Փխրունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փխրունություն, պինդ մարմինների՝ մեխանիկական լարումների ազդեցությամբ առանց պլաստիկ դեֆորմացիայի քայքայվելու հատկություն (պլաստիկության հակառակ հատկություն)։ Փխրուն ճաքի առաջացումը և փխրուն քայքայման պրոցեսի զարգացումը կապված են պլաստիկ դեֆորմացիայի տեղային փոքր գոտիների առաջացման հետ։ Փխրուն քայքայման դեպքում առաձգական և պլաստիկ դեֆորմացիաների համեմատական չափը կախված է նյութի հատկություններից և աշխատանքային պայմաններից։ Ձգող լարումների կիրառումը երեք հիմնական առանցքներով (եռառանցք լարված վիճակ), դետալի հատույթի կտրուկ փոփոխության մասերում լարումների կենտրոնացումը, ջերմաստիճանի իջեցումը և բեռնման արագության մեծացումը, ինչպես նաև բեռնված կոնստրուկցիայի առաձգական էներգիայի պաշարի մեծացումը նպաստում են նյութի՝ փխրուն վիճակի անցնելուն։ Միայն հարվածային բեռնվածքների դեպքում դիտվող նյութի փխրունությունը կոչվում է այդ նյութի հարվածային փխրունություն։ Միայն ցածր ջերմաստիճանների պայմաններում դրսևորվող փխրունությունը կոչվում է սառնաբեկություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png