Փիթի պանդոկ (Մանհեթեն, Նյու Յորք)
Տեսակ | ռեստորան |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Նյու Յորք շրջան |
Պաշտոնական կայք |
Փիթի պանդոկ, գտնվում է Նյու Յորքի 18-րդ Փողոցի արևելյան մասում՝ Իրվինգ Փլեյսում, Մանհեթենում, հասարակական սննդի ռեստորան է և մեկը այն մի քանի հաստատություններից, որոնք ամենահին և անընդմեջ գործողներն են եղել քաղաքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս շենքը կառուցվել է 1829 թվականին և սկզբնական շրջանում եղել է հյուրանոց՝ «Փորթման Հոթել»։ Այստեղ վաճառվել է լիկյոր դեռևս շատ վաղ տարիներից՝ 1851թ․[2]-1852թթ․[3], երբ այն նպարեղենի խանութ էր[2], իսկ 1864 թվականից խմիչքների առաջին պաշտոնական խանութն էր։ 1899թ․ այն գնվեց Թոմ և Ջոն Հիլլիների կողմից և դարձավ Հիլլիզ (Healy's)[3]։ Երբ ալկոհոլի վաճառքը համարվեց ապօրինի և արգելվեց, բարը շարունակեց գործել քողարկված՝ որպես ծաղկի խանութ[2][3]։ Ամերիկացի գրող Օ․ Հենրին 1903-1907 թվականներին ապրել է Իռվինգ Փլեյս 55 հասցեում։ Հիլլիզը հիշատակվում է նրա պատմվածքներից մեկում՝ «Կորած խառնուրդ», Կինիլիզ անունով։ Ասում են նաև, որ Օ․ Հենրին իր հայտնի «Մոգերի նվերը» նովելը գրել է հենց այդ պանդոկում։ Չնայած պանդոկը պաշտոնական պատմական ուղենիշ է, այն գրանցված չէ Նյու Յորքի ազգային պատմական վայրերի ցանկում և ոչ էլ ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչում։ Բայց, քանի որ այն գտնվում է Գրայմերսի Փարկ կոչվող պատմական վայրում, 1966թ․ նշված է Նյու Յորքի ուղենիշները պահպանող կոմիտեի կողմից[4]։ Փիթի պանդոկը հայտնվել է բազմաթիվ ֆիլմերում և հեռուստահաղորդումներում, որոնցից են «Սաինֆելդ», «Ռեգթայմ», «Անվերջ սեր», «Օրենք և կարգուկանոն», «Բուժքույր Ջեքի», Սպին Սիթի, «Սեքսը մեծ քաղաքում»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gray, Christopher. "Streetscapes: The Bridge Cafe;On the Trail of New York's Oldest Surviving Bar" New York Times (November 19, 1995)
- ↑ 3,0 3,1 3,2 "Lexington Avenue / Irving Place Songline"
- ↑ "NYCLPC Gramercy Park Historic District Designation Report" Արխիվացված 2012-10-19 Wayback Machine (September 20, 1966)
- ↑ «"Pete's Tavern History"». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 27-ին.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |