Գերմանական մաստիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փագից)
Գերմանական մաստիֆ
Գերմանական մաստիֆը
Տեսակշան ցեղատեսակ
Այլ անուններՓագ
ԲնաշխարհԳերմանիա Գերմանիա
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Գերմանական մաստիֆ կամ փագ (գերմ.՝ Deutch Mops), մաստիֆը կամ փագը կնճռոտ փոքր մռութով և գանգրահեր պոչով շան ցեղատեսակ է։ Ցեղատեսակը ունի բարձրորակ, շատ հաճախ դեղնադարչնագույն գունավորումով փայլուն մորթի և փոքրիկ լավ զարգացած մկաններով քառակուսի մարմին։ Փագերը Եվրոպա են բերվել Չինաստանից 19-րդ դարում և տարածում գտել Արևմտյան Եվրոպայում Նիդերլանդների Նարնջագույն Նասաուների Տան և Ստյուարտների Տան կողմից։ 19-րդ դարում Միացյալ Թագավորություններում Վիկտորիա թագուհին մեծ սեր ուներ փագերի նկատմամբ, որը թագավորական ընտանիքի մյուս անդամներին նույնպես փոխանցվեց։ Փագերը հայտնի են իրենց բարությամբ և հանգստությամբ ընկերակցող շներ[1]։ Դեռևս 21-րդ դարում այս ցեղատեսակը հայտնի է իր աստղային հայտնի տերերով։

Ֆիզիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ փագերը 18-րդ դարում պատկերվել են երկար մարմնով[2], ժամանակակից փագերը ունեն քառակուսի մարմին, խորը կրծքավանդակ և լավ զարգացած մկաններ[3]։ Նրանց հարթ և փայլուն մորթիներ, որոնք կարող են լինել՝ շագանակագույն, մարմնագույն կամ սև[3][4]։ Փագերը ունեն 2 տարբեր ականջների ձև՝ «Վարդ» և «կոճակ»։ «Վարդ» ականջները «կոճակ» ականջներից փոքր են և ականջի դիմացի հատվածը ծալվում է դեպի գլխի մի կողմ[5]։ Փագերի ոտքերը շատ ուժեղ, ուղիղ ոտքեր են։ Նրանց կոճերը ուժեղ են, իսկ թաթերը փոքր, նրանց մատիկները իրարից հեռու են և եղունգները սև։

Փագերը ագրեսիվ չեն և հարմար են երեխաներով ընտանիքների համար։ Կախված իրենց տիրոջ տրամադրությունից փագերը կարող են լինել հանգիստ և բարի կամ շատ ակտիվ և կենսուրախ։ Փագերը շատ նուրբ են և զգում են, երբ իրենց տերը վատ տրամադրություն ունի և ամեն ինչ անում են իրեն օգնելու համար։ Շնիկները մի փոքր ալարկոտ են և շատ ժամանակ են ծախսում քնելով։ Նրանց շատ ժամանակ անվանում են ստվերներ, քանի որ նրանք հետևում են իրենց տիրոջը ամենուրեք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Morn, September (2010). Our Best Friends: The Pug. Pittsburgh: ElDorado Ink. էջ 11. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  2. Farr, Kendall; Montague, Sarah (1999). Pugs in Public. New York: Stewart, Tabori & Chang, a division of U.S. Media Holdings. ISBN 1-55670-939-0.
  3. 3,0 3,1 «American Kennel Club - Pug». AKC.org. op. cit. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. Color: The colors are fawn or black. The fawn color should be decided so as to make the contrast complete between the color and the trace and mask.
  5. «Ears». Pugs.org. Pug Dog Club of America. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.