Փիթեր Փենը և Վենդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փիթեր Փենը և Վենդին
անգլ.՝ Peter Pan & Wendy
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, արկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ, թրիլեր և ֆենթեզի
ՀիմքՓիթեր Փեն և Փիթրը և Վենդին
Թվական2022
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Լոուրի
ՊրոդյուսերՋեյմս Ուիթակեր
Սցենարի հեղինակToby Halbrooks? և Դևիդ Լոուրի
ԴերակատարներAlexander Molony?[1], Ever Anderson?[1], Ջուդ Լոու, Յարա Շահիդի և Alyssa Wapanatâhk?
ՕպերատորԲոյան Բացելի

«Փիթեր Փենը և Վենդին» (անգլ.՝ Peter Pan & Wendy), ամերիկացի ռեժիսոր Դևիդ Լոուրիի ֆենտաստիկական ֆիլմը, որի սցենարը նա գրել է Թոբի Հելբրուքի հետ համատեղ։ Ֆիլմը 1953 թվականի «Փիթեր Փեն» մուլտֆիլմի կինոտարբերակն է, որը հիմնված է Ջեյմս Մեթյու Բարրիի համանուն հեքիաթի վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ալեքսանդր Մոլոնին և Իվեր Անդերսոնը։ Պրեմիերան նախատեսված է 2022 թվականին Դիսնեյ+ ծառայությունում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարլինգների ընտանիքում երեխաները սիրում են երևակայել Փիթր Փենի մասին։ Մայրը չի ընդդիմանում նրանց երևակայությանը, համարելով այդ կախարդական տղային մանկության շունչ, իսկ ահա հայրը անկեղծորեն հավատացած է, որ հորինվածքները բարբաջանքներ են։ Բայց ահա մի կախարդական գիշերում երեխաներին հնարավորություն է ընձեռնվում թռչել Փիթր Փենի հետ դեպի ֆանտաստիկ երկիր՝ Նետլանդիա։ Այդ կղզում ապրում են կորած տղա երեխաները, քաջ հնդկացիները և խորհրդավոր ջրահարսները, ինչպես նաև ծովահենները, նավապետ Ջեյմս Հուկի գլխավորությամբ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ալեքսանդր Մոլոնի Փիթեր Փեն Փիթեր Փեն
Իվեր Անդերսոն Վենդի Դարլինգ Վենդի Դարլինգ
Ջուդ Լոու նավապետ Հուք նավապետ Հուք
Յարա Շահիդի Զընգ-Զընգ Զընգ-Զընգ
Ալիսա Վապանատանկ Ջրաշուշան Ջրաշուշան
Ջեյմս Գեֆիգան միստր Սմի միստր Սմի
Ալան Տյուդիկ Ջորջ Դարլինգ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլին հայտարարվել էր, որ «Դիսնեյ» ստուդիան կնկարահանի «Փիթեր Փեն» մուլտֆիլմի ռեմեյքը[2]: Ֆիլմի ռեժիսորը կլինի Դևիդ Լոուրին, իսկ սցենարիստը՝ Թոբի Հելբրուքսը[3]: Պրոդյուսերը կլինի Ջիմ Ուիթաքերը։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարին The New Zealand Herald-ը հայտնել էր, որ Դիսնեյը Նոր Զելանդիայից երիտասարդ դերասան է փնտրում Փիթեր Փենի դերի համար[4]: Ալեքսանդր Մոլոնին և Էվերը նշանակվել են Փիթեր Փենի և Վենդի Դարլինգի դերերում համապատասխանաբար[5]: Նույն տարվա հուլիսի Ջուդ Լոուն սկսել է նախնական բանակցություններ Նավապետ Հուքի դերի համար[6]: Լոուն հաստատվել է սեպտեմբերին, երբ հայտարարվել էր, որ Յարա Շահիդին կխաղա Զընգ-Զընգի դերը[7][8]: 2020 թվականի հոկտեմբերին հաստատվել է, որ Ալիսա Վապանատանկը կխաղա Ջրաշուշանի դերը[9]: 2021 թվականի հունվարին Ջեյմս Գեֆիգանը միացել է դերասանական կազմին Միստր Սմիի դերով[10]:

