Սառնաբեկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սառնաբեկություն, մետաղների՝ ջերմաստիճանի նվազման դեպքում փխրունություն ձեռք բերելու (կամ այդ հատկությունը զգալիորեն մեծացնելու) հակում։ Սառնաբեկությունը հատուկ է ցածր լեգիրված պողպատներին, ծավալակենտրոնադիր խորանարդային ցանցով մի շարք մետաղներին (երկաթ, քրոմ, մոլիբդեն, վոլֆրամ) և դրանց հիմքով համաձուլվածքներին։ Սառնաբեկության պատճառներից է մետաղներում վնասակար խառնուկների առկայությունը։ Սառնաբեկությունը փոքրացնելու նպատակով մետաղները մաքրում են այդ խառնուկներից, ենթարկում ջերմամշակման և լեգիրման։ Սառնաբեկությունը ժողովրդատնտեսական կարևոր նշանակություն ունի հյուսիսային շրջանների ջերմաստիճանային պայմաններում կոնստրուկցիաների շահագործման դեպքում, տիեզերական ապարատների, լուսնագնացների, հեղուկ թթվածնով և ջրածնով աշխատող ռեակտիվ շարժիչների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png