Փոխարինողը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոխարինողը
անգլ.՝ The Substitute
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2], ֆիլմ անչափահասների համար, քրեական ֆիլմ և թրիլեր
Թվական1996 և փետրվարի 13, 1997[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորRobert Mandel?[1][4][2]
Սցենարի հեղինակRoy Frumkes?
ԴերակատարներԹոմ Բերենջեր[4][2], Ռայմոնդ Կրուս[4][2], Ուիլյամ Ֆորսայթ[4], Լուիս Գուսման[4], Ռիչարդ Բրուքս[4], Դայան Վենորա[4][2], Գլեն Պլամմեր, Վինսենթ Լարեսքա[4], Մարկ Էնթոնի[4], Էռնի Հադսոն[4][2], Richard Brooks?[4], Քլիֆ դե Յանգ և Ռոդնի Ա. Գրանտ
ՕպերատորBruce Surtees?
ԵրաժշտությունԳարի Չանգ
Պատմվածքի վայրՄայամիի քաղաքային գոտի և Մայամի
Նկարահանման վայրՄայամի
ԿինոընկերությունOrion Pictures
Տևողություն114 րոպե

«Փոխարինողը» կամ «Փոխնորդ ուսուցիչը» (անգլ.՝ The Substitute), ռեժիսոր Ռոբերտ Մանդելի մարտաֆիլմ։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 1996 թվականի ապրիլի 19-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Շեյլը վարձկան է և Վիետնամի վետերան։ Կուբայում ձախողված գաղտնի գործողությունից հետո, որի ժամանակ նրա դասակի երեք մարտիկերը զոհվեցին, նա վերադառնում է տուն՝ Մայամի, ինչով զարմացնում է իր ընկերուհուն՝ Ջեյն Հեցկոյին, ով անչափ ուրախ է նրա վերադարձին։ Կոլոմբոսի դպրոցում, որտեղ Ջեյնը ուսուցչուհի է աշխատում, կան խնդիրներ՝ կապված դեռահասների փողոցային ավազակախմբերի հետ։ «Կործանման թագավորները» խմբավորման առաջնորդ Խուան Լուկասը սպառնում է Ջեյնին սպանել, եթե նա չդադարի հետաքրքրվել ավազակախմբի գործերով։ Մի օր, վազքի ժամանակ Հեցկոյին հարձակվում է ավազակը և կոտրում նրա ոտքը։ Այժմ, Հեցկոյի բուժման ընթացքում, դպրոցում փոխարինող է պահանջվում։ Կասկածելով Լուկասին հարձակմանը մասնակցություն ունենալու մեջ, ինչպես նաև ներկայումս Հեցկոյին փոխարինող թեկնածուների բացակայության պատճառով, Շեյլը գաղտնի աշխատանքի է անցնում դպրոցում, որպես ուսուցիչ։

Սկզբում Շեյլին զարմացնում է դպրոցի վատ պայմանները։ Առաջին օրը նա չի կարողանում վերահսկել իր դասարանը, սակայն որոշում է օգտագործել կյանքի փորձը ու ռազմական մարտավարությունը՝ գերակայություն ձեռք բերելու համար։ Շուտով նա կարողանում է ղեկավարել աշակերտներին՝ ցուցադրելով իր մարտական ինքնապաշտպանության տեխնիկան, երբ աշակերտները հարձակվում են նրա վրա։ Տնօրենը՝ Կլոդ Ռոլը, զգուշացնում է Շեյլին նման մեթոդների անընդունելի լինելու մասին, սակայն դրանց շնորհիվ Շեյլը կապ է հաստատում աշակերտների հետ․ զուգահեռներ անցկացնելով ավազակախմբերում իր անցյալի ու Վիետնամի պատերազմում մասնակցության և աշակերտների կատարած մանր հանցագործությունների ու փողոցային ավազակախմբերում ներգրավվածության միջև և դրանով արժանանում է աշակերտների հարգանքին։ Այդ ընթացքում նա մտերմանում է դպրոցի ուսուցիչ Դարել Շերմանի հետ և հանդիպում է Լուկասին, որը պարզվում է նրա աշակերտներից մեկն է։

