Քամիլա Տավարես դե Քեյրոզը ծնվել է 1993 թվականի հունիսի 27-ին ԲրազիլիայիՍան Պաուլու նահանգի Ռիբերաո Պրետո քաղաքում։ Քամիլան համեստ ընտանիքից էր։ Նրա մայրը մատնահարդար է, իսկ հայրը՝ կահույքագործ։ Քամիլան ունի երկու քույր։ 14 տարեկանը լրանալուց հետո տեղափոխվել է Սան Պաուլու, որտեղ նրան հաջողվեց կնքել պայմանագիր «Ford Models»-ի հետ։ 16 տարեկանում Քամիլան աշխատել է Ճապոնիայում՝ տեղի մոդելային ընկերությունում։ 18 տարեկանում տեղափոխում է Նյու Յորք, որտեղ աշխատել է միջազգային ընկերությունում։ Ապրելով այնտեղ երեք տարի՝ նա ստանում է հրավեր «Globo» հեռուստաընկերության կողմից, որտեղ պետք է խաղար գլխավոր դերը «Մերկ ճշմարտություն» հեռուստասերիալում։ Քամիլան չի ունեցել դերասանական ոչ մի փորձ, բայց աղջիկը կարողանում է արագ հարմարվել իր նոր մասնագիտությանը և, Վալսիր Կարասսկոյի կարծիքով, նա հիանալի արդյունքներ է ցուցաբերում։
Նրա գլխավոր դերը դարձավ 2015 թվականին նկարահանված «Մերկ ճշմարտություն(Գլոբո)»[5] սերիալում Առլետիի կամ Էնջլի դերը։ Նա կատարում էր մի 16-ամյա աղջկա դեր, ով ուներ մեծ նպատակներ և երազանքներ, սակայն ճակատագրի բերումով դառնում է անբարոյական և նրա կյանքը կապվում է սերիալի գլխավոր հերոս Ռոդրիգո Լոմբարդիի հետ։ Քամիլան 16-ամյա աղջիկ էր, ով նոր էր արվարձանից տեղափոխվել քաղաք։ Նա իր ուժերը փորձում է մոդելային ասպարեզում և ունենում է բավական լավ արդյունքներ։ Ցուցադրություններից մեկի ժամանակ Էնջլը (Քամիլան) իր գեղեցկությամբ հմայում է ձեռնարկատեր Ալեքսանդրո Տիցիանոյին (նույն ինքը՝ Ռոդրիգո Լոմբարդոյին)։ Նրանք սկսում են հանդիպել հյուրանոցում ամեն օր։ Բայց Էնջլը հասկանալով, որ Ալեքսը նրան լուրջ չի վերաբերվում, հեռանում է նրանից։ Ալեքսը ինքն էլ չնկատելով՝ սիրահարվում է Էնջլին և նրան վերադարձնելու համար ամուսնանում է Էնջլի մոր՝ Կարոլինայի հետ։ Այդ ժամանակ Էնջլին սիրահետում է Ալեքսի աղջկա՝ Ջիովանայի զարմիկը՝ Գիլերմին։ Ալեքսին մոռանալու նպատակով՝ Էնջլը սկսում է հանդիպել տղայի հետ։ Որոշ ժամանակ անց Էնջլի մայրը և Ալեքսը ամուսնանում են։ Ալեքսն անընդհատ սիրահետում էր Էնջլին, բայց արժանանում էր աղջկա արհամարհանքին։ Սակայն Ալեքսը նրա առաջ պայման է դնում, որ եթե Էնջլը չհանդիպի նրա հետ, ապա մայրը կիմանա աղջկա վատ անցյալի մասին։ Նրանք սկսում են հանդիպել։ Դրա մասին կռահում են Էնջլի ընկերը և Ջիովանան։ Նրանք այնպես են անում, որ Կարոլինան տեսնի Ալեքսին և Էնջլին միասին։ Եվ դա իրականանում է. այդ ամենը տեսնելով Կարոլինան ինքնասպան է լինում , իսկ որոշ ժամանակ անց Էնջլը չներելով Ալեքսին մոր մահը ՝ սպանում է նրան։