Քալկոկոնդիլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քալկոկոնդիլես, Խյալկոկոնդիլես Լաոնիկոս (ծննդյան թվականն անհտայտ 1463-ից հետո), 15-րդ դարի, բյուզանդացի պատմագիր։ Ուշ բյուզանդական պատմագրության հումանիստական ուղղության ամենաակնառու ներկայացուցիչը։ Ծնվել է Աթենքում։ Ուղարկվել է իբրե դեսպան թուրք սուլթան Մուրադ 11–ի մոտ, որը գերել է Քալկոկոնդիլեսին։ Գրել է տասը գրքից բաղկացած «Պատմություն» աշխատությունը։ Ներածության մեջ համառոտ շարադրել է համաշխարհային պատմությունը՝ մինչև 13-րդ դարը։ Երկի հիմնական մասը վերաբերում է 1298–1463 թվականի ժամանակաշրջանին։ Քալկոկոնդիլեսը նկարագրում է օսմանական պետության առաջացման ու հզորացման, Բյուզանդիայի թուլացման ու անկման ընթացքը, ազգագրական տեղեկություններ է հաղորդում եվրոպական երկրների վերաբերյալ։ Քալկոկոնդիլեսը կարեոր տեղեկություններ է հաղորդում նաև Հայաստանի մասին (մասնավորապես Բայազիդ Ա-ի կողմից Երզնկայի, Սեբաստիայի գրավման, Կամախի, Շամախի պաշարման, դեպի Հայաստան և Վրաստան Լենկթեմուրի արշավանքների, կարակոյունլուների վերաբերյալ)։ Քալկոկոնդիլեսը իր նկարագրած շատ իրա դարձությունների ականատեսն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։