Jump to content

Քեմի Ադեոսուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեմի Ադեոսուն
Ծնվել էմարտի 9, 1967(1967-03-09)[1] (57 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Նիգերիա և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի համալսարան[2], University of East London? և Highbury Fields School?
Գիտական աստիճանգիտության բակալավր
Մասնագիտությունբանկիր, հաշվապահ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՆիգերիայի ֆինանսների նախարար

Քեմի Ադեոսուն (մարտի 9, 1967(1967-03-09)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), Նիգերիայի ֆինանսների նախկին նախարար է և Աֆրիկյան արտահանման-ներմուծման բանկի (Աֆրէկսիմբանկ) խորհրդի նախկին նախագահ[3][4][5]։

Վաղ մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադեոսուն Քեմին ծնվել է 1967 թվականի մարտի 9-ին Լոնդոնում[6], Անգլիա-նիգերիացի ծնողներից, երկուսն էլ սերում են Օգուն նահանգից[7]։ Քեմի Ադեոսունի հայրը պետական քաղաքացիական ինժեներ էր, և նա իր հոր չորս երեխաներից երրորդ երեխան էր։ Ադեոսուն Քեմին ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան արևելյան Լոնդոնի պետական համալսարանից, որը գտնվում է Լոնդոնի Նյուհեմ թաղամասում, և հանրային ֆինանսների կառավարման ասպիրանտուրա Լոնդոնի համալսարանում, ինչպես նաև իր մասնագիտական կարիերայի ընթացքում մասնակցել է տարբեր ավագ կառավարման ծրագրերի, ինչպիսիք են.առաջնորդության ուսուցում հեղինակավոր Ուորթոն համալսարանում։ Ադեոսուն Քեմին ստացել է նաև մագիստրոսի կոչում իր կարիերայի ընթացքում։ 1994 թվականին Ադեոսուն Քեմին ավարտեց բիզնեսի դպրոցը, ինչպես նաև Անգլիայի «Whare» կանոնադրական հաշվապահների ինստիտուտը, ինչը նրան հնարավորություն տվեց որակավորվել որպես կանոնադրական հաշվապահ[8][9][10][11]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմի Ադեոսունը 1989-1990 թվականներին իր կարիերան սկսել է որպես հաշվապահի օգնական Լոնդոնի Բրիտանական Տելեկոմում, որից հետո տեղափոխվել է Լոնդոնի Գուդման Ջոնս, որտեղ 1990-1993 թվականներին աշխատել է որպես ավագ աուդիտոր։  Այնուհետև Քեմին 1994-ից 2000 թվականներին աշխատել է որպես Լոնդոնի մետրոպոլիտենի ներքին աուդիտի և Պրիզմայի խորհրդատվության մենեջեր։ Քեմի Ադեոսունը 2000-ից 2002 թվականներին աշխատել է որպես ավագ մենեջեր Լոնդոնի ՓրայսուոթերհաուսԿուպերսում։ 2002 թվականին Քեմի Ադեոսունը դարձել է Չապել Հիլլ Դենհեմի կառավարման ֆինանսական վերահսկիչ։ Ավելի ուշ՝ 2010 թվականին Քեմի Ադեոսունը դարձել է Չապել Հիլլ Դենհեմի կառավարման գործադիր տնօրեն։  2010-ից 2011 թվականներին Քվո Վադիս գործընկերությունում որպես գործադիր տնօրեն աշխատելուց հետո նա 2011 թվականին նշանակվել է Օգուն նահանգի ֆինանսական հանձնակատար։ Քեմին այդ պաշտոնը զբաղեցրել է 2011-2015 թվականներին։  Ադեոսուն Քեմին առանցքային դեր է խաղացել նահանգապետ Իբիկունլե Ամոսունի կողմից շինարարական առաքելության իրականացման գործում, որը փոխել է պետության տնտեսական վիճակը[12]։

2015 թվականի նոյեմբերին նախագահ Մուհամմադ Բուխարի Ադեոսուն Քեմիին նշանակեց Նիգերիայի ֆինանսների նախարար[13]։ Աբուջայում Աֆրէկսիմբանկի տարեկան ընդհանուր ժողովում, որը նվիրված է Ադեոսուն Քեմիի 25-ամյակին, Ադեոսունն ընտրվել է բանկի խորհրդի նախագահ։ Քեմի Ադեոսունը փոխարինել է հեռացող նախագահ Ռուանդայի Հանրապետության ֆինանսների նախարար՝ Նդագիջիման Ուզիելինին[14]։

