Քարածխի խեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարածխի խեժ, ֆենոլի հոտով, սև, մածուցիկ հեղուկ, ստացվում է քարածխի կոքսացման ժամանակ։ Օրգանական նյութերի խառնուրդ է, խտությունը՝ 1175–1205 կգ/մ3։ Պարունակում է մոտ 500 նյութ (նավթալին և նրա հոմոլոգները, անտրացեն, ֆենանտրեն ևն)։ Քարածխի խեժի ֆրակցիոն թորմամբ անջատում են նավթալինային, կլանիչ, անտրացենային ֆրակցիաները և քարածխային ձյութ։ Քարածխի խեժից ստանում են բենզոլ, տոլուոլ, ֆենոլներ, նավթալին, անտրացեն, հետերոցիկլային միացություններ ևն։ 1 տոննա քարածխի կոքսացումից ստացվում է 30–40 կգ քարածխի խեժ։ Տարեկան արտադրությունը՝ 15–16 մլն տոննա (1980

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։