Աճող փոթորիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աճող փոթորիկ
Rising Storm
Warriorsbook4.jpg
ՀեղինակԷրին Հանթեր, Kate Cary? և Victoria Holmes?
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրմանկական գրականություն և ֆանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն
ՇարքԶինվոր կատուներ
ՆախորդԳաղտնիքների անտառը
ՀաջորդՎտանգավոր արահետ
Կազմի հեղինակWayne McLoughlin?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀրատարակիչAvon Publications և HarperCollins
Հրատարակման տարեթիվհունվարի 6, 2004 և 2004
ԳՄՍՀ0-06-052563-0
OCLC297198593

Աճող փոթորիկ (անգլ.՝ Rising Storm), «Զինվոր կատուներ» (անգլ.՝ Warriors cats) շարքի առաջին ցիկլի չորրորդ գիրքը։ Հեղինակներ՝ Քեյթ Քերի և Չերիտ Բոլդրի, հրատարակվել է Էրին Հանթեր ծածկանունով[1]։ Սյուժեում շարունակվում է կատուների չորս ցեղերի պատմությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աճող փոթորիկի» գործողությունները, ինչպես նախորդ երեք գրքերի իրադարձությունները, տեղի են ունենում անտառում, որտեղ ապրում են վայրի կատուների չորս ցեղեր։ Հրասիրտը (անգլ.՝ Fireheart ) դառնում է Ահեղ կատուների նոր առաջնորդը։ Գրքում նա և այլ կատուներ ստիպված են փրկվել հրդեհից, որը տարածվել էր ամբողջ անտառով։

Գրքում նկարագրված անտառը գտնվում է Անգլիայի Նյու-Ֆորեստ շրջանում[2]։ Բացի այդ, անտառային աշխարհի որոշ մտացածին վայրեր վերցված են իրական աշխարհից, ինչպես օրինակ Լոխ Լոմոնդը և Շոտլանդական լեռնաշխարհը[3][4]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հաստ կազմով լույս է տեսել 2004 թվականի հունվարի 6-ին[5], բարակ կազմով՝ 2005 թվականի փետրվարի 15-ին[6], իսկ էլեկտրոնային տարբերակով՝ 2007 թվականի սեպտեմբերի 4-ին[7]։ Մեծ Բրիտանիայում գիրքը հրատարակվել է 2006 թվականի հոկտեմբերի 2-ին[8]։ Գիքը թագմանվել է գերմաներեն[9][10], ճապոներեն, ֆրանսերեն, կորեերեն և ռուսերեն։ Չինարեն տարբերակը լույս է տեսել 2008 թվականի նոյեմբերի 30-ին և ներառում է իր մեջ քարտերի հավաքածու (անգլ. Trading card)[11]։

Թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի հիմնական թեման ուժն է, ինչպես նաև բռնությունը և մահը[12]։ Գրքի սյուժեում կարելի է հետևել Հրասիրտի հասունանալուն և սեփական վախերի ու անինքնավստահության դեմ պայքարին[13]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը արժանացավ բավականին լավ գնահատականների և քննադատության։ Booklist-ը գիրքը համարել է հաջողված և նշել է հասունանալու թեմայի զարգացումը[13]։ VOYA-ում մատնացույց է արվում ժպիտի և հումորի պակասը[12]։ BookLoons-ը նշել է վեպի հաջող ավարտի մասին, որը դարձավ «գյուտ»[14]։ Horn Book Review-ն միաժամանակ տվեց գրքի 4-5-րդ մասերի գրախոսությունը, որտեղ նշված է, որ գրքերում շարունակվում է հերոսների բնավորությունների բարդ զարգացումը[13]։ Children's Literature ամսագիրն այնքան էլ դրական չգնահատատեց՝ նշելով սյուժեի բարդությունը[12]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «First Erin Hunter Author Chat»։ Wands and Worlds։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին 
  2. «Transcript Of Erin Hunter Chat #1»։ Wands and Worlds։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2010 
  3. «Kate Cary's Blog: FAQ»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2010 
  4. «The Guttersnipe: Warriors Gossip (archived by archive.org)»։ The Guttersnipe։ Վերցված է 2008-03-16 
  5. «Warriors #4: Rising Storm by Erin Hunter (Hardcover)»։ HarperCollins։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2010 
  6. «Warriors #4: Rising Storm by Erin Hunter (Paperback)»։ HarperCollins։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2010 
  7. «Warriors #4: Rising Storm (AER) by Erin Hunter»։ HarperCollins։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2010 
  8. «Warrior Cats (4) - Rising Storm: Amazon.co.uk: Erin Hunter: Books»։ Amazon.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2010 
  9. «Band 4: Vor dem Sturm — WarriorCats.de»։ warriorcats.de։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-28-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2010 
  10. «Erin Hunter Chat #3 Transcript — part 2»։ Wands and Worlds։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2010 
  11. «晨星網路書店Morningstar::│圖書基本資料│» (Chinese)։ morningstar.com.tw։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2010 
  12. 12,0 12,1 12,2 «Rising Storm (Warriors Series #4)»։ Barnes & Noble.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2008-01-04 
  13. 13,0 13,1 13,2 «Reviews: Rising storm BETA»։ catalog.dclibrary.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2010 
  14. «Rising Storm: Warriors#4 by Erin Hunter»։ BookLoons Reviews։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2008-01-04