Քեթի Բերչել
Քեթի Բերչել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1957 |
Մահացել է | հունվարի 31, 2013 |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մարզիկ և ճանապարհորդ |
Քեթի Բերչել (1957 - հունվարի 31, 2013), երկար տարածությունների անգլիացի մոտոցիկլավար, որը շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած առաջին կույր կինն է[1]։
Շուրջերկրյա ճանապարհորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեթի Բերչելի շրջագայությունը 1990 BMW R100 RT մոտոցիկլետով իրականացվել է մեկ տարում՝ սկսած 2008 թվականի օգոստոսից[1][2]։ Նա նստած է եղել իր զուգընկերոջ՝ Բեռնարդ Սմիթի վարած մեքենայի հետևի նստատեղին[1]։ Այս ճանապարհորդության ընթացքում նա նաև դարձել է առաջին կույրը, որը հասել է Պերուում գտնվող Ուայնա Պիկչու լեռան գագաթին[3]։
Բերչելը լիովին կույր էր քսան տարեկանից՝ պիգմենտային ռետինիտի պատճառով և ճամփորդության ընթացքում հիսունն անց էր[3][1]։ Բերչելը և նրա զուգընկերը ճանապարհորդության ընթացքում վարում էին օրագրեր և հետագայում իրենց ճանապարհորդության մասին գրեցին «Հպվելով աշխարհին. կույր կինը, երկու անիվները և 25000 մղոնը» վերնագրով գիրքը[4][5]։
Ճանապարհորդության երկարությունը փաստացի եղել է 26385 մղոն՝ ընդգրկելով 31 երկիր և 5 մայրցամաք։
Նրանք ամուսնացել են 2012 թվականի օգոստոսի 20-ին այն բանից հետո, երբ Քեթիի մոտ ախտորոշվել է անբուժելի քաղցկեղ։ Նրանք չգիտեին, որ դա լինելու է այն օրը, երբ լույս է տեսնելու իրենց գիրքը, քանի որ պարզվեց, որ հրատարակիչ Panther Publishing-ը[6] որոշել է առաջ բերել հրատարակելու ամսաթիվը։
Բերչելը և նրա ամուսինը ծագումով Ուորինգթոնից են (Չեշիր), որը գտնվում է Անգլիայում[4]։
Քեթի Բերչելը մահացել է քաղցկեղից 2013 թվականի հունվարի 31-ին[7]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Birchall, Cathy; Smith, Bernard (2012), Touching The World: A Blind Woman Two Wheels 25,000 Miles, Panther Publishing, ISBN 978-0956497581
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Christopher Dodd (September 19, 2012), Blind woman becomes first to travel globe, Visor Down, http://www.visordown.com/motorcycle-news--general-news/blind-woman-becomes-first-to-travel-globe/21431.html
- ↑ «Home»։ worldtour.org.uk
- ↑ 3,0 3,1 Jolyon Attwooll (September 18, 2012), «My greatest adventure: Cathy Birchall (interview)», The Daily Telegraph, https://www.telegraph.co.uk/travel/activityandadventure/9550166/My-greatest-adventure-Cathy-Birchall.html
- ↑ 4,0 4,1 Flic Everett (September 13, 2012), «One dream, an old bike and a big adventure», Daily Express, http://www.express.co.uk/features/view/345615
- ↑ Jenny Cook (14 November 2012), «'Touching the World' by Cathy Birchall and Bernard Smith», Overland, http://overlandmag.com/features/book-review-touching-the-world-by-cathy-birchall-and-bernard-smith/
- ↑ Attwooll Jolyon (2016-02-04)։ «My greatest adventure: Cathy Birchall» (en-GB)։ Վերցված է 2023-01-16
- ↑ Bernard Smith (March 9, 2013), «March newsletter update», World Tour newsletter (worldtour.org.uk), Newsletter #7, http://worldtour.org.uk/2013/03/march-2013-newsletter-7/