Ցատկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցատկ, մարզական, պայմանականորեն տարբերակվում են․

  • մարզաձևի հիմքը, բովանդակությունը հանդիսացող,
  • որպես ինքնուրույն վարժություն որոշակի մարզաձևում։
  • որպես վարժության տարր որևէ մարզաձևում (գեղարվեստական մարմնամարզություն, գեղասահք, որոշ խաղեր և այլն)։

Պարաշյուտային սպորտում ցատկերը բաժանվում են 3 հիմնական խմբերի․ ճշգրիտ վայրէջքով, պարաշյուտը հապաղումով բացելով և համակցվածքներ։ Բատուտի վրա ցատկերը շրջադարձով և շրջապտույտով բարձր ոստյուններ են։ Տրամպլինից ցատկ դահուկներով։

Օլիմպիական խաղերի ծրագրում է 1924 թվականից, աշխարհի 1-ին առաջնությունն անցկացվել է 1925 թվականին, ԽՍՀՄ-ինը՝ 1926 թվականին։ Գնահատվում են ցատկի հեռավորությունն ու ոճը (գեղեցկությունը և կատարման ճշգրտությունը)։

Թեթևաթլետիկական ցատկը մրցումներում ընդգրկված է 19-րդ դարի 60-ական թվականներից։ Օլիմպիական խաղերի ծրագրում է 1896 թվականից։ Բարձրացատկը, հեռացատկը և ձողացատկը տղամարդկանց թեթևաթլետիկական տասնամարտի, առաջին երկուսը՝ կանանց հնգամարտի ծրագրերում և այլն։ Համամիութենական ՊԱՊ ֆիզկուլտուրային համալիրում ընդգրկված են բարձրացատկն ու հեռացատկը։ Սպորտային մարմնամարզության մեջ ցատկերը լինում են պարզ կամ առանց հենարանի և հենարանով՝ մարմնամարզական գործիքների օգնությամբ։ Մարմնամարզական նժույգի վրայով ցատկը մարմնամարզության բազմամարտի ծրագրում է։ Օլիմպիական խաղերում ընդգրկված է 1896 թվականից։ Գեղարվեստական մարմնամարզության մեջ ցատկը վարժությունների հիմնական տարրերից է։ Տարբերակվում են ուղղելով, կծկված, փակ, բաց, երեսնիվայր, արտակորված և այլ ցատկեր։ Ակրոբատիկայում ցատկերը լինում են գլորումներով, գլուխկոնծիներով, կիսաշրջադարձերով, շրջադարձերով և սալտո։ Գեղասահքում ցատկը կամավոր ծրագրի առավել բարդ բաժինն է։ Անդրաձիգ ցատկը գեղասահքի տարածված տարրերից է։ Բարդ ցատկերը կատարվում են առանց պտույտներ կամ 1-4 պտույտներով։ Ջրային դահուկներով տրամպլինից ցատկը ջրադահուկային եռամարտի տարրերից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։