բերքով (օրինակ՝ վայրի ծաղիկներ) և էկոտուրիզմի արդյունքներով, տարեկան գնահատվում է 77 միլիոն ռանդ[1]: Քեյփի բուսական շրջանը, որպես կենսաբազմազանության կիզակետ, ունի ինչպես տնտեսական, այնպես էլ ներհատուկ բիոլոգիական արժեք[1]:

Ֆինբոշների 360 աստիճան լուսանկար Արևմտյան Քեյփի Groot Winterhoek նահանգում հրդեհից մոտ 18 ամիս անց: Հրդեհից հետո կարելի է տեսնել աճի տարբեր փուլերում գտնվող բույսեր: Կարելի է տեսնել նաև անբերրի սպիտակ հողը, որում ֆինբոշը ձգտում է աճել: Սեղմեք այստեղ տեսնելու 360 աստիճանով լուսանկարը

Տեղայնք և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյփի բուսական շրջանն ունի աշխարհի բարձր բուսական տեսակների ամենամեծ ոչ-արևադարձային համակենտրոնացումը, տարածաշրջանը միակ կիզակետն է, որն ընդգրկում է մի ամբողջ ծաղկային թագավորություն և ունի Հարավային Աֆրիկայի 12 էնդեմիկ ընտանիքներից և 160 էնդեմիկ դասերից 5-ը: Տարածքը կազմում է 78,555 կմ², ձգվում է Հարավային Աֆրիկայի ամբողջ սահմանում:

Տարածքն ընդգրկում է Հարավային Աֆրիկայի Միջերկրածովյան կլիման Արևմտյան անկյունում Արևմտյան Քեյփում և տարածվում արևելյան ուղղությամբ դեպի Արևելյան Քեյփ, անցողիկ գոտի արևմուտքում ձմռան անձրևային շրջանի և արևելքի ամառ անձրևային շրջանի (Քնազուլու Նատալ) միջև:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը Քեյփի բուսական շրջանը բաժանում է երեք էկոշրջանների՝ հովտային ֆինբոշ և ռենոստերվելդ (Renosterveld), Մոնտան ֆինբոշ և ռենոստերվելդ, Ալբանի մացառուտներ:

Ֆինբոշ էկոշրջանները պահպանման Global 200 առաջնային էկոշրջաններից մեկն են: Բնության պահպանության միջազգային միությունը (Conservation International) Քեյփի բուսական շրջանը հայտարարել է կենսաբազմազանության կիզակետ:

Աշխարհի կենսաբազմազանության կիզակետերը, թիվ 12-ը ցույց է տալիս Քեյփի բուսական շրջանը

Կա կարծիք, որ ՔԵյփի բուսական շրջանը հաբիտատի կորստի, հողի դեգրադացիայի, ներխուժող օտար բույսերի պատճառով արձանագրում է աշխարհում ամենաարագ ոչնչացման մակարդակ[2]:

Համաշխարհային ժառանգության օբյեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին «Քեյփի ծաղկային բուսական շրջանի պահպանվող տարածքները» գրանցվել են որպես Համաշխարհային ժառանգության վայր: Տեղայնքն ընդգրկում է ներկայացուցչական պահպանվող 8 տարածք՝

  • Սեղանաձև լեռան ազգային պարկ
  • Սեդերբերգ վայրի բնության տարածք
  • Գրութ Վինթերհուկ վայրի բնության տարածք
  • Բուլանդ լեռների համալիր (Limietberg Nature Reserve, Jonkershoek Nature Reserve, Assegaaibosch Nature Reserve, Hottentots Holland Nature Reserve, Kogelberg Nature Reserve)
  • Դե Հոոպ արգելավայր
  • Բուսմանսբոշ վայրի բնության տարածք
  • Սվարթբերգ համալիրի (Սվարթբերգ արգելավայր, Գամկապոորտ արգելավայր, Թաուերկոպ արգելավայր)
  • Բավիաանսլոոֆ մեգա արգելավայր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Odendaal L. J., Haupt T. M. & Griffiths C. L. (2008). "The alien invasive land snail Theba pisana in the West Coast National Park: Is there cause for concern?". Koedoe – African Protected Area Conservation and Science 50(1): 93-98. abstract, doi:10.4102/koedoe.v50i1.153.
  2. South African Press Association (14 August 2014)։ «Cape is world's extinction capital»։ Վերցված է 20 August 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]