Փառքի սյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Փառքի սյուն
Свято-Троицкий Измайловский собор11.jpg
տեսակգոյություն չունեցող շենք կամ կառույց
քաղաքԼենինգրադ
Կոորդինատներ: 59°54′59.000004100001″ հս․ լ. 30°18′25.9999921″ ավ. ե. / 59.91638889002777546° հս․. լ. 30.307222220028° ավ. ե. / 59.91638889002777546; 30.307222220028
Trinity-Izmailovsky Cathedral Վիքիպահեստում
Վերականգնված սյունը 2005 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի Երրորդության հրապարակում

Փառքի հուշարձան (ռուս.՝ Памятник Славы), Սանկտ Պետերբուրգի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ կանգնեցված հուշարձան՝ նվիրված Ռուս-թուրքական պատերազմում ռուսական զորքերի տարած փայլուն հաղթանակին։

Հուշարձանը կանգնեցվել է 1886 թվականին Դավիդ Գրիմմի նախագծով՝ արժենալով 200 հազար ռուսական ռուբլու։ 1886 թվականի հոկտեմբերի 12–ին հաղթական հուշարձանի բացումը կատարել է անձամբ կայսր Ալեքսանդր III–ը։

Հուշարձանը 28 մետր բարձրությամբ սյուն է, որը կազմավորված է թնդանոթների հինգ շարքից, որոնք գրավվել են թուրքերի կողմից՝ պատերազմի ընթացքում։ Սյան վերևում հաղթանակի հոգին դափնու ճյուղերով օրհնում է հաղթողներին։ Արձանի պատվանդանը ունեցել է վեց ու կես մետր բարձրություն, որը բոլոր չորս կողմերից պատված էր բրոնզե տախտակներով։ Դրանց վրա գրված էին պատերազմի իրադարձությունները և զորամասերի անունները[1]։

Հուշարձանի երկու կողմերից՝ պողոտային զուգահեռ, կանգնած էին թուրքական թնդանոթների երկու սյուներ, իսկ սյան շուրջ առանձին գրանիտե պատվանդանների վրա թնդանոթային զինամթերք էր՝ կրկին բռնագրավված հակառակորդից։

1925 թվականին իշխանությունը բռնազավթած բոլշևիկները առաջարկել են Փառքի սյունը փոխարինել դեկաբրիստներին նվիրված հուշարձանով։

1930 թվականին հուշարձանային համալիրը ապամոնտաժվել է։ Ենթադրվում է, որ այդ քայլը կապված է Թուրքիայի հետ բարեկամություն հաստատելու շրջանակներում, որը վիրավորական է ընդունել «բարիդրացիական» ԽՍՀՄ–ում նման հուշարձանի գույությունը։

1969 թվականին սյան տեղում դրվել է տաճարի ճարտարապետ Վասիլի Ստասովի (1769-1848) արձանը՝ նրա 200-ամյակի առթիվ. Արձանը կիսանդրի էր, որը դրված էր երկաթե երկար պատվանդանի վրա, իսկ դրա շուրջ պուրակ էր։

2004 թվականին ճարտարապետի արձանը տեղափոխվել է Քաղաքային ճարտարապետության թանգարան՝ ժամանակավոր վպահպանման համար։ Դա արվել էր Երրորդության հրապարակում ռուսական զինվորական փառքի հուշարձանը վերականգնելու նպատակով։ 2005 թվականի հոկտեմբերի 1–ին տեղի ունեցավ հուշարձանի հանդիսավոր բացումը։ Թնդանոթները պատրաստել էին Նովոլիպեցկի մետաղաձուլական գործարանում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Путеводитель по С.-Петербургу СП "Икар", 1991 Репринтное воспроизведение издания 1903 года. ISBN 5-85902-065-1, стр. 288
  2. Человек и завод // Санкт-Петербургские ведомости - № 088 - 16 мая 2008 года

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Путеводитель по С.-Петербургу։ Репринтное воспроизведение издания 1903 года. - Л.։ СП «ИКАР», 1991.
  • Гусаров А.Ю., Памятники воинской славы Петербурга, СПб 2010