Ցանկապատեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ցանկապատեր
Fences
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա
Թվականդեկտեմբերի 25, 2016[1][2] և փետրվարի 16, 2017[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴենզել Վաշինգտոն
ՊրոդյուսերTodd Black?
Սցենարի հեղինակAugust Wilson?
ԴերակատարներՎիոլա Դեվիս, Դենզել Վաշինգտոն, Ստեֆեն Հենդերսոն, Մայկելտի Ուիլյամսոն, Russell Hornsby?, Jovan Adepo? և Saniyya Sidney?
ՕպերատորՇառլոտա Բրուուս Քրիստենսեն
ԵրաժշտությունՄարչելո Զավրոս
ՄոնտաժՀյուզ Ուինբորն
Պատմվածքի վայրՓիթսբուրգ
Նկարահանման վայրՓիթսբուրգ[4]
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն139 րոպե
Բյուջե24 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ51 284 900 ԱՄՆ դոլար[5]
Պաշտոնական կայքէջ

Ցանկապատեր (անգլ.՝ Fences ), ռեժիսոր Դենզել Վաշինգտոնի 2016 թ. ամերիկյան դրաման է, Աուգուստ Ուիլսոնի սցենարով: Ֆիլմը հիմնված է Ուիլսոնի համանուն պիեսի վրա, որը ստացել է Պուլիցերյան մրցանակ 1987 թվականին (Ուիլսոնը մահացել է 2005 թվականին, բայց հասցրել է մինչ այդ ավարտել սցենարի աշխատանքները):

Նկարահանման աշխատանքները սկսվեցին 2016 թվականի ապրիլի 15-ին Փիթսբուրգում և ավարտվեցին նույն տարվա հունիսի կեսերին: ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացավ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին: Նկարը ընդգրկվեց 2016 թվականի լավագույն տասը ֆիլմերի ցուցակում,Ամերիկյան կինոարվեստի համալսարանի կարծիքով և նոմինացվեց բազմաթիվ մրցանակներով, հաշված նոմինացիան «Ոսկե Գլոբուս» մրցանակի համար լավագույն տղամարդու դեր անվանակարգում Վաշինգտոնի համար դրամատիկական ֆիլմում և 2-րդ պլանի լավագույն դերասանուհի Դեյվիսի համար, ինչպես նաև 4 «Օսկար» նոմինացիա, որից հաղթեց 1-ը լավագույն 2-րդ պլանի դերասանուհի անվանակարգում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-х թվականներին Ամերիկայում ապրող Թրոյ Մաքսսոնը, արդեն ոչ երիտասարդ հայր-աֆրոամերիկացի բանվոր դասակարգից, ամբողջ ուժերով աշխատում է հոգալ իր ընտանիքի կարիքները, միաժամանակ փորձելով հաշտվել իր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Այլաբանությունը վեռնագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկապատը (անգլ.՝ Fences ) անվանման մեջ իրենից ներկայացնում է ցանկապատ, որ «կառուցվում է» ֆիլմում մի քանի տարվա ընթացքում, և ավարտուն տեսքի է գալիս միայն ֆիլմի ավարտին՝ երրորդ ակտում: Այն մտածված է եղել Թրոյի կողմից որպես մահը պահելու սիմվոլիկ միջոց, բայց նաև արտացոլում է էմոցիոնալ արգելքները, որոնք նա կառուցել է իր և որդիների միջև, և հանդիսանում է Ռոուզի ջանքերի արդյունքը հանուն նրա, ինչ նա փայփայում է:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենզել Վաշինգտոն — Թրոյ Մաքսսոն

Վիոլա Դեյվիս — Ռոուզ Մաքսսոն

Սթիվեն Հենդերսոն — Ջիմ Բոնո

Յովան Էդեպո — Քորի Մաքսսոն

Ռասսել Հորնսբի — Լայոնս Մաքսսոն

Մայքելթի Ուիլյամսոն — Գաբրիել Մաքսսոն

Սանիյա Սիդնեյ — Ռեյնել Մաքսսոն

Արտադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին փորձերն Ուիլսոնի «Ցանկապատերը» մեծ էկրանի համար ադապտացնելու, անարդյունք էին ավարտվում: 2013 թվականին «Empire»-ին տված հարցազրույցում Դենզելը արտահայտեց իր ցանկությունը նկարահանվել, ներկայանալ «Ցանկապատեր» ֆիլմում ռեժիսորի կարգավիճակով և միևնույն ժամանակ վերադառնալ իր 2010 թվականի բրոդվեյան բեմադրության պիեսի դերին, որի պրոդյուսերը, ինչպես ֆիլմում, Սքոթթ Ռուդինն էր:

2016 թվականի հունվարի 28-ին հայտարարված էր, որ Ռուդինը, Վաշինգտոնը և Թոդդ Բլեքը կաշխատեն պիեսի էկրանավորման վրա, որի ռեժիսորը կլինի հենց Վաշինգտոնը, իսկ գլխավոր դերերում հանդես կգան Վաշինգտոնը և Վիոլա Դեյվիսը, ովքեր վերադարձել են իրենց կերպարներին 2010 թվականի թատերական ներկայացումից, որը երկու դերասաններին էլ բերել էր Թոնի մրցանակ:

2016 թվականի ապրիլի 4-ին դերասանական կազմին միացան Մայքելթի Ուիլյամսոնը, Յովան Էդեպոն, Ռասսել Հորնսբին, Սթիվեն Հենդերսոնը և Սանիյա Սիդնեյը, ընդ որում Ուիլյամսոնը, Հորնսբին և Հենդերսոնը նույնպես վերադարձել են իրենց դերերին 2010 թվականի թատերական ներկայացումից:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ցանկապատերը» ստացավ կինոքննադատների դրական կարծիքները: Ֆիլմը ստացավ 93 % ռեյտինգ Rotten Tomatoes կայքում, հիմնված 204 արձագանքների վրա, 10-ից 7,7 միջին գնահատականով:

  1. (unspecified title)USA, Canada.
  2. Person Profile // Fences (2016) - Release InfoIMDb, 1990.
  3. Person Profile // Fences (2016) - Release InfoIMDb, 1990.
  4. FencesBox Office Mojo.