Լարումների կենտրոնացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HoleForceLines.svg

Լարումների կենտրոնացում առաձգականության տեսությունում, դեֆորմացվող մարմնի մակերևույթի ձևի կամ նյութի առաձգական հատկությունների կտրուկ փոփոխման պատճառով փոքր տիրույթներում մեծ լարումների առաջացում։ Լարումների կենտրոնացման պատճառ կարող են լինել անցքերը, ճաքերը, անկյունները, տարբեր նյութերի միացման եզրերը և այլ անհարթությունները։ Լարումների կենտրոնացման շրջանում լարումների բաշխման համար բնորոշ է լարվածային վիճակի կտրուկ փոփոխումը, որն ուղեկցվում է այդ շրջակայքից դուրս լարումների արագ մարմամբ (նկ.): Լարումների կենտրոնացման տիրույթում որքան -ը մեծ է նոմինալ լարումից (հավասար է միջին նորմալ լարմանը նմուշի ամենանեղ լայնական հատվածքում), այնքան ավելի կտրուկ է այդ տիրույթից դուրս լարումների մարումը։ Լարումների կենտրոնացման քանակական գնահատականը տրվում է տեսական գործակիցներով (որտեղ -ն,-ն նոմինալ լարումներն են. ,-ն՝ նորմալ, -ն՝ շոշափող), որոնք կախված են լարումների կենտրոնացում առաջացնող գործոններից։ Լարումների կենտրոնացման տեխնիկական գործակիցները հաշվի են առնում նյութի կազմությունը և պլաստիկ հատկությունները։

Լարումների կենտրոնացման տիրույթներում լարումների բաշխման բնույթը և մեծությունները միայն որոշ դեպքերում են որոշվում առաձգականության և պլաստիկության տեսությունների մեթոդներով։ Լարումների կենտրոնացումը հիմնականում հետազոտվում է փորձարարական եղանակներով։ Լարումների կենտրոնացումը փոքրացնելու կամ վերացնելու նպատակով օգտագործվում են բեռնաթափող մակահերձեր, անցքերի և հատվածքների եզրերը ամրացվում են մակադրակներով ու կոշտության կողերով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 507 CC BY-SA icon 80x15.png