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները նախատեսվել է անցկացնել 2020 թվականի ապրիլի 17-ից մինչև օգոստոս[11], բայց դրանք հետաձգվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով[12][13]: Ավելի ուշ նկարահանումները սկսվել են 2021 թվականի մարտի 16-ին, և դրանք պլանավորվում է անցկացնել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը[14][15][16]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե ֆիլմը նախատեսվում էր թողարկել Disney+ ծառայությունում[17], բայց հետո հայտարարվել է, որ ֆիլմը կթողարկվի կինոթատրոններում։ Սակայն 2020 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ ֆիլմն այնուամենայնիվ դուրս կգա Disney+-ով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Disney’s Live-Action ‘Peter Pan’ Movie Finds Its Wendy and Peter (EXCLUSIVE)NYC, LA: Penske Media Corporation, 2020. — ISSN 0042-2738
  2. Fleming, Jr Mike (April 13, 2016)։ Disney Sets 'Pete's Dragon' Helmer David Lowery For New Live Action Peter Pan Film։ Deadline։ Արխիվացված է օրիգինալից April 13, 2016-ին։ Վերցված է December 19, 2019 
  3. Fleming, Jr Mike (April 13, 2016)։ «Disney Sets ‘Pete’s Dragon’ Helmer David Lowery For New Live Action Peter Pan Film»։ Deadline 
  4. Gabel Julia (2020-01-18)։ «Kiwi talent agency on the hunt for next Disney star for Peter Pan role»։ NZ Herald (en-NZ)։ ISSN 1170-0777։ Վերցված է 2020-09-25 
  5. March 11 Skyler Shuler on, 2020 (2020-03-11)։ «Disney's Live-Action 'Peter Pan' Finds Their Peter Pan and Wendy»։ The DisInsider (en-US)։ Վերցված է 2020-09-25 
  6. «Jude Law to Play Captain Hook in Disney's Live-Action 'Peter Pan & Wendy' | Hollywood Reporter»։ www.hollywoodreporter.com։ Վերցված է 2020-09-25 
  7. Kroll Justin (2020-09-25)։ «'Grown-ish' Star Yara Shahidi To Play Tinker Bell In Disney's Live-Action 'Peter Pan' Pic»։ Deadline (en-US)։ Վերցված է 2020-09-25 
  8. «Yara Shahidi to Play Tinkerbell in Disney's Live-Action 'Peter Pan' | Hollywood Reporter»։ www.hollywoodreporter.com (անգլերեն)։ Վերցված է 2020-09-25 
  9. «Alyssa Wapanatâhk to Play Tiger Lily in 'Peter Pan & Wendy'»։ TheWrap (en-US)։ 2020-10-17։ Վերցված է 2020-11-24 
  10. «Jim Gaffigan to Play Mr Smee in Disney’s ‘Peter Pan & Wendy’ (Exclusive)»։ TheWrap (en-US)։ 2021-01-21։ Վերցված է 2021-01-21 
  11. «EXCLUSIVE: Tiger Lily To Play A Pivotal Role In Disney's 'Peter Pan & Wendy'»։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-24-ին։ Վերցված է 2020-01-22 
  12. D'Alessandro Anthony (March 13, 2020)։ «Disney Pausing Production On Features 'Little Mermaid', 'Home Alone', 'Nightmare Alley' & More Until Coronavirus Calms Down»։ Deadline Hollywood։ Վերցված է March 13, 2020 
  13. Kit Borys, Couch Aaron։ «Disney Suspends Film Production Amid Coronavirus Concerns»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է March 13, 2020 
  14. «Disney's Live-Action 'Peter Pan' Moves Production Start to March 2021 -» (en-US)։ 2020-07-17։ Վերցված է 2020-07-19 
  15. «'Doctor Strange' Sequel Continues Pre-Production and is Still Aiming to Begin Production in June»։ Վերցված է March 26, 2020 
  16. «Disney's Live-Action 'Peter Pan & Wendy' Begins Principal Photography in Vancouver»։ Collider (en-US)։ 2021-03-16 
  17. Cares Who (July 31, 2018)։ «Peter Pan may be headed to Disney's streaming service»։ DisInsider։ Արխիվացված է օրիգինալից September 27, 2018-ին։ Վերցված է October 5, 2018