Փոխվել տեղերով (ֆիլմ, 1983)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փոխվել տեղերով
Trading Places
300px-TradingPlacesPoster.jpg
ԵրկիրԱՄՆ
ԺանրԿատակերգություն
ԹեմաFrozen Concentrated Orange Juice?
Թվական1983
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՋոն Լենդիս
ՊրոդյուսերԱարոն Ռուսսո
Սցենարի հեղինակՏիմոտի Հարիս
ԴերակատարներԷդի Մերֆի
Դեն Էյկրոյդ
ՕպերատորՌոբերտ Փեյնթեր
ԵրաժշտությունԷլմեր Բեռնստայն
ՄոնտաժՄալքոլմ Քեմփբել
Պատմվածքի վայրՖիլադելֆիա
Նկարահանման վայրՖիլադելֆիա և Ամերիկյան Վիրջինյան կղզիներ
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն117 րոպե
Բյուջե$28 միլիոն
Շահույթ$90 404 800
IMDbID 0086465
Trading Places Վիքիպահեստում

Փոխվել տեղերով (անգլ.՝ Trading Places), կատակերգական կինոֆիլմ Էդի Մերֆիի և Դեն Էյկրոյդի մասնակցությամբ։ Արժանացել է երկու «BAFTA» մրցանակի։

Ունի նաև այլ անվանում՝ «Նրանք փոխվել են տեղերով»։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր ընկերության բիզնեսի կառավարիչ Լուիս Ունինթրոփ Երրորդի կյանքը կտրուկ փոխվում է այն պահից, երբ իր ղեկավարները՝ Դյուկ եղբայրները, սկսում են հսկայական վիճաբանություն. ի՞նչ կլինի եթե հարուստ և հաջողակ պաշտոնյայի և փողոցային թափառաշրջիկի տեղերը փոխեն։ Եղբայրներից մեկը ասում է, որ ընկերությունը կարող է կառավարել յուրաքանչյուրը, նույնիսկ՝ թափառական դրամաշորթը։ Այսպիսով, սկսելով կռիվը, նրանք գտնում են անկիրթ սևամորթ դրամաշորթ Բիլլի Ռեյ Վալենտայնին, ով պատահաբար սայթաքել է նույն Լուիսի վրա և ընկել է ոստիկանների ձեռքը։ Նրան շուտով կտեղափոխեն Լուիսի շքեղ առանձնատունը և թույլ կտան կառավարել ընկերությունը։ Իսկ Լուիսին նիստի ժամանակ դավաճանում են՝ բաճկոնի գրպանում դնելով «գողացված» փողեր և վտարում են «Դյուկ և Դյուկ» ընկերությունից, հետո զրկում են տնից և կացարանից։ Նույնիսկ հարազատ ընկերները և Լուիսի հարսնացուն հրաժարվում են նրա հետ շփվելուց։

Բայց շուտով նա հանդիպում է մարմնավաճառուհի Օֆելիային, ով որոշում է օգնել նրան և թույլ տալ նրան ապրել իր փոքրիկ տանը «հինգ թվից կազմված գումարի» դիմաց։ Գործողությունների զարգացման ընթացում Օֆելիան սիրահարվում է Լուիսին, բայց ցույց է տալիս իր զգացմունքները որպես «ներդրումների խնամք»։

«Դյուկ և Դյուկ» ընկերության ամանորյա կորպորատիվ հանդիպման ժամանակ զուգարանում Բիլլին լսում է, որ եղբայրներից մեկը խոստովանում է, որ ընկերությունը կարող է կառավարել յուրաքանչյուր անցորդ, տալիս է եղբորը ազնիվ վաստակած մեկ դոլարը, բայց ասում է, որ ընկերությունը սևամորթի տեղը չէ, իսկ մյուս եղբայրը չի առարկում։

Ունինթրոփը հուսահատության մեջ խմում է մի շիշ վիսկի և ցանկանում է ինքնասպան լինել։ Բայց ատրճանակը, որ գնվել էր Rolex ժամացույցի փոխարեն լոմբարդում, չի կրակում։ Լուիսը որոշում է դեղ խմել։ Վերջին պահին Բիլլին գտնում է նրան Օֆելիայի տան լոգարանում և տանում է իր բնակարանը, որտեղ Լուիսին անհրաժեշտ բժշկական օգնություն են ցույց տալիս։ Բիլլին պատմում է զուգարանում լսածի մասին, և նրանք եղբայրներից վրեժ լուծելու պլան են մշակում. Լուիսը՝ ռադիկալ (կրակել), իսկ Բիլլին՝ ավելի նուրբ (սնանկացնել) ձևով։

Վաշինգտոնից ժամանող գնացքում նրանք խորամանկորեն տիրանում են բերքի մասին տվյալներով թղթապանակով, կեղծում են դրանք և տալիս են Դյուկ եղբայրներին, իսկ իրական զեկույցը թողնում են իրենց։ Այս ձևով ստանալով հաղթաթուղթը՝ նրանք նվազագույն երաշխավորման հնարավորությամբ գնում են աճուրդի Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնում, որի ավարտին նրանք դառնում են միլիոնատերներ։ Այդ ժամանակ սնանկանում է «Դյուկ և Դյուկ» ընկերությունը։

Լուիսը Օֆելիայի և Բիլլին իր նոր ընկերուհու հետ գնում են շուրջերկրյա ճանապարհորդության զբոսանավով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդի Մերֆի - սևամորթ թափառական Բիլլի Ռեյ Վալենտայն
  • Դեն Էյկրոյդ - Լուիս Ունինթրոփ Երրորդ
  • Դոն Ամիչի - Մորտիմեր Դյուկ
  • Ռալֆ Բելլամի - Ռենդոլֆ Դյուկ
  • Ջեյմի Լի Կյորտիս - Օֆելիա
  • Դենհոլմ Էլլիոտ - Քոլմեն
  • Ջեյմս Բելուշի - Հարվի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մրցանակակ «Օսկար», «Լավագույն երգի ձայնագրություն ֆիլմում կամ լավագույն երաժշտական ադապտացիա» անվանակարգ
  • Մրցանակ «Ոսկե գլոբուս», «Լավագույն ֆիլմ» (կատակերգություն) և «Լավագույն տղամարդու դեր» (Էդի Մերֆի) անվանակարգ
  • BAFTA, հաղթող. «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր», «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փոխվել տեղերով» ֆիլմը kinopoisk.ru կայքում