Քեթլին Չուկագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթլին Չուկագյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 28, 1988(1988-12-28) (35 տարեկան)
ԾննդավայրQuakertown, Բաքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունFairleigh Dickinson University?
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ, քիքբոքսեր, Brazilian jiu-jitsu practitioner և կարատեիստ
 Katlyn Chookagian Վիքիպահեստում

Քեթլին Չուկագյան (դեկտեմբերի 28, 1988(1988-12-28), Quakertown, Բաքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), հայկական ծագմամբ ամերիկացի խառը ոճի մենամարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո։ 2020 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ զբաղեցնում է կանանց թեթևագույն քաշային կարգի 2-րդ հորիզոնականը։ Նաև գտնվում է UFC-ի պաշտոնական վարկանիշի 10-րդ հորիզոնականում լավագույն կին մարտիկների շարքում՝ անկախ քաշային կարգից (անգլ.՝ pound-for-pound)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթլին Չուկագյանը ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի Քուաքերթաուն քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը[2]։ Հայրական պապը ծնվել է Հայաստանում, սակայն վաղ տարիքում տեղափոխվել է Ֆիլադելֆիա։ Քեթլինը սկսել է զբաղվել կարատեով 4 տարեկան հասակում։ Ավագ դպրոցում նա զբաղվել է բռնցքամարտով, որից հետո համատեղել է բռնցքամարտը և քիքբոքսինգը[3]։ 16 տարեկան հասակում Փենսիլվանիայում արժանացել է «Ոսկե ձեռնոցների» (Golden Gloves)։ Դա ԱՄՆ-ում սիրողական բոքսի հեղինակավոր մրցանակ է։ Այդ մրցանակից ավելին միայն ազգայինն է։ Արդեն քոլեջում հետաքրքրվել է բրազիլական ջիու-ջիթսուով։ Սկսել է մենամարտել որպես սիրահար, իսկ 2014 թվականին դարձել է պրոֆեսիոնալ[4][5]։ Սիրողական ասպարեզում Քեթլինն անցկացրել է 7 մենամարտ և հաղթել բոլոր մենամարտերում։ Արդյունքում նա հաղթել է 3 տիտղոս 3 տարբեր կազմակերպություններում՝ NAAFS-ի կանանց մինիմալ քաշային կարգի չեմպիոն, Ascend Combat-ի կանանց թեթևագույն քաշային կարգի չեմպիոն և XCC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն[6]։

Նրա թիմակիցներն են UFC-ի այնպիսի հայտնի մարտիկներ, ինչպիսիք են Էդսոն Բարբոզան, Մարլոն Մորիասը, Սիջարա Յուբենսկը, թիմը ղեկավարում է Ֆրենկի Էդգարը։ Նա բիզնեսի կառավարման և մարքեթինգի բակալավրի աստիճան է ստացել Ֆերլի Դիկինսոնի համալսարանում։ Քեթլին Չուկագյանն ունի հայկական ծագում և իրեն համարում է հայուհի, մենամարտերից առաջ կշռվելու ժամանակ հաճախ բարձրացնում է հայկական դրոշ[7]։ Ունի Բրազիլիայի ջիու-ջիթսուի շագանակագույն գոտի Բրազիլիայից մարտարվեստների ականավոր ընտանիքի անդամ Ռենզո Գրեյսիից։

Սպորտային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթլինի դեբյուտը խառը ոճի մենամարտերում կայացել է 2014 թվականի հունիսի 28-ին՝ CFFC 37 մրցաշարի շրջանակներում։ Նա հանդիպել է Ռեբեկա Հայնցմանի հետ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ։

Իր երկրորդ պրոֆեսիոնալ մենամարտը անցկացրել է World Series of Fighting 13 մրցաշարի շրջանակներում՝ ընդդեմ Մորաեսի, որը կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 13-ին։ Քեթլինը 44-ամյա Բրիդջետ Նարսայզին հաղթել է նոկաուտով վերջին ռաունդի 13-րդ վայրկյանին թեթևագույն քաշային կարգի շրջանակներում։

Նրա հաջորդ երկու մենամարտերը չեղյալ են համարվել՝ ընդդեմ Ալինա Ջոնսի Ring of Combat 49 մրցաշարի շրջանակներում, և ընդդեմ Նոհիմե Դենիսոնի CFFC 45 շրջանակներում։ 2015 թվականի մայիսի 9-ին նա երկու անգամ է մենամարտել։ Առաջին մենամարտում հաղթել է Լին Վեներգրենին մրցավարների միաձայն որոշմամբ, իսկ երկրորդ մենամարտում հաղթել է Մելինդա Ֆաբիանին առաջին ռաունդում, որը եզրափակիչ մենամարտ էր։

