Փոթորկոտ ալիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոթորկոտ ալիքներ
տեսակճապոնական շիրմա և գեղանկար
նկարիչՕգատա Կորին
տարի18-րդ դար
բարձրություն146,5 սանտիմետր
լայնություն165,4 սանտիմետր
ստեղծման երկիր Ճապոնիա[1]
ժանրփեղկավոր պատկեր
նյութinkstick?, distemper?, նրբաթերթ ոսկի և washi?
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[2]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[2][3] և ասիական արվեստ[4]
Ծանոթագրություններ
 Rough Waves by Ogata Kōrin Վիքիպահեստում

Փոթորկոտ ալիքներ (ճապ.՝ 波濤 図 屏風), ճապոնացի նկարիչ Օգատա Կորինի նկարը ճապոնական երկու շիրմաների վրա։ Ծովի փոթորկոտ ալիքներ պատկերող աշխատանքը ստեղծվել է մոտ. 1704-1709 թթ.: 1926 թվականից այն ներառված է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի հավաքածուում Ֆլեթչերի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ձեռքբերումից ի վեր[5]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական արվեստի պատմության ընթացքում շատ արվեստագետներ են ձգտել իրենց աշխատանքներում ներկայացնել ծովային ալիքների փոթորկուն շարժը։ Թեման ներկայացվել է ոչ միայն էմակիմոնոյի և մետաքսի վրա, այլև հովհարների, byōbu-ի և դեկորացիաների վրա[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգատա Կորինի Փոթորկոտ ալիքներ կտավը ճապոնական գեղանկարչության մեջ ծովի անմատչելի տարրերի ամենակարևոր պատկերներից է նախքան Կացուշիքա Հոքուսայի Մեծ ալիք Քանագավայում կտավի ստեղծումը[5][6]։ Կտավի ստեղծման համար Օգատան կիրառել է հին չինական տեխնիկա՝ մեկ ձեռքով բռնելով երկու վրձին[5]։

Նկարը ստեղծելիս Օգատան օգտագործել է չինական թանաք, ներկ և ոսկեփայլ թուղթ։ Նա ալիքների սպառնացող և վտանգալից բնույթը փոխանցել է երկարավուն և հակադրությունով կոնտուրված մատի կամ վիշապի ճիրանների նմանությամբ ցցուն ալիքների և ծովի փրփուրի միջոցով[5]։ Աշխատանքի արտահայտչությունը Օգատայի համար արտասովոր է եղել, իսկ արտահայտման հիմնական միջոցները թանաքով ստեղծված գծերն են[7]։

Փոթորկոտ ալիքներ կտավի վրա դրոշմված է «Dōsū» դրոշմը, կեղծանուն, որ Օգատան օգտագործել է 1704 թվականից։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Օգատան կտավը ստեղծել է 1704-1798 թվականներին, իր կարիերայի անցումային շրջանում, երբ ապրում էր Էդո քաղաքում (այժմ՝ Տոկիո)[5][7]։ Նկարիչի այս ժամանակահատվածի ստեղծագործությունները բնութագրվում են Կանո դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործական մեծ ազդեցությամբ[7]։

Փոթորկոտ ալիքների համար ներշնչանքի ուղղակի աղբյուրը կարող էր լինել արվեստագետ Սեսոն Սյուկեյի ստեղծագործությունը (մոտ. 1504-1589 թթ.), որի դեռևս պահպանված նկարները ներառում են ծովային ալիքների մի շարք դինամիկ և խորհրդավոր պատկերներ, այդ թվում՝ «Էգրետը, լուսինը և ալիքը» և «Քամին և ալիքները» կտավները[5][6]։ «Փոթորկոտ ալիքներ» նաև արտացոլում են Տավարայա Սոտացուի ազդեցությունը, ով ստեղծում էր մռայլ լանդշաֆտներ, սակայն կտավը Օգատայի կողմից ծովային վախեցնող և բռնի ուժի անկախ մեկնաբանություն է[8]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փոթորկոտ ալիքները» տպավորել է Օգատայի հետևորդ Սակաի Հոիցուին, ով 1805 թվականին ստեղծել է Ալիքներ կտավը, որտեղ փորձել է փոխանցել վախեցնող մթնոլորտն ու վտանգի նախազգուշացումը։ Որոշ ժամանակ անց Հոիցուի ընտանիքը Օգատայից գնել է կտավը և Օգատայի նկարների հավաքածուն հասանելի է դարձել Հոիցուին մանրամասն ուսումնասիրելու համար։ Թանաքով արծաթապատված թղթի վրա ստեղծված «Ալիքներ» կտավի պատկերները ավելի վերացական են, քան Օգատայի աշխատանքում, բայց պահում էին իրենց դիվային բնույթը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.metmuseum.org/art/collection/search/44918
  2. 2,0 2,1 http://www.metmuseum.org/art/collection/search/44918
  3. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  4. Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «波濤図屏風 Rough Waves». The Metropolitan Museum of Art. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Japanese Wave Paintings». FeltMagnet. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Огата Корин» [Ogata Kōrin]. Энциклопедия «Всемирная история» / The World History Encyclopedia (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. 8,0 8,1 Cotter, Holland (2012 թ․ սեպտեմբերի 27). «Boldest Color for Total Effect. Rimpa Painters at Japan Society and the Met». New York Times. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.