Jump to content

Ցիվիտաս Մետրոպոլիտանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիվիտաս Մետրոպոլիտանո
Տեսակբազմաֆունկցիոնալ մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՄադրիդ[1]
Երկիր Իսպանիա[1]
Հիմնադրված1992
Բացվածսեպտեմբերի 6, 1994[2]
ԿառուցողFomento de Construcciones y Contratas?
ՃարտարապետCruz y Ortiz?
ՍեփականատերԱտլետիկո Մադրիդ
ԳործաղեկավարԱտլետիկո Մադրիդ
Տարողություն70 460[3]
Տնային թիմԱտլետիկո Մադրիդ և CF Rayo Majadahonda?[4]
Ծածկույթի տեսակըգազոն[5][6]
Կայքatleticodemadrid.com/civitasmetropolitano(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ
 Estadio Metropolitano, Madrid Վիքիպահեստում

«Ցիվիտաս Մետրոպոլիտանո» (իսպ.՝ Cívitas Metropolitano), նաև կրում է «Փեյնետ» անվանումը (իսպ.՝ La Peineta, Գրեբեշոկ), ֆուտբոլային մարզադաշտ Մադրիդ քաղաքում (Իսպանիա)։ 2017/2018 մրցաշրջանից սկսած՝ իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։

Մարզադաշտը հիմնադրվել է 1990 թվականին։ Շինարարությունն իրականացվել է 1990-1993 թվականներին։ Մարզադաշտի տարողությունը կազմել է 20 000 հանդիսական։ Բացումը տեղի է ունեցել 1994 թվականի սեպտեմբերի 6-ին։

1996 թվականի օգոստոսի 28-ին մարզադաշտում տեղի է ունեցել 1996 թվականի ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպումը «Ատլետիկո Մադրիդի» և «Բարսելոնայի» միջև։ «Ատլետիկոն» հաղթել է 3:1 հաշվով[7]։ Սակայն գավաթակիր է դարձել «Բարսելոնան», որն առաջին խաղում հաղթել էր 5:2 հաշվով։

2002 թվականի սեպտեմբերի 21-22-ը մարզադաշտում տեղի է ունեցել IAAF 2002 թվականի թեթև աթլետիկայի աշխարհի գավաթը։

2004 թվականին մարզադաշտը փակվել է։

Նոր մարզադաշտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 11-ին «Ատլետիկո Մադրիդը» հայտարարել է, որ իր նոր մարզադաշտը կկառուցի Լա Պեյնետա մարզադաշտի տեղում[8]։

Մարզադաշտի տարողությունը կկազմի 67 000 հանդիսական։ Շինարարության արժեքը՝ 240 մլն եվրո։

2017/2018 մրցաշրջանից սկսած հանդիսանում է «Ատլետիկոյի» տնային մարզադաշտը[9]։

2016 թվականի դեկտեմբերի 9-ին ակումբը հայտարարեց, որ նոր մարզադաշտը կկոչվի Վանդա Մետրոպոլիտանո (իսպ.՝ Wanda Metropolitano): Վանդան չինական Wanda Group ընկերության անդրադարձն է (ակումբի սեփականատերերից մեկը), իսկ Մետրոպոլիտանոն անդրադարձ է «Մետրոպոլիտանո դե Մադրիդ» մարզադաշտին (ակումբի տնային մարզադաշտը 1923-1936 և 1943-1966 թվականներին)[10][11]։

2017 թվականի սեպտեմբերի 16-ին մարզադաշտում կայացավ առաջին պաշտոնական հանդիպումը։ Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Աթլետիկոն» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Մալագային»։ Միակ գոլը խփել է Անտուան Գրիզմանը[12][13]։

2017 թվականի նոյեմբերի 13-ին մարզադաշտում Իսպանիայի գավաթի խաղարկության «Աթլետիկո» — «Էլչե» հանդիպման ժամանակ մարզադաշտում առաջին անգամ օգտագործվել են տեսահոլովակների կրկնություններ[14]։

2018 թվականի ապրիլի 21-ին մարզադաշտում առաջին անգամ տեղի ունեցավ ֆուտբոլի Իսպանիայի Գավաթի եզրափակիչը։ «Բարսելոնան» 5:0 հաշվով ջախջախեց «Սևիլիային»[15].

2018-19 մրցաշրջանից առաջ «Ատլետիկոն» սահմանել է վաճառված 56 407 աբոնեմենտի ռեկորդ (մարզադաշտի տարողունակության 83%-ը)[16]։

2018 թվականի ամռանը Մադրիդի մետրոպոլիտենը որոշում է կայացրել «Էստադիո Օլիմպիկո» կայարանը վերանվանել «Էստադիո Մետրոպոլիտանո»՝ «Վանդա Մետրոպոլիտանո» արենայի մոտակայքում գտնվելու պատճառով[17]։

2019 թվականի հունիսի 1-ին մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2018-2019 թվականների խաղարկության եզրափակիչը, որում «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։

2022 թվականի հուլիսի 19-ին Wanda Group-ի հետ համաձայնագրի ավարտի պատճառով մարզադաշտը փոխել է անվանումը՝ դառնալով Ցիվիտաս Մետրոպոլիտանո (իսպ.՝ Cívitas Metropolitano)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. El País (իսպ.) // El PaísMadrid: PRISA, 1976. — ISSN 1576-3757; 1134-6582
  3. https://web.archive.org/web/20241207044356/https://www.atleticodemadrid.com/noticias/el-aforo-del-civitas-metropolitano-crece-hasta-los-70-460-espectadores
  4. https://www.abc.es/deportes/futbol/abci-rayo-majadahonda-jugara-hasta-enero-wanda-metropolitano-201806291721_noticia.html
  5. https://web.archive.org/web/20170909004404/https://www.atleticodemadrid.com/galerias/comienza-la-instalacion-del-cesped-artificial-y-se-ultiman-los-detalles-en-la-tienda-del-club?modo=vertical
  6. https://web.archive.org/web/20170905005914/https://www.atleticodemadrid.com/noticias/el-mejor-cesped-para-estrenar-el-wanda-metropolitano
  7. «28 августа 1996». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  8. «El Atlético se mudará a La Peineta el 1 de julio de 2016». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «Atlético Madrid's new stadium coming along a treat». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  10. «Presentamos el Wanda Metropolitano». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  11. «Wanda Metropolitano, el nombre del nuevo estadio del Atlético de Madrid». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին.
  12. «Sat, Sep 16, 2017». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  13. «A stadium called Wanda: opening night at Atlético Madrid's new home». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  14. «На матче «Атлетико» — «Эльче» будут применяться видеоповторы. В Испании это впервые». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  15. «21/04/2018». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին.
  16. ««Атлетико» продал более 56 407 сезонных абонементов. Это рекорд клуба». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  17. «Метро Мадрида переименует станцию «Метрополитано», чтобы её не путали со станцией у арены «Атлетико» — Футбол — Sports.ru». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիվիտաս Մետրոպոլիտանո» հոդվածին։