Ցիանաջրածին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցիանաջրածին, կապտաթթու, ցիանաջրածնական թթու, , թույլ միահիմն թթու, հեշտ ցնդող, թմրեցնող հոտով (խիստ նոսրացնելիս հիշեցնում է դառը նշի հոտը), անգույն, չափազանց թունավոր հեղուկ։ Հալ․ ջերմաստիճանը՝ 13,3 °C, եռմանը՝ 25,7 °C, խտությունը 20 °C-ում՝ 687 կգ/մ³։ Ջրում լուծվում է անսահմանափակ քանակներով, լուծույթները թույլ թթվային են։ Ցիանաջրածինը հեշտությամբ պոլիմերվում է (նաև լուծույթներում)՝ առաջացնելով պինդ պոլիմերներ։ Ցիանաջրածինը կայուն է միայն կայունացնողների ( և այլն) առկայությամբ։ Այրվում է օդում, գոլորշիներն (4,9 %–39,7%) օդում պայթուցիկ են։ Ցիանաջրածինը և այն պարունակող որոշ միացություններ աննշան քանակներով պարունակվում են բույսերում (օրինակ, դառը նուշը, դեղձի և ծիրանի դառը կորիզները պարունակում են ամիգդալին, որը քայքայվելով առաջացնում է ցիանաջրածին, խաղողաշաքար և բենզալդեհիդ)։ Ցիանաջրածինը հայտնաբերել է Կ․ Շեեեն, անջատել՝ Գեյ–Լյուսակը (1811)։ Ցիանաջրածինը ստանում են մեթանի կատալիտիկ ( և համաձուլվածք) և օքսիդացնող ամոնալիզով (1000 °C), նաև -ի ամոնալիզով, ֆորմամիդի դեհիդրմամբ և այլ եղանակներով։ Օգտագործվում է քլորցիանի, ակրիլանիտրիլի, ակրիլատների, ամինաթթուների և այլ նյութերի արտադրության համար։ Օրգանիզմում կասեցնում է օքսիդացման և ֆերմենտային պրոցեսները, կապում է հեմոգլոբինը, կաթվածահարում է շնչառական կենտրոնը՝ առաջացնելով շնչահեղձություն և մահ։ Մահացու է նրա 50 միլիգրամը։ Ներծծվում է նաև մաշկով։ Հակաթույն է ջրածնի գերօքսիդը, ստամոքսային թունավորման դեպքում անհրաժեշտ է առաջացնել փսխում և խմել 1%-անոց նատրիումի թիոսուլֆատ, գոլորշիներով թունավորվելիս՝ ամոնիակի ներշնչում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 155