Փոլ Միլսապ
Արտաքին տեսք
|
Paul Millsap | ||
| Ակումբ | ||
|---|---|---|
| Դիրքը | Ծանր հարձակվող | |
| Համար | № 4 | |
| Ի ծնե տրված անունը | Փոլ Միսապ Paul Millsap | |
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 10, 1985 (40 տարեկան) | |
| Ծննդավայր | ||
| Ազգություն | ||
| Հասակ | 2,03 մ | |
| Քաշ | 115 կգ | |
| Դպրոց | Գրեմբլինգի ավագ դպրոց (Գրեմբլինգ, Լուիզիանա) | |
| համալսարան | Լուիզիանայի տեխնիկական համալսարան (2003–2006) | |
| Դրաֆթի տարի | 2006 / ռաունդ՝ 2 / ընտր.՝ 47-րդ | |
| Դրաֆթ ակումբ | Յութա Ջազ | |
Կարիերայի պատմություն
| ||
Մրցանակներ
| ||
Փոլ Միլսապ (անգլ.՝ Paul Millsap, փետրվարի 10, 1985[1], Մոնրո, Վաշիտա շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի բասկետբոլիստ, ծանր հարձակվող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիաում (NBA)։
Դպրոցական կարիերան անցկացրել է Գրեմբլինգի ավագ դպրոցում (Լուիզիանա նահանգ), որից հետո ընդունել է Լուիզիանայի տեխնիկական համալսարանի կրթաթոշակային ծրագիրը և ուսանողական առաջնության շրջանակներում ներկայացրել «Բուլդոգս» համալսարանային թիմը (2003–2006 թթ.)։
Ընտրվել է NBA-ի 2006 թվականի դրաֆթի երկրորդ ռաունդի 47-րդ ընտրությամբ՝ «Յութա Ջազի» կողմից։ «Ջազի» կազմում Միլսապը խաղացել է մինչև 2013 թվականը, որից հետո նոր պայմանագիր է կնքել «Ատլանտա Հոքսի» հետ[2][3]։ «Հոքսում» անցկացարած անդրանիկ մրցաշրջանում ճանաչվել է աստղ (NBA All-Star)։
Մրցանակներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միստր Բասկետբոլ Լուիզիանա՝ 2003 թ.
- «NBA All-Rookie երկրորդ թիմ» խորհրդանշական հավաքական՝ 2007 թ.
- Լուիզիանայի տեխնիկական համալսարանի սպորտային փառքի սրահ՝ 2011 թ.
- NBA աստղ՝ 2014 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FIBA database
- ↑ Բրայան, Ուինդհըրստ (2013 թ․ հուլիսի 5). «Աղբյուրներ. Փոլ Միլսապը և «Հոքսը» համաձայնության են գալիս». ESPN.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ ««ՀՈՔՍԸ» ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔՈՒՄ ՀԱՐՁԱԿՎՈՂ ՓՈԼ ՄԻԼՍԱՊԻ ՀԵՏ». NBA.com. 2013 թ․ հուլիսի 10. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.