Փրինթինֆո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Փրինթինֆո», գրահրատարակչական համալիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1996 թվականին Երևանում։ Հիմնադիր-տնօրեն՝ Արամ Մեհրաբյան։

Մինչև 2003 թվականը կատարել է հիմնականում տպագրական պատվերներ և ամսագրերի, գրքերի նկարազարդումներ։

2004 թվականից համագործակցում է «Սարգիս Խաչենց» հրատարակչության հետ։

Լույս է ընծայում համաշխարհային փիլիսոփայական մտքի, գրականության, երաժշտության, արվեստի վերաբերյալ գրքեր [Ռոջեր Քոլլինգվուդի «Արվեստի հիմունքները» (2007 թվական), Է. Ֆորի «Արվեստի պատմություն» (հատոր 1–3, 2000–2007 թվականներ), Ֆերդինանդ դը Սոսյուրի «Ընդհանուր լեզվաբանության դասընթաց» (2008 թվական)], նաև Ռուբեն Գալչյանի «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» (2005 թվական), Աբրահամ Ալիքյանի «Հանդիպակաց ափեր» (2009 թվական), Կոստան Զարյանի «Անցորդը և իր ճամբան» (2010 թվական), Ստեփան Գալստյանի «Կյանքը ափի մեջ» (2011 թվական), Գրիգոր Պըլտյանի «Շրջում (պատումներ)» (2012 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։