NYSC վկայականի սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 7-ին Նիգերիայի առցանց Պրեմիում Ժամանակներ թերթը հայտարարություն է տարածել այն մասին, որ Քեմի Ադեոսունը, պետական պաշտոն զբաղեցնելու համար, ապօրինի կերպով է ստացել իր վկայականը։ 2018 թվականի հուլիսի 9-ին մամուլի և հասարակայնության հետ կապերի տնօրեն Ադեյեմի Ադենիկեն հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ Քեմի Ադեոսունը օրինականորեն դիմել է վկայական տալու համար, բայց նաև հայտարարել է, որ վկայականի հաստատումը ստուգելու հետաքննությունը դեռ շարունակվում է[15][16]։ 2018 թվականի սեպտեմբերի 14-ին Ադեոսունը, նախագահին ուղղված գրավոր նամակով, հրաժարական տվեց ֆինանսների նախարարի պաշտոնից՝ վկայականի կեղծման ենթադրյալ սկանդալի պատճառով[17][18][19][20]։

2021 թվականի հուլիսի 7-ին Աբուջայի Դաշնային գերագույն դատարանի մասնաճյուղը արդարացրեց Քեմի Ադեոսունին՝ որոշելով, որ որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի, նա իրավունք չունի մասնակցել ընտրություններին։ Քանի որ ավարտելուց հետո Քեմի Ադեոսունը 22 տարեկան էր, և երբ նա վերադարձավ երկիր և դարձավ Նիգերիայի քաղաքացի, նա 22 տարեկան էր։ Քեմի Ադեոսունը ավելի քան 30 տարեկան էր և իրավունք չուներ մասնակցելու քաղաքական ծառայության[21]։

Քաղաքական միավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ողջ կարիերայի ընթացքում պաշտոնապես անկուսակցական մնալով՝ Քեմի Ադեոսունը 2018 թվականի մայիսի 5-ին միացավ Նիգերիայի իշխող «Բոլոր Առաջադենների Կոնգրես» կուսակցությանը[22]։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աֆրիկյան զարգացման բանկ, Կառավարիչների խորհրդի ի պաշտոնե անդամ (2015-2018 թվականներ)[23],
  • Միավորված ազգերի կազմակերպության աշխատակազմի միավորված կենսաթոշակային հիմնադրամ, Ներդրումային կոմիտեի անդամ (2018թ),
  • Համաշխարհային բանկ, Կառավարիչների խորհրդի անդամի տեղակալ ի պաշտոնե(2015-2018 թվականներ)[24]։

Մասնագիտական անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիայի և Ուելսի կանոնադրական հաշվապահների ինստիտուտ,
  • Նիգերիայի կանոնադրական հաշվապահների ինստիտուտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://en.m.wikiquote.org/wiki/Kemi_Adeosun
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.vanguardngr.com/2015/11/key-figures-in-nigerias-new-cabinet/
  3. Pete Guest. «Nigeria's Cabinet: Kemi Adeosun Tasked With Fixing Africa's Largest Economy». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. Daniel Magnowski (2015 թ․ նոյեմբերի 11). «Nigeria's Buhari Picks Ex-Banker Adeosun as Finance Minister». Bloomberg business. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. «Kemi Adeosun gets int'l job despite NYSC certificate scandal». amp-pulse-ng.cdn.ampproject.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
  6. «Kemi Adeosun: Who is she?». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  7. Felix Onuah (2015 թ․ նոյեմբերի 11). «Nigeria's Buhari names banker as finance minister, swears in cabinet». Reuters. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  8. «Kemi Adeosun: Who is she?». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
  9. «Kemi Adeosun resigns as Finance Minister». Vanguard News (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
  10. Ejekwonyilo, Ameh (2021 թ․ հուլիսի 7). «UPDATED: NYSC Scandal: Court grants Kemi Adeosun reprieve but silent on certificate forgery». www.premiumtimesng.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
  11. «KEMI ADEOSUN: An Akinkanju Through Thick and Thin – DAWN Commission» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
  12. «Kemi Adeosun». African Development Bank (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  13. «President Buhari assigns his newly-appointed ministers offices». oak.tv. Oak Tv. Oak Tv. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  14. «Kemi Adeosun elected Afreximbank board chairperson | TODAY.NG». TODAY.NG (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  15. Abdulaziz, Abdulaziz (2018 թ․ հուլիսի 7). «EXCLUSIVE: Finance Minister Kemi Adeosun skips NYSC, forges certificate». Premium Times. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  16. «Adeosun applied for Exemption Certificate – NYSC». Vanguard. 2018 թ․ հուլիսի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  17. «BREAKING: Finance Minister, Kemi Adeosun resigns». Daily Post. 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  18. «Kemi Adeosun resigns». Punch.
  19. «Former finance minister, Kemi Adeosun returns to public life, launches foundation» (բրիտանական անգլերեն). 2021 թ․ հունիսի 15. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
  20. «Adeosun vindicated as court says NYSC certificate not required for political appointment». Tribune Online (բրիտանական անգլերեն). 2021 թ․ հուլիսի 8. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
  21. Ogunyinka, Victor (2021 թ․ հուլիսի 7). «NYSC Saga: Court clears ex-Finance Minister Kemi Adeosun». Vanguard News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին.
  22. «PHOTO NEWS: Finance Minister Adeosun picks up APC membership card». Premium Times Nigeria (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 5. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  23. AfDB Annual Report 2017 African Development Bank (AfDB)
  24. Board of Governors World Bank

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]