Ցերեկ և գիշեր (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ցերեկ և գիշեր
անգլ.՝ Day & Night
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորTeddy Newton?
ՍցենարիստTeddy Newton?
ՀնչյունավորումWayne Dyer?[1]
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունՄիշել Գիաչինո
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն6 րոպե
Թվական2010
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
pixar.com/short_films/Theatrical-Shorts/Day-and-Night

Ցերեկ և Գիշեր (անգլ.՝ Day & Night), ամերիկյան կարճամետրաժ մուլտֆիլմ, նկարահանվել է Պիքսար ստուդիայի կողմից 2010 թվականին և ցուցադրվել է «Խաղալիքների պատմությունը: Մեծ փախուստ» լիամետրաժ մուլտֆիլմի ցուցադրությունից առաջ: Ռեժիսորը Թեդի Նյուտոնն է: Առաջադրվել է Օսկար մրցանակի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ անվանակարգում, սակայն մրցանակն ստացել է «Կորած իրը»:

Ի տարբերություն Պիքսարի այլ կարճամետրաժ ֆիլմերի, այս անիմացիան իր մեջ պարունակում է 2D և 3D տարրեր: «Դեպի վերև» ֆիլմի բեմադրող նկարիչ Դոն Շանկը կարծում է, որ «այն նման չէ նախկինում Պիքսարի կողմից ստեղծած որևէ այլ արտադրանքի»[2]: Սա Պիքսարի երկորդ մուլտֆիլմն է, որում օգտագործվել է 2D գրաֆիկա (առաջինը «Քո ընկերն առնետ է» ֆիլմն է):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Ցերեկվա և Գիշերվա հանդիպման մասին: Սկզբում երկուսն էլ իրար անվստահությամբ են վերաբերվում, սակայն ավելի ուշ նկատում են միմյանց դրական հատկանիշները և դառնում են ընկերներ:

Օգտագործված ձայներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի շրջակա միջավայրի ձայներից (բնության, թռչող ինքնաթիռների և այլ ձայներից) մուլտֆիլմում արտասանված միակ բառերը հատվածներ են ռադիոելույթից: Ռադիոհեռարձակումը մուլտֆիլմում վերցված է ոգեշնչող հռետոր դոկտոր Վայն Դայերի դասախոսությունից: Ռեժիսոր Թեդի Նյուտոնը հիշում է, թե ինչպես էր ինքը երիտասարդ տարիքում լսում նրա ձայնագրությունները, և որոշում է ֆիլմում մի հատված մտցնել դրանից: Ավելի ուշ ձայնագրությունը փոխարինվում է ջութակի երաժշտությամբ: Ռուսաստանում մուլտֆիլմը հնչյունավորել է Ստանիսլավ Կոնցևիչը: Ուկրաիներեն թարգմանությամբ ֆիլմը հնչյունավորել է հայտնի քաղաքական գործիչ Արսենի Յացենյուկը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Don Shank (2010-03-12)։ «Day & Night»։ shank pile։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-03-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]