Jump to content

Մեխանիկական լարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
նկ. 1
նկ. 2

Մեխանիկական լարում, մարմնի տվյալ կետով տարված հատվածքի մակերեսի միավորի վրա ազդող ներքին ուժ։ Որևէ կետում լարումը ուսումնասիրելու համար մտքով այդ կետով տանում են մարմինը երկու մասի բաժանող հատվածք, իսկ հատվածքով հպվող մասերի փոխազդեցությունը փոխարինում ուժերով (նկ. 1): Եթե կետն ընդգրկող մակերեսի վրա ազդում է ուժ, ապա հարաբերության սահմանը, երբ , կոչվում է լարում կետում։ Այն վեկտորական մեծություն է։ Լարման վեկտորի բաղադրիչներից այն, որն ուղղված է հատվածքի նորմալով, կոչվում է նորմալ լարում , իսկ այն, որը գտնվում է հատվածքի հարթությունում՝ շոշափող լարում : Մարմնի տվյալ կետում լարվածային վիճակը բնութագրվում է այդ կետով անցնող բոլոր տարրական հարթակների լարումների բազմությամբ։ Լարվածային վիճակը որոշվում է լարումների տենզորով, որի բաղադրիչներն էլ տվյալ կետի շուրջն անջատված տարրական զուգահեռանիստի նիստերի վրա գործող լարումներն են (նկ. 2):

Առաձգականության սահմաններում լարումների և դեֆորմացիաների կապը տրվում է առաձգականության տեսության առնչություններով (տես Հուկի օրենք), իսկ առաձգապլաստիկ վիճակում՝ պլաստիկության տեսության հավասարումներով։ Միավորների միջազգային համակարգում լարման միավորը պասկալն է (պա)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 507
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխանիկական լարում» հոդվածին։