Ցենտուրիոն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցենտուրիոն
անգլ.՝ Centurion
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
 Ֆրանսիա
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], դրամա և Պեպլում
ԹեմաLegio IX Hispana?
Թվական2010 և օգոստոսի 26, 2010[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆիլ Մարշալ[2][5][3]
ՊրոդյուսերՔրիստիան Կոլսոն
Սցենարի հեղինակՆիլ Մարշալ
ԴերակատարներՄայքլ Ֆասբենդեր[5][3][6][…], Դոմինիկ Ուեսթ[5][3][6][…], Օլգա Կուրիլենկո[5][3][6][…], Նոել Քլարք[3][7], Լիամ Կանինգհեմ[3][7], Դևիդ Մորիսի[3][7], Իմոջեն Փութս[3][7], Ուլրիխ Տոմսեն[3][7], Դեյվ Լեջենո[3][7], Dhafer L'Abidine?[3][7], Դիմիտրի Լեոնիդաս[7], Ջեյ Ջեյ Ֆիլդ[3][7], Փոլ Ֆրիման[7], Փիթեր Գինես[7], Ռեյչել Ստիրլինգ[7], Ռիզ Ահմեդ, Lee Ross?, Axelle Carolyn?, Մայքլ Քարթեր, Tom Mannion?, Jake Maskall?, Eoin Macken? և Նիլ Մարշալ
ՕպերատորՍեմ ՄակՔարդի
ԵրաժշտությունԻլան Էշքերի
ՄոնտաժՔրիս Գիլլ
Պատմվածքի վայրՇոտլանդիա
ԿինոընկերությունCelador, Canal+, Warner Bros. և UK Film Council
Տևողություն95 րոպե
Բյուջե12 000 000 $
Շահույթ6 814 789 $
Պաշտոնական կայքէջ

«Ցենտուրիոն» (անգլ.՝ Centurion), Նիլ Մարշալի գեղարվեստական ֆիլմը` նկարահանված պատմական ժանրով։ Պատմում է լեգենդար Իսպանական 9-րդ լեգեոնի մասին, որն ուղարկվել էր հյուսիս, որպեսզի ոչնչացնի պիկտերին և դրանց առաջնորդին։ Գլխավոր դերերում են Մայքլ Ֆասբենդերը և Օլգա Կուրիլենկոն։ Ֆիլմի կարգախոսներն են «Կռվի՛ր կամ մեռի՛ր», «Ես չեմ հանձնվի։ Ես - Հռոմի զինվորն եմ»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

117 թվական։ Հռոմի զինված խմբերը Հյուսիսային Բրիտանիայում փորձում են ճնշել տեղացիների` պիկտերի դիմադրությունը, ովքեր արքա Գորլակոնի գլխավորությամբ ոչնչացնում էին հռոմեական առաջադիրքերը մեկը մյուսի հետևից։ Ցենտուրիոն Քվինտուս Դիասը միակն է, ով կենդանի է մնացել պիկտերի դեմ կռվից հետո. վերջիններս նրան գերի են վերցրել` իրենց լեզուն իմանալու պատճառով։

Այդ ժամանակ, Բրիտանիայի հռոմեական կուսակալ Ագրիկոլան օգնություն է ստանում Հռոմի կառավարությունից, որը երազում էր ամբողջովին գրավել Բրիտանիան։ Օգնությունը գալիս է IX լեգեոնի տեսքով, որը գալիս էր կղզի մի նպատակով` «ջնջել պիկտերին և նրանց կառավարչին երկրի երեսից»։ Կուսակալը նրան օգնական է տալիս համր հետախույզ Էտայնին։

Հասնելով հյուսիս` լեգեոնը փրկում է գերությունից փախած Դիասին։ Էտայնը, ով ատում է հռոմեացիներին իր ընտանիքը սպանելու համար, լեգեոնը թակարդն է գցում։ Սկսվում է դաժան կռիվ, որի ժամանակ զոհվում է ամբողջ IX լեգեոնը, իսկ հետո պիկտերը գերի են վերցնում հրամանատար Տիտոս Փլաբիոս Վիրիլոսին։