Նա վերադարձել է կազմակերպություն և մասնակցել իրադարձություններին, որտեղ իր նորամուտն է նշել CFFC-ում։ Այդտեղ անցկացրել է ևս երեք մենամարտ[8]։ Արդյունքները առաջվա պես հաջող էին՝ երկու գոտի, երկու հաղթանակ մրցավարների միաձայն որոշմամբ և մեկ ծնկով նոկաուտ[9]։

Ultimate Fighting Championship[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթլին Չուկագյանի դեբյուտը UFC-ում կայացել է 2016 թվականի հուլիսին UFC Fight Night: McDonald vs. Lineker մրցաշարում՝ ընդդեմ Լորեն Մյորֆիի[10]։ Նա հաղթել է մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ[11]։

Ավելի ուշ մենամարտել է Լիզ Կարշումի հետ UFC 205-ի շրջանակներում[12]։ Սակայն պարտվել է մենամարտում մրցավարների առանձին որոշմամբ[13]։

Դրանից հետո՝ 2018 թվականի հուլիսի 28-ին, մենամարտ է կայացել նրա և Ալեքսիս Դեվիսի միջև UFC on Fox 30 մրցաշարի շրջանակներում[14]։ Նա հաղթել է մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ[15]։

2018 թվականի հունվարի 27-ին Քեթլինը մենամարտել է Մառա Ռոմերո Բորելոյի հետ UFC on Fox: Jacaré vs. Brunson 2 մրցաշարի շրջանակներում[16]։ Նա հաղթել է մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ[17]։

Քեթլինի հաջորդ մենամարտը կայացել է 2018 թվականի դեկտեմբերի 8-ին UFC 231 մրցաշարի շրջանակներում[18]։ Այդ մենամարտը դարձել է նրա երկրորդ պարտությունը իր ամբողջ գործունեության ընթացքում, նա պարտվել է մրցավարների առանձին որոշմամբ[19]։

2019 թվականի հունիսի 8-ին մենամարտել է Ջոան Քալդերվուդի հետ UFC 238-ի շրջանակներում[20]։ Նա հաղթել է մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ[21]։

Հաջորդ մենամարտը կայացել է 2019 թվականի նոյեմբերի 2-ին՝ UFC 244 մրցաշարի շրջանակներում՝ ընդդեմ Ջենիֆեր Մայայի։ Դա դարձել է Քեթլինի 6-րդ հաղթանակը։ Այդ մենամարտում նա հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ[22]։

2020 թվականի փետրվարի 8-ին UFC 247-ի շրջանակներում Քեթլին Չուկագյանը մենամարտել է Վալենտինա Շևչենկոյի դեմ կանանց թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտու համար։ Սակայն 3-րդ ռաունդում նա պարտվել է տեխնիկական նոկաուտով։

2020 թվականի մայիսի 30-ին Քեթլինն իր մենամարտն է անցկացրել Անտոնինա Շևչենկոյի հետ, որին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ ջախջախիչ հաշվով՝ 30-25։ Այդ մենամարտը Քեթլինի համար դարձել է 7-րդը UFC-ի հովանու ներքո, և 5-րդը կանանց թեթևագույն քաշային կարգում, այդ քանակի հաղթանակների շարքը Վալենտինա Շևչենկոյի և Ջիլիան Ռոբերտսոնի հետ հանդիսանում է կանանց թեթևագույն քաշային կարգի ռեկորդ։ Չհաշված դա՝ Քեթլինը ռեկորդ է սահմանել UFC - 7 մարտերի պատմության կանանց թեթևագույն քաշային կարգում։ Չուկագյանը նաև այս մարտում ևս մեկ ռեկորդ է սահմանել, այժմ նա ռեկորդակիր է կանանց թեթևագույն քաշի պատմության մեջ հարվածների քանակով։ Չուկագյանն այս մենամարտում մրցակցուհուն 647 հարված է հասցրել[23]։

2020 թվականի հոկտեմբերի 17-ին Քեթլին Չուկագյանը տեխնիկական նոկաուտով պարտվել է Ջեսիկա Անդրադեի հետ մենամարտի առաջին ռաունդի վերջում՝ Ջեսիքայի հաջող հարվածից հետո Քեթլինի կորպուսին՝ UFC Fight Night: Ortega vs․ Korean Zombie մրցաշարի շրջանակներում[24]։

2020 թվականի նոյեմբերի 21-ին Քեթլինը մրցավարների միաձայն որոշմամբ գերիշխող հաղթանակ է տարել իր դիվիզիոնի չորրորդ հորիզոնականի՝ Սինթիա Կալվիլոյի նկատմամբ UFC 255 մրցաշարի շրջանակներում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթլին Չուկագյանը նկարահանվել է ռեժիսոր Ռոբ Հոուկի «Մարտական հովիտ» ֆիլմում, որը թողարկվել է 2016 թվականի հուլիսի 22-ին։ Նա խաղացել մարտիկի դեր ավտոկանգառում[25]։

