Քեմերոն Բորտուիկ-Ջեքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Քեմերոն Բորտուիկ-Ջեքսոն
Cameron Borthwick-Jackson
FC Liefering vs. Manchester United (U23)-Testspiel 11. Juli 2017 22.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Cameron Jake Borthwick-Jackson
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1997(1997-02-02)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Ռոչդեյլ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 188 սմ
Քաշ 78 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Տրանմիր Ռովերս
(վարձավճարով Մանչեսթեր Յունայթեդ)
Համար 33
Պատանեկան կարիերա
2003-2015 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 10 (0)
2016-2017   Անգլիա Վուլվերհեմպտոն 6 (0)
2017-2018   Անգլիա Լիդս Յունայթեդ 1 (0)
2018-2019   Անգլիա Սկանտորպ Յունայթեդ 29 (2)
2019-ներկա   Անգլիա Տրանմիր Ռովերս 3 (0)
Ազգային հավաքական
2012-2013 Անգլիա Անգլիա Մ16 3 (0)
2013-2014 Անգլիա Անգլիա Մ17 6 (0)
2015-2016 Անգլիա Անգլիա Մ19 2 (0)
2016 Անգլիա Անգլիա Մ20 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 2-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 2-ի, 2019

Քեմերոն Բորտուիկ-Ջեքսոն (անգլ.՝ Cameron Borthwick-Jackson, փետրվարի 2, 1997(1997-02-02)[1][2], Ռոչդեյլ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Մանչեսթեր Յունայթեդից վարձավճարով հանդես է գալիս Տրանմիր Ռովերսի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորտուիկ-Ջեքսոնը Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիայի սան։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի նոյեմբերի 7-ին՝ փոխարինելով Մարկոս Ռոխոյին Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում[4][5]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց դեկտեմբերի 8-ին՝ փոխարինելով Մատեո Դարմիանին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Վոլֆսբուրգի դեմ խաղում[6]։ Թիմի մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 12-ին՝ Բորնմութի դեմ խաղում[7][8]։ Իր առաջին մրցաշրջանում Բորտուիկ-Ջեքսոնը անցկացրեց 14 հանդիպում[9]՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Մանչեսթեր Յունայթեդի ռեզերվի լավագույն ֆուտբոլիստ[10]։ Մայիսի 30-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[11][12][13][14]։

2016 թվականի օգոստոսի 22-ին Բորտուիկ-Ջեքսոնը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Չեմպիոնշիպում հանդես եկող Վուլվերհեմպտոն Ուոնդերերս[15][16][17]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 10-ին՝ Բարտոն Ալբիոնի դեմ խաղում[18][19]։ Վուլվերհեմպտոնի կազմում 7 հանդիպում անցկացնելուց հետո Բորտուիկ-Ջեքսոնը 2017 թվականի հունվարին վերադարձավ Մանչեսթեր Յունայթեդ[20][21][22]։

2017 թվականի օգոստոսի 7-ին Բորտուիկ-Ջեքսոնը վարձավճարով միացավ Լիդս Յունայթեդին[23][24]։ Իր դեբյուտը նշեց 2 օր անց՝ օգոստոսի 9-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Պորտ Վեյլի դեմ խաղում[25][26]։ Առաջնությունում առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 12-ին՝ Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում[27][28]։ 2018 թվականի հունվարի 16-ին Լիդսը խզեց իր պայմանագիրը Բորտուիկ-Ջեքսոնի հետ[29][30]։

2018 թվականի հուլիսի 28-ին Բորտուիկ-Ջեքսոնը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սկանտորպ Յունայթեդ[31][32][33][34]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 4-ին՝ Քովենթրի Սիթիի դեմ խաղում[35][36]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 2-ին՝ դուբլ ձևակերպելով Չառլտոն Ատլետիկի դեմ խաղում[37]։ Սկանտորպ Յունայթեդի կազմում Բորտուիկ-Ջեքսոնը անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[38]։

2019 թվականի սեպտեմբերի 2-ին Բորտուիկ-Ջեքսոնը 1 տարվա վարձավճարով միացավ Տրանմիր Ռովերսին[39][40][41][42]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 14-ին՝ փոխարինման մտնելով Օքսֆորդ Յունայթեդի դեմ խաղում[43]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորտուիկ-Ջեքսոնը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Անգլիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում նշեց 2015 թվականի նոյեմբերի 12-ին՝ Նիդերլանդների դեմ խաղում[44][45]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ[46]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 2015–16 Պրեմիեր Լիգա 10 0 3 0 1 0 0 0 14 0
Վուլվերհեմպտոն (վարձավճար) 2016–17 Չեմպիոնշիպ 6 0 0 0 1 0 7 0
Լիդս Յունայթեդ (վարձավճար) 2017–18 1 0 1 0 4 0 6 0
Սկանտորպ Յունայթեդ (վարձավճար) 2018–19 Լիգա Մեկ 29 2 1 0 1 0 31 2
Տրանմիր Ռովերս (վարձավճար) 2019–20 3 0 1 0 0 0 4 0
Կարիերայի ընդհանուր 49 2 6 0 1 0 6 0 62 2