Դիասը, 6 ողջ մնացածների` վետերան Բոթոսի և "Աղյուսի", զինվոր Մակրոսի, Լեոնիդասի, Թաքսի և խոհարար Տարակի հետ իմանում են, որ հրամանատարին գերի են վերցրել։ Կռվողները որոշում են փրկել նրան, հանում են իրենց սպառազինությունները, որպեսզի թեթև ճանապարհ ընկնեն։ Նրանք գտնում են պիկտերի ճամբարը և գիշերով մտնում այնտեղ։ Բայց նրանք չեն կարողանում շղթաներից ազատել հրամանատարին; այդ ժամանակ հրամանատարը IX լեգեոնի հրամանատարությունը հանձնում է Դիասին, և հրամանայում նրան բոլոր ողջ մնացողներին տանել հռոմեական տարածք։ Հեռանալով, հռոմեացիներից մեկը, Թաքսը, սպանում է Գորլակոնի որդուն։ Հաջորդ առավոտյան, երեխայի հուղարկավորությունից հետո, Վիրիլոսին տալիս են սուր և վարում են մենամարտ նրա և Էտայնի միջև, որն ավարտվում է հռոմեացու մահով։

Յոթ լեգեոներները որոշում են վերադառնալ հյուսիսով, քանի որ նրանք իմանում են, որ պիկտերը փնտրում են նրանց։ Էտայնը բարբարոսների հետ գրեթե բռնում են նրանց, բայց նրանք ցատկում են ջրվեժի մեջ, միայն խոհարար Տարակն է կոտրում իր ոտքը և մահանում է մեջքին ստացած նետերից։ Մնացածը ողջ են մնում, և ալիքները նրանց ափ են հանում, իսկ Մակրոսը և Թաքսն անջատվում են խմբից և հանդիպում են գայլերի ոհմակի։

Գիշերը Դիասն ու իր ջոկատը ճամբար են խփում գետի ափին և շուտով պարզում են, որ պիկտերը շատ մոտ են։ Դիասն ու «Աղյուս»-ը կազմակերպում են հարձակում ճամբարի վրա, սպանում են մի քանի պահակ եւ հայտնաբերում, որ հետախույզը ճամբարում չի։ Դիասը հարցաքննում է կիսամահ պիկտ պահակին և իմանում է,որ պիկտերը հետեւում են իրենց ոչ թե ժողովուրդների միջև թշնամանքի պատճառով, այլ միայն վրեժի համար։ Նաև պարզվում է, որ Էտայնը հարձակվում է ափին մնացած լեգեոներների վրա, սպանելով Լեոնիդասին եւ վիրավորելով Բոթոսին։

Միեւնույն ժամանակ, Մակրոսին եւ Թաքսին շարունակում են հետեւել գայլերը։ Հանկարծ Թաքսն ընկնում է եւ Մակրոսը վերադառնում է օգնելու նրան, բայց Թաքսը ոտքից վիրավորում է Մակրոսին եւ թողնում է նրան, որ գայլերն ուտեն։

Դիոսը, Բոթոսը եւ «Աղյուս»-ն անտառում հայտնաբերում են խրճիթ, որտեղ ապրում է պիկտերի աքսորյալ Արիանան։ Նա կերակրում է նրանց, բուժում է Բոթոսին և, երբ մի օր Էտայնն այցելում է խրճիթ, թաքցնում է հռոմեացիների նկուղում։ Հաջորդ առավոտյան, երբ Բոթոսը կարողանում է քայլել, լեգեոներները գնում են, և Արիանան, որը Դիասին համակրում էր, նրանց բավարար սնունդ է տալիս մինչև մոտակա հռոմեական ամրոցը հասնելու համար։ Հասնելով այնտեղ, լեգեոներները հայտնաբերում են, որ այն լքված է։ Պատի վրայի գրված արձանագրությունը ասում է, որ հռոմեացիները նահանջել են Հադրիանոսի պատ։ Տեսնելով մոտեցող Էտայնին, նրանք պատրաստվում են ճակատամարտի։ Ճակատամարտում Դիասը սպանում է Էտայնին, իսկ հերոսաբար պայքարող «Աղյուս»-ը մահանում է վնասվածքներից։

Գիշերվա ընթացքում Դիասը և Բոթոսը հանդիպում են Թաքսին և շարունակում ուղեւորությունը երեքով։ Հադրիանոսի պատի մոտ, Թաքսը սպառնում է Դիասին, ով պատրաստվում է հայտնել նրա գործած ոճիրի մասին։ Սկսվում է կռիվ, որի ժամանակ Դիասը սպանում է Թաքսին։ Մինչդեռ, Բոթոսը շտապում էր դեպի ճամբար, բայց նրան սպանում են, մտածելով, թե նա պիկտ է։ Հասնելով ճամբար, Դիասը կուսակալին զեկուցում է իրավիճակի մասին։ Ագրիկոլան, մտածելով, թե IX լեգեոնի ոչնչացման մասին լուրը կքակտի իր հեղինակությունը Հռոմի առջև, և կբորբոքի ըմբոստությունը տեղական բնակչության շրջանում, որոշում է լիովին թաղել պատմությունը լեգիոնի մասին և սպանել Դիասին որպես վերջին ողջ մնացածի։

