Նոր, «պլանավորված» քաղաք է։ Կառուցվել է առաջին հերթին օդանավակայանի աշխատակիցների բնակարանային կարիքները հոգալու, ինչպես նաև Թեհրանի գերբնակեցվածության խնդիրները լուծելու նպատակով։ Փարանդ անունը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «բնական մետաքս»։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 97 464 մարդ, որոնք կազմում էին 31 693 տնտեսություն[2]։ Թեհրան օսթանի բնակչությամբ տասներեքերորդ ամենախոշոր քաղաքն է[3]։ Նախորդ մարդահամարների արդյունքներում քաղաքի բնակչության մասին տվյալները բացակայում են։