Մրցանակներ և տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր մենամարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ultimate Fighting Championship
    • Կանանց թեթևագույն քաշային կարգի հաղթանակների քանակով ռեկորդսմեն (6 հաղթանակ)[26]
    • Կանանց թեթևագույն քաշային կարգի անցկացրած մենամարտերի քանակով ռեկորդսմեն (9 մենամարտ)[26]
    • Կանանց թեթևագույն քաշային կարգի մեկ մենամարտի ընթացքում ամենաշատ հասցրած հարվածների քանակի ռեկորդսմեն (647 հարված) ընդեմ Անտոնինա Շևչենկոյի
  • Cage Fury Fighting Championships
    • CFFC-ի կանանց թեթևագույն քաշային կարգի չեմպիոն (մեկ անգամ, գործող)
    • CFFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն (մեկ անգամ, գործող)
  • Xtream Caged Combat
    • XCC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն (մեկ անգամ)
  • Ascend Combat
    • Ascend Combat-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն (մեկ անգամ)
  • North American Allied Fight Series
    • NAAFS-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն (մեկ անգամ)

Բռնցքամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկե ձեռնոցներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ultimate Fighting Championship. «Рейтинги | UFC». ru.ufc.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  2. Katlyn Chookagian Cerminara
  3. Արփի Բեգլարյան (2017 թ․ մարտի 4). «Քեթլին Չուկագյան. Մի օր անպայման այցելելու ենք Հայաստան». Սպուտնիկ.
  4. «Top woman amateur martial arts fighter training in Kenilworth to go pro». Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  5. Robbins, Aaron (2014 թ․ սեպտեմբերի 27). «Katlyn Chookagian: Undefeated and On Her Way Up». Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  6. Sherdog.com. «Katlyn "Blonde Fighter" Chookagian». Sherdog. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  7. «Katlyn Chookagian on Twitter». Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  8. Writer, DAVID WEINBERG Staff. «Chookagian dominates Varela late in CFFC's first women's title fight». Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  9. Williams, Chris (2014 թ․ սեպտեմբերի 14). «A Night to Remember for Katlyn Chookagian». Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  10. «Lauren Murphy vs. Katlyn Chookagian added to UFC Fight Night 91 in Sioux Falls». MMAjunkie (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  11. «UFC Fight Night 91 results: Katlyn Chookagian outworks Lauren Murphy for decision win». MMAjunkie (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  12. «UFC 205 results: Liz Carmouche tops Katlyn Chookagian by split call in historic New York City opener». 2016 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  13. «UFC 205 results: Liz Carmouche tops Katlyn Chookagian by split call in historic New York City opener». MMAjunkie (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  14. Staff (2018 թ․ ապրիլի 27). «UFC on FOX 30 official for Calgary, eight fights added to lineup». mmajunkie.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  15. «UFC on FOX 30 results: Katlyn Chookagian takes decision from Alexis Davis in standup battle». MMAjunkie (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  16. «Katlyn Chookagian vs Mara Romero Borella - COMBAT LEGEND». COMBAT LEGEND (անգլերեն). 2018 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  17. «UFC on FOX 27 results: Katlyn Chookagian outworks Mara Romero Borella for decision». MMAjunkie (անգլերեն). 2018 թ․ հունվարի 28. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  18. «Katlyn Chookagian vs. Jessica Eye Expected at UFC 231 in Toronto | MMAnytt.com». MMAnytt.com (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  19. «Jessica Eye Edges Out Katlyn Chookagian by Split Decision, Calls for Next Title Shot». MMAWeekly.com (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  20. Damon Martin (2018 թ․ մարտի 11). «Katlyn Chookagian vs. Joanne Calderwood set for UFC 238». MMAWeekly.com. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  21. «UFC 238 early prelims results: Chookagian, Xiaonan earn tough wins; Wineland scores KO». MMA Junkie (անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  22. Farah Hannoun (2019 թ․ օգոստոսի 14). «Katlyn Chookagian vs. Jennifer Maia added to UFC 244 in New York». mmajunkie.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  23. Максим Лесовой. «А. Шевченко проиграла Чукагян на турнире UFC on ESPN 9» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  24. Вячеслав Моренко (2020 թ․ հոկտեմբերի 18). «Джессика Андраде победила техническим нокаутом в 1-м раунде Кэтлин Чукагян на турнире UFC». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  25. Susie Celek, Miesha Tate, Erin O'Brien, Kari J. Kramer (2016 թ․ հուլիսի 22). «Fight Valley». imdb.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. 26,0 26,1 «UFC on ESPN 11 post-event facts: Curtis Blaydes' takedowns make history». MMA Junkie (անգլերեն). 2020 թ․ հունիսի 21. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթլին Չուկագյան» հոդվածին։
New championship CFFC-ի թեթևագույն քաշային կարգի 1-ին չեմպիոն
2016 թվականի հունվարի 9 - մինչ օրս
New championship CFFC-ի թեթև քաշային կարգի 1-ին չեմպիոն
2016 թվականի մարտի 19 - մինչ օրս