Jump to content

Փառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փառ, բրոնզափառ, պատինա (իտալ․՝ patina), տարբեր երանգների (կանաչից մինչև դարչնագույն) թաղանթ, որ բնական միջավայրի ներգործությամբ կամ փառապատման, այսինքն՝ տաքացնելու կամ օքսիդացնող նյութերով մշակելու հետևանքով առաջանում է պղնձե, բրոնզե և արույրե առարկաների մակերեսին։ Փառապատումը կատարվում է արվեստի ստեղծագործությունը կոռոզիայի քայքայումից պաշտպանելու համար, ինչպես և օգտագործվում է դեկորատիվ նպատակներով («հնության երանգ» տվող փառի արժանիքը առաջին անգամ գիտակցել են Հին Հռոմի արվեստագետները)։ Փառապատում է համարվում նաև ոչ պղնձի համաձուլվածքից կերտվածքների (օրինակ, գիպսի քանդակները) բրոնզագույնով ներկումը՝ բրոնզափառ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։