Քելլի-Ջո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քելլի-Ջո
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1989(1989-04-20) (35 տարեկան)
ԾննդավայրՍաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունտատու արտիստ
Կայքcallyjo.com

Քելլի-Ջո (անգլ.՝ Cally-Jo, ապրիլի 20, 1989(1989-04-20), Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի նկարչուհի և դաջվածքի նկարչուհի։ Նրա դաջվածքների նախագծերը ներկայացվել են ամսագրերում և գովազդային հոլովակներում[1]։ Դաջվածքներ է կատարել շատ հայտնի մարդկանց, այդ թվում՝ երգչուհի Ռիհաննայի և դերասանուհի Սիեննա Միլլերի համար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելլի-Ջոն մեծացել է Անգլիայի Շիրլի քաղաքում[2]։ Կերպարվեստ է ուսանել «Winchester School of Art» արվեստի դպրոցում, որն ավարտել է 2011 թվականին[2]։ Դաջվածքներ անել սկսել է սովորել 2012 թվականին[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Քելլի-Ջոնը սկսել է ուսումնասիրել դաջվածքը Լոնդոնի «Love Hate Social Club» դաջվածքների սրահում[3]։ Դրանից հետո նա աշխատել է Լալ Հարդիի (անգլ.՝ Lal Hardy) հետ Լոնդոնի հյուսիսում գտնվող «New Wave Tattoo» ստուդիայում[3]։

2013 թվականին Քելլի-Ջոնը մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն՝ երգչուհի Ռիհաննայի թևին մեհենդի ոճով դաջվածք կատարելու համար[2]։

2014 թվականին նա համագործակցել է Lal Hardy-ի հետ HTC One (M8) հեռախոսի սահմանափակ թվով 1950-ականների խոսափող նախագծելու համար, որը շնորհվում էր բրիտանական MOBO երաժշտական մրցանակաբաշխության եզրափակչի մասնակիցներին[4]։

Քելլի-Ջոնը մասնակցել է «The 100 Hands Projects» ցուցահանդեսին[5]։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի Կոռնուոլ քաղաքի ազգային ծովային թանգարանում։ Ցուցահանդեսում ներկայացված էին մոտ հարյուր սիլիկոնե ձեռքեր, որոնց դաջվածքները կատարվել էին Անգլիայում աշխատող հարյուր նկարիչների կողմից[6]։

2016 թվականին Քելլին համագործակցել է «Coffee Vs Gangs» ընկերության հետ, որը հիմնադրել է «Kenco» ընկերությունը։ Բանդայի դաջվածքները խորհրդանշում են հանցագործների կյանքը Հոնդուրասում, խմբավորման անդամները օգտագործում էին դաջվածքների հատուկ խորհրդանիշներ՝ որոշ խմբերի նկատմամբ իրենց հավատարմությունը բացահայտելու համար։ Ընկերությունը հանձնարարել էր Քելլի Ջոին ստեղծել բնօրինակ ստեղծագործություն, որն արտացոլեր դաջվածքների հարուստ սիմվոլիկան, ինչպես նաև շոշափեր սուրճի տնտեսության կայուն ներուժը՝ որպես բանդայի կյանքի այլընտրանք[7]։ Այս նախագիծը, ինչպես նաև Հոնդուրասի դեսպանի այցը գրավեց մամուլի ուշադրությունը[8]։

2017 թվականին Քելլի-Ջոնը նկարահանվել է MTV շոուի Just Tattoo of Us-ի առաջին և երկրորդ եթերաշրջաններում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «The British art graduate, 24, behind Rihanna's most famous tattoos». Mail Online. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Southampton tattoo artist inks superstar Rihanna» (անգլերեն). Daily Echo. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  3. 3,0 3,1 «Cally-Jo | Inked Magazine» (անգլերեն). www.inkedmag.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  4. «MOBO award winners to recieve limited edition 'tattooed' HTC One M8s as prizes». SciFiNow (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  5. 5,0 5,1 «Press» (անգլերեն). Cally-Jo. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  6. «Alice Snape | The official blog for Things&Ink» (անգլերեն). www.th-ink.co.uk. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  7. Edward. «Coffee Vs Gangs is more than just a marketing campaign #CoffeeVsGangs» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  8. «Celebrity tattoo artist inks new design for Kenco Coffee Vs Gangs - Shelflife Magazine». Shelflife Magazine (անգլերեն). 2016 թ․ հունիսի 29. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]