Կասկածելով, որ դպրոցում տարօրինակ բան է կատարվում, Շեյլը հսկողության տեսախցիկներ է տեղադրում ամբողջ շենքում և հայտնաբերում, որ Լուկասն է կազմակերպել հարձակումը Հեցկոյի վրա և,որ նա է գաղտնի օգնում Ռոլին կոկաին բաժանել Մայամիի խոշոր թմրամիջոցների ցանցի համար։ Շեյլն ու իր թիմը գործարքի ժամանակ հարձակվում են թմրավաճառների վրա, իսկ նրացից վերցրած գումարն օգտագործում են դպրոցի համար երաժշտական գործիքներ և սպորտային սարքավորումներ գնելու համար։ Շեյլը Շերմանին պատմում է Լուկասի և Ռոլի կապի մասին թմրավաճառների հետ, բայց նա չի հավատում Շեյլին և մեղադրում է նրան ռասիզմի և Ռոլի բոլոր լավ ձեռքբերումները նսեմացնելու փորձի մեջ (ինչը Ռոլը արեց միայն իրենից բոլոր կասկածները շեղելու և իր հանցավոր բիզնեսի համար փողերի լվացման ճանապարհ բացելու համար)։ Նույն օրը Շերմանը և մի աշակերտ պատահաբար ականատես եղան, թե ինչպես են թմրանյութերը բեռնում դպրոցական ավտոբուս։ Շերմանը ասում է աշակերտին զգուշացնել Շեյլին և Հեցկոյին և շեղում է հանցագործներին՝ զոհաբերելով իրեն։

Ռոլը, ով իմանում է Շեյլի միջամտության մասին, պատվիրում է ավտովթարի ենթարկել Շեյլին, իսկ Լուկասին ուղարկում է Հեցկոյի մոտ։ Շեյլն ու Բրաունը, փրկելով Հեցկոյին, սպանում են Լուկասին և ամեն ինչ իմանում Շերմանի սպանության մասին դպրոցում։ Շեյլն ու իր թիմը ծարունակում են պայքարել KR հանցախմբի մնացած անդամների, Յանուս ընկերության վարձկանների և անձամբ Ռոլլի դեմ։ Ի վերջո, Շեյլը և Ջոյ Սիքսը սպանում են բոլոր հանցագործներին և, լինելով փոխհրաձգությունից միակ փրկվածները, գնում են փողոցով դպրոցի տարածքից՝ քննարկելով ապագա գործողությունները, որտեղ նրանք ի հայտ կգան,որպես փոխարինող ուսուցիչներ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում և Լոս Անջելեսում 1996 թվականի ապրիլի 19-ին։

Տեղական լրատվամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ի սկզբանե թողարկվել է Միացյալ Նահանգներում «LaserDisc»-ով 1996 թվականին[5], իսկ DVD-ով 1997 թվականի հունիսի 18-ին Artisan Entertainment-ի կողմից[6]։ Այն վերաթողարկվեց DVD-ով և միացվեց «The Substituteն 3։ Winner Takes All»-ին 2000 թվականին[7]։ 2020 թվականի դրությամբ ֆիլմը թողարկվեց Blu-ray սկավառակով եվրոպական մի քանի երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, 2015 թվականին NSM Records-ի կողմից[8]։

Սիքվելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել են երեք սիքվելներ՝ DVD-ի շարունակություններ, որոնցում Թոմ Բերենջերին փոխարինել է Թրեյթ Ուիլյամսը՝

  • Փոխարինողը 2։ Վերջին դաս (1998)
  • Փոխարինողը 3։ Հաղթողը ստանում է ամեն ինչ (1999)
  • Փոխարինողը։ Ձախողումը տարբերակ չէ (2001)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0117774/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=47169.html
  3. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=12683
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 http://www.cinematografo.it/cinedatabase/film/l-ora-della-violenza/34669/
  5. «The Substitute Laserdisc». 1996. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  6. «The Substitute DVD». Blu-ray.com. 1997 թ․ հունիսի 18. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  7. «The Substitute/The Substitute 3: Winner Takes All DVD». Blu-ray.com. 2000 թ․ հունվարի 18. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  8. «The Substitute Blu-ray». Blu-ray.com. 2015 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]