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանչեսթեր Յունայթեդի ռեզերվի լավագույն ֆուտբոլիստ. 2015–16[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «England - C. Borthwick-Jackson - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  4. «Manchester United - West Bromwich Albion, Nov 7, 2015 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-02 
  5. «Manchester United 2-0 West Brom»։ BBC Sport (en-GB)։ 2015-11-07։ Վերցված է 2018-03-26 
  6. «VfL Wolfsburg - Manchester United, Dec 8, 2015 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-02 
  7. «AFC Bournemouth - Manchester United, Dec 12, 2015 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-02 
  8. «Bournemouth 2-1 Manchester United»։ BBC Sport (en-GB)։ 2015-12-12։ Վերցված է 2018-03-26 
  9. «Cameron Borthwick-Jackson | Football Stats | Man Utd U21 | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-02 
  10. 10,0 10,1 «Cameron Borthwick-Jackson named Manchester United Under-21 Player of the Year - Official Manchester United Website»։ www.manutd.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-04-ին։ Վերցված է 2018-03-26 
  11. Jones Matt։ «Cameron Borthwick-Jackson, Manchester United Agree on New Contract»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-12-02 
  12. «Man Utd tie Borthwick-Jackson down to new four-year deal»։ Metro (անգլերեն)։ 2016-05-30։ Վերցված է 2019-12-02 
  13. «Marcus Rashford has just secured a huge pay rise with Manchester United»։ The Independent (անգլերեն)։ 2016-05-30։ Վերցված է 2019-12-02 
  14. «Marcus Rashford: Man Utd striker signs new deal until 2020»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-02 
  15. «Wolves seal Utd's Borthwick-Jackson loan»։ ESPN.com։ 2016-08-22։ Վերցված է 2019-12-02 
  16. «Cameron Borthwick-Jackson: Wolves sign Man Utd defender and Benfica's Ola John»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-02 
  17. «Manchester United defender Cameron Borthwick-Jackson joins Walter Zenga’s Wolves on loan»։ The National (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  18. «Wolverhampton Wanderers - Burton Albion, Sep 10, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  19. «Wolverhampton Wanderers 1-1 Burton Albion»։ BBC Sport (en-GB)։ 2016-09-10։ Վերցված է 2018-03-26 
  20. «Manchester United recall Cameron Borthwick-Jackson after flop loan spell at Wolves»։ The Sun (en-gb)։ 2017-01-10։ Վերցված է 2019-12-02 
  21. «Mourinho recalls Man United loan star to ease injury crisis»։ Metro (անգլերեն)։ 2017-01-10։ Վերցված է 2019-12-02 
  22. Porter Alex (2017-02-23)։ «Manchester United youngster returns from loan for one game»։ men։ Վերցված է 2018-03-26 
  23. «Cameron Borthwick-Jackson: Manchester United full-back joins Leeds on loan»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-07։ Վերցված է 2018-03-26 
  24. talkSPORT (2017-08-07)։ «Leeds United FC transfer news: Cameron Borthwick-Jackson signs from Manchester United on a season-long loan»։ talkSPORT (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  25. «Leeds United - Port Vale FC, Aug 9, 2017 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  26. «Leeds United 4-1 Port Vale»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-09։ Վերցված է 2018-03-26 
  27. «Leeds United - Preston North End, Aug 12, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  28. «Leeds United 0-0 Preston North End»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-12։ Վերցված է 2018-03-26 
  29. «End of the line for Borthwick-Jackson as Leeds United cancel defender's loan» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  30. «Cameron Borthwick-Jackson returns to United - Official Manchester United Website»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  31. «Cameron Borthwick Jackson joins Scunthorpe United on loan»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-02 
  32. «Borthwick-Jackson joins on season-long loan» (en-gb)։ Վերցված է 2018-08-17 
  33. «Scunthorpe United sign Cameron Borthwick-Jackson on loan»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  34. «Manchester United defender signs for Scunthorpe United on season-long loan»։ grimsbytelegraph (en-GB)։ 2018-07-28։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-17 
  35. «Coventry City - Scunthorpe United, Aug 4, 2018 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  36. «Coventry City 1-2 Scunthorpe United»։ BBC Sport (en-GB)։ 2018-08-04։ Վերցված է 2018-08-17 
  37. «Scunthorpe United - Charlton Athletic, Oct 2, 2018 - League One - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-02 
  38. «Cameron Borthwick-Jackson | Football Stats | Man Utd U21 | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-02 
  39. «Cameron Borthwick-Jackson seals loan move to Tranmere Rovers»։ www.manutd.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-02 
  40. «Borthwick-Jackson joins on loan»։ www.tranmererovers.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-02 
  41. «Cameron Borthwick-Jackson: Manchester United defender joins Tranmere on loan»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-02 
  42. «Man Utd star Cameron Borthwick-Jackson completes season-long loan transfer to Tranmere Rovers»։ The Sun (en-gb)։ 2019-09-02։ Վերցված է 2019-12-02 
  43. «Oxford United - Tranmere Rovers, Sep 14, 2019 - League One - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-02 
  44. «Netherlands U19 - England U19, Nov 12, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  45. Association The Football։ «England U19s fight back from two down to draw with Holland»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  46. «Cameron Borthwick-Jackson»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]