Փափկահամստերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փափկահամստերներ
Sigmodon hispidus1.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Համստերանմաններ
Ենթաընտանիք Փափկահամստերներ
Լատիներեն անվանում
Sigmodontinae
Wagner, 1843

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Փափկահամստերներ (լատ.՝ Sigmodontinae), փափկահամստերների ընտանիքի ամերիկյան կրծողների ենթաընտանիք

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փափկահամստերների ենթաընտանիքին են պատկանում մկանմանները։ Մարմնի երկարությունը 6,2-36 սմ է, պոչինը՝ 30-330 մմ։ Զանգվածը 7-ից 455 գրամ։ Արտաքին տեսքով հիշեցնում է մկներ, առնետներ, խլուրդներ, դաշտամկներ, գետնափորներ։

Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փափկահամստերները տարածված են Նոր Աշխարհում, մասնավորապես Հարավային Ամերիկայում (Հրո երկրից մինչև ՄեքսիկաԱՄՆ-ում հանդիպում են Նեբրասկայի հյուսիսում և Նյու Ջերսիում։ Նաև՝ Գալապագոսյան կղզիներում։ Տարբերվում է մեծ բազմազանությամբ․ ունի ցամաքային, կիսացամաքային և այլ տարատեսակներ։ Սնվում են բուսական և կենդանական ծագման սննդատեսակներով։ Բազմանում են ամբողջ տարվա ընթացքում և ունենում են 2-3 ծին, չնայած լինում են նաև 6-7: Հղիությունը տևում է 20-30 օր։ Մեկ ծննդաբերություն ժամանակ սովորաբար ծնում են 3-5 ձագ։ Որոշ տեսակների մոտ ձագերը դառնում են ինքնուրույն ծննդյան 5-րդ օրը և սերունդ տալիս 4-րդ շաբաթվա մեջ։