Փիղը երազանք ուներ
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Բորիս Խրանևիչ |
Սցենարիստ | Միխայիլ Իլենկո |
Հնչյունավորում | Վալենտին Դուկլեր |
Բեմադրող նկարիչ | Իվան Բուձ |
Երաժշտություն | Իվան Կարաբից |
Օպերատոր | Անատոլի Գավրիլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Կիևնաուչֆիլմ |
Տևողություն | 9 րոպե |
Թվական | 1973 |
Փիղը երազանք ուներ (ռուս.՝ Была у слона мечта), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1973 թվականին, Կիևի գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիայի գեղարվեստական մուլտիպլիկացիայի ստեղծագործական միավորման կողմից, ռեժիսորն է Բորիս Խրանևիչը[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փղի երազանքը պայծառ ու մաքուր էր, ինչպես ձյունը լեռնային բարձունքում․․․
Փղի երազանքը կանոնավոր ու գեղեցիկ էր, ինչպես սպիտակ շոգենավը կապույտ ծովում․․․
Փղի երազանքը թեթեև ու նուրբ էր, ինչպես ճերմակ ամպերը բարձր երկնքում․․․
Փիղը մանկուց շատ էր ուզում սպիտակ դառնալ։ Մոխրագույն լինելը շատ տխուր էր։
Մի անգամ Փիղը, հանդիպելով կտավ նկարող նկարչին, նրա մոտ սպիտակ ներկի տարա է տեսնում և խնդրում այն իր երազանքի համար։ Նվերից ուրախացած՝ Փիղը հրավիրում է ջունգլիների բնակիչներին տեսնելու, թե ինչպես է ինքը գեղեցկանում։
Բայց բոլոր կենդանիները նույնպես ուզում են սպիտակ ու գեղեցիկ դառնալ, և բարեսիրտ ու կարեկցող Փիղը ներկում է արջին, ինսունինը կարապներին, նապաստակին և մկնիկին։ Միայն լճի գետաձին է հրաժարվում սպիտակ դառնալ՝ այդ գույնը ոչ շահավետ համարելով։
Հասցնելով ներկել միայն իր ժանիքները՝ Փիղը հայտնաբերում է, որ տարայի ներկը վերջացել է։ Բարեբախտաբար, սպիտակ ներկված կենդանիները դառնում են Փղի լավագույն ընկերները և թույլ չեն տալիս նրան տխրել։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Միխայիլ Իլյենկո
- Ռեժիսոր՝ Բորիս Հրանևիչ
- Բեմադրող-նկարիչ՝ Իվան Բուդզ
- Կոմպոզիտոր՝ Իվան Կարաբից
- Հնչյունային օպերատոր՝ Լեոնիդ Մոռոզ
- Օպերատոր՝ Անատոլի Գավրիլով
- Նկարիչ-մուլտիպլիկատոր՝ Ալեքսանդր Լավրով, Նատալյա Մարչենկովա, Եվգենի Սիվոկոն, Ադոլֆ Պեդան, Ալեքսանդր Վիկեն
- Օգնականներ` Վ․ Ռյաբկինա, Ա․ Սավչուկ, Յու․ Սրեբնիցկայա
- Դերերը հնչյունավորել են՝ Լյուդմիլա Իգնատենկո, Վալենտին Դուկլեր, Լինա Բուդնիկ, Բորիս Լոբոդա, Լյուդմիլա Կոզուբ
- Խմբագիր՝ Սվետլանա Կուցենկո
- Մուլտֆիլմի տնօրեն՝ Իվան Մազեպա
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիպլոմ` Մանկապատանեկան ֆիլմերի IV հանրապետական կինոփառատոնին առաջին տեղը զբաղեցնելու համար (քաղաք Սումի, 1974 թվական)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Была у слона мечта». Серия «Фильм-сказка». Издательство: Москва, 1974 г. Бюро пропаганды советского киноискусства. 16 страниц.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փիղը երազանք ուներ
- «Փիղը երազանք ուներ» մուլտֆիլմի մասին(ռուս.) animator.ru կայքում
|