Կուսակալի դուստրը կազմակերպում է մահափորձը, սակայն Դիասը սպանում է պահակներին, բայց վիրավորվում է մենամարտի ժամանակ։ Զազրելով հռոմեացիների դավաճանությունից, նա գնում է ապրելու Արիանիայի հետ, որն իր պես դավաճանվել էր իր ժողովրդի կողմից։ Դիասը կրկնում է հետեւյալ խոսքերը. «Սա ոչ սկիզբն է, ոչ էլ իմ պատմության վերջը», որը նա ասել էր ֆիլմի հենց սկզբում` ենթադրելով հնարավոր շարունակություն։

Ֆիլմի ստեղծողները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայքլ Ֆասբենդեր — Քվինտուս Դիաս
  • Դոմինիկ Ուեսթ — Տիտոս Փլաբիոս Վիրիլոս
  • Օլգա Կուրիլենկո— Էտայն
  • Նոէլ Քլարք — Մակրոս
  • Լայամ Քանինգհեմ — «Աղյուս»
  • Դեվիդ Մորիսի — Բոթոս
  • Ջեյ Ջեյ Ֆեյլդ — Թաքս
  • Դիմիտրի Լեոնիդաս — Լեոնիդաս
  • Ռիզ Ահմեդ — Տարակ
  • Փոլ Ֆրիմեն — Ագրիկոլա
  • Աքսել Քերոլին — Այրոն
  • Դեյվ Լեջենո — Վորտիքս
  • Ուլրիխ Տոմսեն — Գորլակոն
  • Իմոջեն Փութս — Արիանա
  • Ռեյչել Սթիրլինգ — Դռուզիլլա
  • Օուէն Մակկեն — Աքիվիր

Ֆիլմի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարը գրել է ռեժիսոր Նիլ Մարշալլը `«Իններորդ լեգեոն »(անգլ.՝ Ninth Legion) աշխատանքային վերնագրով։

Պատմական տվյալների համաձայն, Իսպանիայի IX լեգեոնը, որի կազմում ավելի քան 4000 մարդ է եղել, մեկնել է Հադրիանոսի պատ, Շոտլանդիա և անհետացել։ Պատմաբանները տարբեր ենթադրություններ են անում լեգեոնի ճակատագրի վերաբերյալ։ Ոմանք հավատում են, որ լեգեոնը ցրվել է, մյուսները կարծում են, որ նրանք տարիներ անց ոչնչացվել են Գերմանիայում։ Ֆիլմի հիմքում լեգենդի օգտագործման վերաբերյալ Մարշալն ասել է. «Ենթադրվում է, որ ֆիլմը պատմականորեն ճշգրիտ չի լինի։ Ես վերցրել եմ այս լեգենդը եւ հետաքննել ... սա մի թրիլլեր է[8]։

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2009 թվականի փետրվարին[9]։ Նկարահանումներն անց են կացվել Շոտլանդիայի Բադենոխ, Սրաֆսփի[8] և Glenfeshie Estate վայրերում։ Նկարահանումներ են արվել նաև Լոնդոնում, նաև` Էլիս-Հոլտ անտառում[10]։ Բադենոխի և Ստրաֆսփիի նկարահանումներում հռոմեական զինվորների և պիկտերի դերերում օգտագործվել են խմբեր, որոնք զբաղվում են պատմական իրադարձությունների վերակերտմամբ[8]։

Ֆիլմի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի տարածման իրավունքները ձեռք են բերվել Pathe ընկերությունից գերմանական Constantin ընկերության կողմից, իսպանական Aurum-ից, ավստրալիական Hopscotch-ից, սկանդինավյան Scanbox-ից և հունական Odeon-ից[11] :

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաշտոնական կայք(անգլ.)
  • «Ցենտուրիոն» ֆիլմի էջը
  • Լուսանկարներ «Ցենտուրիոն» ֆիլմի նկարահանումներից(ռուս.)
  • Роджер Эберт (2010 թ․ օգոստոսի 25). «Обзор и критика фильма» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
  • Лидия Маслова (2002 թ․ հոկտեմբերի 18). «Обзор и критика фильма» (ռուսերեն). Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.