Քեթրին Սարաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Սարաֆյան
Ի ծնե անուն՝Katherine Sarafian
Ծննդյան թիվ՝1970
Ծննդավայր՝Սան Լեոնառդո, ԱՄՆ
Երկիր՝ԱՄՆ
Ազգություն՝Հայ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝պրյոդուսեր
Կարիերա՝1995 - ներկա
Ուղղություն՝անիմացիա
IMDb։ID 0764780

Քեթրին Սարաֆյան (անգլ.՝ Katherine Sarafian[1], 1970[2], San Leandro, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայկական ծագմամբ ամերիկացի պրոդյուսեր Պիքսարում։ 2007 թվականին եղել է «Առևանգում» կարճամետրաժ ֆիլմի պրոդյուսերը։ Ինչպես նաև աշխատել է Պիքսարի այլ նախագծերի վրա։

Առավել հայտնի աշխատանքներից են «Խիզախը» անիմացիոն ֆիլմը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Սարաֆյանը ընտանիքի երեք երեխաներից միջնեկն է։ Մեծացել է Սան ԼԵոնարդոյում՝ Կալիֆոռնիա նահանգում։ Նրա ծնողները հայեր էին։ Մայրը՝ Ալիսան զբաղվել է քաղաքացիական հարցերի հետ կապված ակտիվ գործունեությամբ։ Նրա հայրը եղել է քահանա Սուրբ Վարդան հայկական եկեղեցում, ով մահացել է 2009 թվականին։ Հայկական ավանդույթները և եկեղեցական ու հոգևոր գործոնը մեծ ազդեցություն են թողել Քեթրինի վրա։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարաֆյանը աշխատել է Պիքսար ընկերության «Առևանգում» կարճամետրաժ ֆիլմի վրա (2006), ինչպես նաև «Խիզախը» ֆիլմի վրա, որի պրեմիերան եղել է 2012 թվականին[4]։ Հենց այդ ֆիլմի համար նա նոմինացվել է Producer's Guild Award-ի ակնառու պրոդյուսեր անիմացիոն ֆիլմի համար անվանակարգում[5]։

2013 թվականի հունվվարի 13-ին Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխույան ժամանակ Քեթրին Սարաֆյանը և Խիզախը մուլտֆիլմի ռեժիսոր Մարկ Էնդրյուսը ստացել և ընդունել են մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրինը բնկավում է Օկլենդում իր ամուսնու հետ՝ Մհեր Գուրջյանի, ով վիզուալ էֆեկտների մասնագետ է։ Նրա հետ ամուսնացել է «Խիզախ» մուլտֆիլմի աշխատանքների ժամանակ։ Քեթրինը և Մհերը ունեն երկու որդի։

Պրոդյուսերական ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում
1995 «Խաղալիքների պատմություն» Toy Story
1998 «Ֆլիկի արկածները» A Bug's Life
1999 «Խաղալիքների պատմություն 2» Toy Story 2
2001 «Հրեշների ընկերություն» Monsters, Inc.
2004 «Սուպեր ընտանիքը» The Incredibles
2006 «Առևանգում» Lifted
2012 «Խիզախը» Brave

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. San Leandro Has Bragging Rights To Pixar's 'Brave'. SanLeandroPatch. June 22, 2012. Retrieved January 16, 2013
  2. MAK (польск.)
  3. Powers, Lindsay (2010 թ․ հոկտեմբերի 14). «Pixar анонсировал первую женщину-директор». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ մարտի 29-ին.
  4. Powers, Lindsay (2010 թ․ հոկտեմբերի 14). «Pixar announces first female director». The Hollywood Reporter. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.
  5. Child, Ben (2013 թ․ հունվարի 3). «Skyfall's nod from Producers Guild of America creates Oscar buzz». The Guardian. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Սարաֆյան» հոդվածին։