Աճող փոթորիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փոթորկվող տարերքից)
Աճող փոթորիկ
անգլ.՝ Rising Storm
ՀեղինակԷրին Հանթեր
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրմանկական գրականություն և ֆանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն
ՇարքԶինվոր կատուներ
ՆախորդԳաղտնիքների անտառը
ՀաջորդՎտանգավոր արահետ
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվհունվարի 6, 2004

Աճող փոթորիկ (անգլ.՝ Rising Storm), «Զինվոր կատուներ» (անգլ.՝ Warriors cats) շարքի առաջին ցիկլի չորրորդ գիրքը։ Հեղինակներ՝ Քեյթ Քերի և Չերիտ Բոլդրի, հրատարակվել է Էրին Հանթեր ծածկանունով[1]։ Սյուժեում շարունակվում է կատուների չորս ցեղերի պատմությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աճող փոթորիկի» գործողությունները, ինչպես նախորդ երեք գրքերի իրադարձությունները, տեղի են ունենում անտառում, որտեղ ապրում են վայրի կատուների չորս ցեղեր։ Հրասիրտը (անգլ.՝ Fireheart ) դառնում է Ահեղ կատուների նոր առաջնորդը։ Գրքում նա և այլ կատուներ ստիպված են փրկվել հրդեհից, որը տարածվել էր ամբողջ անտառով։

Գրքում նկարագրված անտառը գտնվում է Անգլիայի Նյու-Ֆորեստ շրջանում[2]։ Բացի այդ, անտառային աշխարհի որոշ մտացածին վայրեր վերցված են իրական աշխարհից, ինչպես օրինակ Լոխ Լոմոնդը և Շոտլանդական լեռնաշխարհը[3][4]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հաստ կազմով լույս է տեսել 2004 թվականի հունվարի 6-ին[5], բարակ կազմով՝ 2005 թվականի փետրվարի 15-ին[6], իսկ էլեկտրոնային տարբերակով՝ 2007 թվականի սեպտեմբերի 4-ին[7]։ Մեծ Բրիտանիայում գիրքը հրատարակվել է 2006 թվականի հոկտեմբերի 2-ին[8]։ Գիքը թագմանվել է գերմաներեն[9][10], ճապոներեն, ֆրանսերեն, կորեերեն և ռուսերեն։ Չինարեն տարբերակը լույս է տեսել 2008 թվականի նոյեմբերի 30-ին և ներառում է իր մեջ քարտերի հավաքածու (անգլ. Trading card)[11]։

Թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի հիմնական թեման ուժն է, ինչպես նաև բռնությունը և մահը[12]։ Գրքի սյուժեում կարելի է հետևել Հրասիրտի հասունանալուն և սեփական վախերի ու անինքնավստահության դեմ պայքարին[13]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը արժանացավ բավականին լավ գնահատականների և քննադատության։ Booklist-ը գիրքը համարել է հաջողված և նշել է հասունանալու թեմայի զարգացումը[13]։ VOYA-ում մատնացույց է արվում ժպիտի և հումորի պակասը[12]։ BookLoons-ը նշել է վեպի հաջող ավարտի մասին, որը դարձավ «գյուտ»[14]։ Horn Book Review-ն միաժամանակ տվեց գրքի 4-5-րդ մասերի գրախոսությունը, որտեղ նշված է, որ գրքերում շարունակվում է հերոսների բնավորությունների բարդ զարգացումը[13]։ Children's Literature ամսագիրն այնքան էլ դրական չգնահատատեց՝ նշելով սյուժեի բարդությունը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «First Erin Hunter Author Chat». Wands and Worlds. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  2. «Transcript Of Erin Hunter Chat #1». Wands and Worlds. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  3. «Kate Cary's Blog: FAQ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  4. «The Guttersnipe: Warriors Gossip (archived by archive.org)». The Guttersnipe. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 16-ին.
  5. «Warriors #4: Rising Storm by Erin Hunter (Hardcover)». HarperCollins. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «Warriors #4: Rising Storm by Erin Hunter (Paperback)». HarperCollins. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  7. «Warriors #4: Rising Storm (AER) by Erin Hunter». HarperCollins. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Warrior Cats (4) - Rising Storm: Amazon.co.uk: Erin Hunter: Books». Amazon.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  9. «Band 4: Vor dem Sturm — WarriorCats.de». warriorcats.de. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  10. «Erin Hunter Chat #3 Transcript — part 2». Wands and Worlds. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  11. «晨星網路書店Morningstar::│圖書基本資料│» (Chinese). morningstar.com.tw. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. 12,0 12,1 12,2 «Rising Storm (Warriors Series #4)». Barnes & Noble.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 4-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Reviews: Rising storm BETA». catalog.dclibrary.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  14. «Rising Storm: Warriors#4 by Erin Hunter». BookLoons Reviews. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]