Քաղաքական զրուցակից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքական զրուցակից

«Քաղաքական զրուցակից», հասարակական-քաղաքական կիսամսյա հանդես (սկզբում՝ ամսագիր)։ Մինչև 1989 թվականը՝ ՀԿԿ ԿԿ պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի հրատարակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1933-1991 թվականներին Երևանում (1934-1935 թվականներին՝ «Պրոպագանդիստ», 1936–1965 թվականներին՝ «Ագիտատորի բլոկնոտ», 1966–1971 թվականներին՝ «Ագիտատորի և պրոպագանդիստի բլոկնոտ», 1972-1979 թվականներին՝ «Ագիտատոր և պրոպագանդիստ», 1980–1989 թվականներին՝ «Կուսակցական խոսք», 1989 թվականից՝ «Քաղաքական զրուցակից»)։ Խմբագիրներ՝ Վ. Դաստակյան, Գինո Շաղգամյան, Բալաբեկ Մարտիրոսյան, Դավիթ Հարությունյան, Գրիգոր Սինանյան, Սարգիս Ղևոնդյան, Խաչիկ Իսկանդարյան, Զավեն Գրիգորյան, Սալոմե Արեշյան, Արամ Հայրյան, Արամայիս Մնացականյան, Գուրգեն Հարությունյան, Արտեմ Քոթանջյան, Հակոբ Այվազյան, Ռոբերտ Խաչատրյան, Մուսայել Քոչարյան, Տաճատ Վարժապետյան, Գևորգ Մուրադխանյան, Գրիգոր Պետրոսյան, Վարազդատ Բզնունի, Վաչե Ենգիբարյան, Կամո Վարդանյան, Խաչիկ Հովակիմյան։

Լուսաբանել է ՀԿԿ գաղափարախոսական աշխատանքը, տպագրելհոդվածներ Խորհրդային Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և միջազգային կյանքի վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։