Քեթրին Վուդարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Վուդարդ
Դիմանկար
Ծնվել է1950[1]
ԾննդավայրWellsville, Ալեգանի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Մասնագիտությունմարդաբան, լեզվաբան և ուսուցչուհի
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Քեթրին Վուլարդ (1950[1], Wellsville, Ալեգանի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի մարդաբանության պրոֆեսոր[2]։ Նա մասնագիտացել է մարդաբանական լեզվաբանության մեջ և ստացել Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի մարդաբանության փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում[3]։

Վուլարդը 2009-ից 2011 թվականներին աշխատել է որպես Մարդաբանական լեզվաբանության միության նախագահ, որը հանդիսանում է Ամերիկյան մարդաբանական ասոցիացիայի մի մասը[4]։

Հետազոտություններ և հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտական հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուլարդը հետաքրքրված է մարդաբանական լեզվաբանությամբ, լեզվով և էթնիկական պատկանելությամբ, երկլեզվությամբ, լեզվական գաղափարախոսությամբ և Կատալոնիայում, Իսպանիայում և Միացյալ Նահանգներում քաղաքական դիսկուրսով[5]։

Հետազոտության ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուլարդն ուսումնասիրում է սոցիալական հարաբերությունները և լեզվի օգտագործումը մարդաբանական տեսանկյունից՝ լեզուն դիտարկելով որպես հաղորդակցության գործիք, սոցիալական գործողությունների և աշխարհը հասկանալու միջոց։ Այս տեսանկյունից, Վուլարդի վերլուծությունները կարող են ներառվել ներկայիս քննադատական սոցիալեզվաբանության շրջանակներում, քանի որ նրա աշխատանքը միավորում է սոցիալեզվաբանական տեսությունը և սոցիալական տեսությունը։ Այս տեսանկյունից անհատների և խմբերի գաղափարները լեզվի և լեզվական պրակտիկայի վերաբերյալ ընկալվում են որպես հասարակության և սոցիալական կազմակերպությունների տարբեր տեսակետների արտահայտություն։ Քննադատական սոցիալեզվաբանության հետ են առնչվում նաև այնպիսի գիտնականների անուններ, ինչպիսիք են Պիեռ Բուրդյոն և Միխայիլ Բախտինը։

Ազգագրական հետազոտության հիման վրա Վուլարդը վերլուծում է հեղինակության և իսկության դերը մարդկանց լեզվի և հասարակական կարգի ըմբռնման գործում։ Մասնավորապես, այս հասկացությունները առավել տեսանելի են կատալոներենում՝ կապված ազգային լեզվական նախագծի փոփոխությունների և Կատալոնիայում կատալոներենի և կաստիլերենի կարգավիճակի հետ։ Կատալոնիայի ԶԼՄ-ների ուսումնասիրության արդյունքում Վուլարդը մատնանշում է թե ինչպես են դրանք օգտագործում կատալոնական լեզուն և մշակույթը՝ ցույց տալու երկրում հետամնացությունը։ Վուլարդի հետազոտությունն ուսումնասիրում է, թե ինչպես լրատվամիջոցները պատշաճ կերպով չեն ընկալում կատալոնական ինքնության կամ ինքնիշխանության շարժման լեզվական դինամիկան, ինչին նա անդրադառնում է իր «Singular and Plural: Ideologies of Linguistic Authority in 21st Century Catalonia» գրքում, որը գրվել է 2016 թվականին[6]։

Եզակի և հոգնակի. լեզվական ազդեցության գաղափարախոսությունները 21-րդ դարի Կատալոնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եզակի և հոգնակի. Լեզվական ազդեցության գաղափարախոսությունները 21-րդ դարի Կատանոլիայում» գրքում Վուլարդը վերլուծում է լեզվական ազդեցությունը և այնուհետև կիրառում այս վերլուծությունը Կատալոնիայի քաղաքական իրավիճակի խնդիրներ վեր հանելիս։ Մի շարք դեպքերի ուսումնասիրության միջոցով Վուլարդը ցույց է տալիս փոփոխություններ կատալոնական լեզվական պրակտիկայի, ինքնության և գաղափարախոսության մեջ[7]։ Իսպանիայում Կատալոնիայի ինքնավարության պայմաններում Կատալոնիայի և կատալոնական լեզվի հետ առնչվող մի շարք անձիք կասկածի տակ են դրվել և շարունակում են կասկածաքների տեղիք տալ վերջին տասնամյակների ընթացքում։ Վուլարդը կոչ է անում լեզվաբան-մարդաբաններին արձանագրել Կատալոնիայի քաղաքականությանն առնչվող լեզվական գաղափարախոսության, ազգայնականության և կոսմոպոլիտիզմի բևեռացումը[8]։ Վուլարդը տրամադրում է հենք, որը կարող է օգտագործվել լեզվական ազդեցությունների վերլուծության համար և այն կիրառում է Կատալոնիայի լեզվական քաղաքականության մեջ[9]։ Այնուհետև նա վերլուծում է, թե ինչպես կարող է այս ընդհանուր հենքը օգտագործվել այլ համատեքստերում լեզվական գաղափարախոսությունները վերլուծելու համար։ Վուլարդը ուսումնասիրում է լեզվի և քաղաքականության հատման շրջանակները՝ հիմնվելով իր հետազոտության վրա, թե ինչպես է լեզուն հեղինակություն ձեռք բերում հանրության աչքում։ Նա պնդում է, որ իսկության և անանունության գաղափարախոսությունները կենսական են սոցիալ-լեզվաբանական նատուրալիզմի համար։ Վուլադի պնդմամբ կատալոներեն խոսողները հակված են դեպի նորարարական լեզվական պրակտիկաների, որոնք տարբերվում են նատուրալիստական գաղափարախոսություններից։ Վուլարդը նաև անդրադառնում է Կատալոնիայի վերաբերյալ Միացյալ Նահանգների լուսաբանմանը և ԶԼՄ-ների «անհավասարակշռված» վերաբերմունքին։ Վուլարդի գիրքը արժանացել է Մարդաբանական լեզվաբանության միության Էդվարդ Սապիրի գրքի մրցանակին 2017 թվականին[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Boix, Emili (2009). «Entrevista amb Kathryn A. Woolard: Departament d'Antropologia, Universitat de Califòrnia a San Diego». Treballs de Sociolingüística Catalana (Catalan). 20: 435–446.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Yumpu.com. «Woolard». yumpu.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  4. «Society for Linguistic Anthropology: Official Homepage of the SLA». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  5. «Kathryn A. Woolard». www.anthro.ucsd.edu. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  6. «Catalan language, identity, and independence». OUPblog. 2018 թ․ հունվարի 18. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  7. Ahearn, Laura M. (2016 թ․ հոկտեմբերի 6). Living language : an introduction to linguistic anthropology (Second ed.). Chichester, West Sussex, England. էջեր 19–20. ISBN 9781119060666. OCLC 960760046.
  8. «Kathryn Woolard, "Singular and Plural: Ideologies of Linguistic Authority in Twenty-First Century Catalonia" (Oxford UP, 2016)». New Books Network. 2018 թ․ մարտի 6. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  9. Woolard, Kathryn Ann (2016). Singular and plural : ideologies of linguistic authority in 21st century Catalonia. ISBN 9780190258627. {{cite book}}: |website= ignored (օգնություն)
  10. FM, Player. «Kathryn Woolard, "Singular And Plural: Ideologies Of Linguistic Authority In Twenty-First Century Catalonia" (Oxford UP, 2016) New Books In Sociology podcast». player.fm. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.(չաշխատող հղում)