Փիթեր Աերթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փիթեր Աերթս
Peter-Aerts.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝քիքբոքսեր, բռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), դերասան և Thai boxer
Երկիր՝Flag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 25, 1970(1970-10-25)[1] (51 տարեկան)
Ծննդավայր՝Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ

Փիթեր Աերթս (հոկտեմբերի 25, 1970(1970-10-25)[1], Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ), հոլանդացի գերծանր քաշային քիքբռնցքամարտիկ է։ Հայտնի է իր կործանարար ոտքի հարվածներով, որոնց շնորհիվ նա ստացել է «The Dutch Lumberjack» մականունը։ Նա արժանիորեն համարվում է ծանր և գերծանր քաշային կարգում աշխարհի բոլոր ժամանակների լավագույն քիքբռնցքամարտիկներից մեկը Էռնեստո Հուստի, Ռեմի Բոնյասկու, Էնդի Հագի, Միրկո Ֆիլիպովիչի եւ Սեմմի Շիլտի հետ միասին[2][3][4]։

Աերթսը ծնվել է Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում և սկսել է զբաղվել Մուայ Թայով և քիքբռնցքամարտով տասնչորս տարեկանում։ Նա նվաճել է իր առաջին միջազգային տիտղոսը 1990 թ.-ին տասնինը տարեկանում, երբ հաղթել է Միջազգային քիքբռնցքամարտի ֆեդերացիայի ծանրքաշայինների մրցապայքարում։ Նաև նվաճել է հոլանդական ծանրքաշայինի տիտղոսը, Մուայ Թայի միջազգային ասոցիացիայի ծանրքաշայինի տիտղոսը մինչև Ճապոնիայում K-1 ոճում մրցելը։ Մասնակցել է բոլոր K-1-ի մեծ մրցաշարերի եզրափակիչներին, բացի 2009թ.-ի մրցաշարից, ինչի շնորհիվ արժանացել է «Միստր K-1» մականվանը[5]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]