Ցամքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերսենյան ցեղի տավար

Ցամքար, ծղոտի, տորֆի, թեփի և այլ նյութերի շերտ, որն օգտագործվում է կենդանիների համար փափուկ, չոր, մաքուր և հարմար պառկելատեղ ստեղծելու համար։ Ցամքարը պետք է կասեցնի գոմաղբի քայքայումը, մեծացնի դրա ելքը և ապահովի որակը որպես պարարտանյութ, պահպանի կենդանիներին պառկելախոցերից, վնասվածքներից, վարակիչ և այլ հիվանդություններից։ Որպես ցամքար կարելի է օգտագործել նաև եղեգնը, բոշխը, կոշտ ճահճախոտը, ծառի ճյուղերը և տերևները, ասեղնատերևները, երբեմն՝ ավազը։ Լավագույն ցամքար են աշնանացան հացաբույսերի ծղոտը և տորֆը։ Ցամքարի կիրառման եղանակներն են՝ ամենօրյա փոխվող ցամքարը, պարբերաբար փոխվող (մատրիցային) ցամքար, խորը մշտական ցամքար (փոխում են սովորաբար տարին 1-2, իսկ թռչնանոցում՝ 1-3 անգամ)։ Ցամքարի ծախսի չափը պայմանավորված է դրա տեսակով, որակով, կենդանիների տեսակով, խնամքի համակարգով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցամքար» հոդվածին։