Լոխ Լոմոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոխ Լոմոնդ
View of loch lomond.JPG
Տեսակլիճ
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
ՎարչատարածքԱրևմտյան Դանբարտոնշիր, Argyll and Bute? և Stirling?
Երկարություն37 կմ
Լայնություն8 կմ
ԲԾՄ79 մետր
Խորություն190 մետր
Մակերես71 կմ²
Ծավալ2600 խորանարդ հեկտոմետր
Աշխարհագրական տեղադրությունՄեծ Բրիտանիա
Ջրի պահման ժամանակ1,9 տարի[1]
Ավազանի տարածք696 կմ²
Ավազանի երկիրFlag of Scotland.svg Շոտլանդիա
Լիճ հոսող գետEndrick Water?, Douglas Water?[2], Finlas Water?[3], Fruin Water?[4], Luss Water?[5], Arklet Water?[6], River Falloch?[7], Inveruglas Water?[8] և Inverglas Water?[9]
Լճից հոսող գետRiver Leven?[10]
Քարտեզ
Քարտեզ

Լոխ Լոմոնդ (անգլ.՝ Loch Lomond, գաել.՝ Loch Laomainn), լիճ Շոտլանդիայում՝ Ստերլինգ, Արգայլ և Բյուտ (անգլ.՝ Argyll and Bute), Արևմտյան Դանբարտոնշիր վարչական շրջաններում։ Հայելու մակերեսի մեծությամբ (71 կմ²) Լոխ Լոմոնդը զբաղեցնում է առաջին տեղը Շոտլանդիայի լճերի շարքում, ըստ ջրի ծավալի (2,6 կմ²) երկրորդն է Լոխ Նեսից հետո։

Աշխարհագրություն և ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճը գտնվում է Գրամպիական լեռների հարավ- արևմուտքում, սառցադաշտերի գոյացրած տեկտոնական հովտում։ Լոխ Լոմոնդը հարավային մասում հատվում է տեկտոնական խզվածքով, որը հանդիսանում է երկրաբանական սահման լեռնային և հարթավայրային Շոտլանդիայի միջև։ Միջին խորությունը գրեթե 37 մ է, առավելագույնը՝ մոտ 190 մ։ Լճի հարավում շատ են կղզիները՝ Ինչմարին[11] (ամենամեծ), Ինչֆադ և այլ կղզիներ[12]։ Լճից սկիզբ է առնում Լիվեն գետը, որը Դամբարթոն քաղաքի մոտ թափվում է Կլայդ գետը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական փաստաթղթերում լճի մասին ամենավաղ հիշատակումներից մեկը հանդիպում է Նեննյուսի «Բրիտանացիների պատմությունը» աշխատության «Բրիտանիայի զարմանահրաշ հրաշալիքների մասին» բաժնում[13]։

Առաջին հրաշալիքը Լոմոնդ լիճն է։ Նրանում հաշվվում է վաթսուն կղզի, որտեղ բնակվում են մարդիկ, և նրան շրջապատում են վաթսուն ժայռեր, և նրանցից յուրաքանչյուրում կա արծվի բույն, և այդ լիճ է թափվում վաթսուն գետ, իսկ նրանից դեպի ծով է հոսում միայն մեկը, որը կոչվում է Լեմին։

2002 թվականից լիճը ներառված է Լոխ Լոմոնդ և Թրոսեքս ազգային պարկի (անգլ.՝ Loch Lomond and The Trossachs National Park) կազմում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 654 CC BY-SA icon 80x15.png