Միխայիլ Իլյենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Իլյենկո
ուկրաիներեն՝ Михайло Герасимович Іллєнко
Ծնվել էհունիսի 29, 1947(1947-06-29) (76 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան և սցենարիստ
Պարգևներ
Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ և Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակ
IMDbID ID 0407941

Միխայիլ Գերասիմովիչ Իլյենկո (ուկրաիներեն՝ Михайло Герасимович Іллєнко, հունիսի 29, 1947(1947-06-29), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ուկրաինացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Ուկրաինայի արվեստի ակադեմիայի թղթակից անդամ, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ (2003)[1], Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր։ Պարգևատրվել է նաև Վաստակի համար III աստիճանի շքանշանով (2021)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Իլյենկոն ծնվել է 1947 թվականի հունիսի 29-ին Մոսկվայում, ինժեների ընտանիքում։ Ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (1970, Միխայիլ Ռոմի արվեստանոց)։ 1973 թվականից եղել է Կիևի Ա. Պ. Դովժենկոյի անվան կինոստուդիայի ռեժիսորը։ Աշխատել է «Կիևնաուչֆիլմ» կինոստուդիայում, 1997 թվականից՝ «Բաց գիշեր» կինոփառատոնի կազմակերպիչ, 2000 թվականից՝ Կիևի Իվան Կարպենկո-Կարիի անվան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանի կինոյի ֆակուլտետի դեկան։ Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության անդամ է։ Հեղինակ է մի շարք արձակ ստեղծագործությունների, ուկրաինական ժամանակակից կինոյի մասին հոդվածների։

2009 թվականին մասնակցել է շուրջերկրյա ճանապարհորդության առաջին փուլին «Կուպավա» զբոսանավով։ 2012 թվականի հունվարի 19-ին կայացել է Իլյենկոյի «Նա, ով անցել է կրակի միջով» ֆիլմի պրեմիերան, մայիսին ֆիլմը թողարկվել է DVD տարբերակով, կինոքննադատներն այն անվանում են առաջին ամբողջովին ուկրաինական ֆիլմը, որը թողարկվել է լայն վարձույթի համար։ Այս կինոնկարն ընդգրկվել է «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի հավակնորդների երկար ցուցակում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղբայրները՝ Յուրի Իլյենկո (ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և քաղաքական գործիչ), Վադիմ Իլյենկո(օպերատոր, ռեժիսոր, սցենարիստ)։
  • Դուստրը՝ Իվաննա Միխայլովնա Իլյենկո (դերասանուհի, բալետի պարուհի)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 – Այնտեղ հեռվում՝ գետի մյուս կողմում
  • 1977- Թերխաշ ճտքակոշիկներ
  • 1980 - Դպրոց
  • 1983 - Միրգորոդը և նրա բնակիչները
  • 1985 - Յուրաքանչյուր որսորդ ուզում է իմանալ ...
  • 1994 - Ֆուչժոու խարսխակայանում՝ Պագոդայի մոտ, բեռի սպասելիս
  • 1997 - Յոթերորդ երթուղի
  • 2002 - Փոքրիկ ճամփորդություն մեծ կարուսելով
  • 2011 - Նա, ով անցել է կրակի միջով
  • 2014 – Արոտավայր

Ֆիլմերի սցենարների հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 - «Թութակով տիկինը»
  • 1996 - «Իշխանուհի ռեգատա»
  • 1997 - «Ճանապարհ դեպի ժայռ»

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 - «Իվան Կուպալայի նախօրեի երեկոն» - ծպտյալ երիտասարդը
  • 1971 - «Սև նշանով սպիտակ թռչուն»՝ Գեորգի
  • 1988 - «Փոխանցեք այն կողմ ...»
  • 1990 - «Փոսը» (նկարահանվել է, բայց դերը նշված չէ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Իլյենկո» հոդվածին։